Արդյո՞ք գերիների վերադարձի հարցը որպես նախապայման կդրվի՝ Ադրբեջանին ԵՏՄ նիստին թողնելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
Բոլորը

Արցախյան պատերազմից հետո կրկին ակտիվացել են ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության շուրջ քննարկումները: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ ապրիլի 15-ին Բաքու կատարած այցից հետո Բելառուսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովի ներկայացուցիչը հայտնել է, որ «մոտ ժամանակներում կտեսնենք Ադրբեջանի ավելի խորը համագործակցությունը Եվրասիական տնտեսական միության և Մաքսային միության հետ»:

Ապրիլի 29-30-ը Կազանում կայանալու է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, որին հրավիրվել են նաև Ադրբեջանն ու Տաջիկստանը: Հրավիրող կողմը ԵՏՄ մեկ այլ անդամ-պետություն է՝ Ղազախստանը, մինչդեռ, ըստ Կազմակերպության կանոնների, ոչ անդամ պետությունների մասնակցության համար պարտադիր է ԵՏՄ անդամ բոլոր երկրների, այսինքն՝ նաև Հայաստանի համաձայնությունը։

Երևանը պաշտոնական դիրքորոշում դեռ չի հայտնել՝ արդյո՞ք թույլատրելու է Ադրբեջանին մասնակցել ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դեռ մի քանի օր առաջ հստակ պատասխան չէր տվել՝ նշելով, որ քննարկումների արդյունքում Երևանը կհստակեցնի իր դիրքորոշումը, սակայն, Factor TV-ի հարցին ի պատասխան, չէր բացառել, որ հնարավոր է՝ թույլ չտան Ադրբեջանի մասնակցությունը:

Ռուսական լրատվամիջոցները մի քանի օր է՝ գրում են, որ ադրբեջանական պատվիրակության մասնակցությանը խոչընդոտող գլխավոր գործոնը պաշտոնական Երևանի առարկություններն են։ «Հայաստանը ԵՏՄ ղեկավար մարմնի աշխատանքներին Ադրբեջանի մասնակցության հարցը կապում է հայ ռազմագերիների ազատ արձակման խնդրի հետ»,- գրել է PБK-ն։

Մհեր Գրիգորյանը, սակայն, չի պատասխանել նաև հարցին՝ արդյո՞ք գերիների վերադարձը որպես նախապայման դրվում է ԵՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցությունը թույլ տալու հետ կապված քննարկումներում:

ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին շուրջ տասն օր ժամանակ կա, և մինչ պաշտոնական Երևանի դիրքորոշման հստակեցումը՝ քաղաքական ուժերն ու փորձագիտական շրջանակներն են հստակ դիրքորոշում հայտնում ԵՏՄ նիստին Ադրբեջանի մասնակցությունը թույլ տալու կամ չտալու առնչությամբ: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունից Արմեն Խաչատրյանը, օրինակ, շեշտում է, որ անընդունելի է գերիներին վերադարձնելու դիմաց Ադրբեջանի ինչ-որ պայման կատարել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն Ադրբեջանի՝ ԵՏՄ նիստին դիտորդի կարգավիճակով ներկա լինելու հետ կապված ասելիք չունի, բայց կարծում է, որ Հայաստանը չպետք է Ադրբեջանի հետ նույն գործընթացներում հայտնվի:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը կարծում է, որ Հայաստանը պետք է օգտվի իր լիազորություններից և թույլ չտա, որ թշնամի պետությունը մասնակցի այդ նիստին: Քաղաքագետը, սակայն, շեշտում է, որ դա գրեթե անիրականանալի է:

Գագիկ Հարությունյանը չի կիսում տեսակետը, որ Ադրբեջանին կարելի է թույլատրել մասնակցել ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին՝ գերիների վերադարձի նախապայմանով:

Քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանն էլ հակառակն է պնդում: Ասում է՝ Երևանը պետք է հստակեցնի իր առաջնային խնդիրները և որոշում կայացնելուց առաջ հաշվարկներ անի, թե որքանով է Ադրբեջանի մասնակցությունն այդ նիստին լուծում Բաքվում պահվող ռազմագերիների վերադարձի խնդիրը: Ռուբեն Մեհրաբյանը նշում է, որ ըստ անհրաժեշտության՝ Հայաստանը պետք է քաղաքական կամք դրսևորի և թույլ չտա Ադրբեջանի մասնակցությունը ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին՝ անկախ նրանից, թե Մոսկվան ինչ ցանկություններ ունի: Նա փաստում է՝ ՌԴ-ի երաշխավորմամբ գերիները հետ չեն վերադառնում:

Արցախի նախագահի հատուկ հանձնարարություններով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանն էլ շեշտում է, որ ՌԴ-ն որևէ պատասխանատվություն չի կրում գերիների վերադարձի հետ կապված: Նկատենք, սակայն, որ պաշտոնական Մոսկվան բազմիցս է հայտարարել, թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, որի 8-րդ կետով նախատեսվում է գերիների և այլ պահվող անձանց վերադարձը, Վլադիմիր Պուտինի ձեռքբերումն է:

Այսօր Մհեր Գրիգորյանի գրասենյակից Factor TV-ին որևէ նոր դիրքորոշում չհայտնեցին, թե Երևանն ինչ կարծիք է հայտնելու ԵՏՄ-ին Ադրբեջանի մասնակցության հետ կապված: Այնուհանդերձ, ակնկալիքներ կան, որ Հայաստանում կկայացնեն այնպիսի որոշում, որը կբխի պետության շահերից:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան