Միջազգային արձագանքը Ադրբեջանի պահվածքին գնալով խստանալու է․ Արա Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Միջազգային կառույցների արձագանքը Ադրբեջանի գործողությունների նկատմամբ գնալով խստանալու է, միջազգային հանրություն արդեն հասկանում է, որ Ադրբեջանը միջազգային անվտանգությանը սպառնալիք է հանդիսանում։ Այս մասին այսօր հրավիրված քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Ըստ նրա՝ եթե առաջնորդվենք ՄԱԿ-ի կանոնադրությամբ, այդ պետությունը արդեն վտանգ  ու սպառնալիք է ներկայացնում միաջզգային անվատանգությանը։ Իսկ դա հիմք է, որպեսզի և ՄԱԿ-ը, և ՄԱԿ-ի անդամ պետությունները սկսեն հակազդել։

«Առայժմ սկսել են բավարարվել հայտարարություններով և արատակարգ լսումներով, ԵԽԽՎ-ն արդեն արտահերթ նիստում գերիների վերադարձի հարցը ներառեց։ Եթե մենք ատելությունը դիտարկենք ատելության բուրգի հինգ աստիճանի ձևաչափով, Ադրբեջանում արդեն 4-րդ աստիճանի վրա է։ Դա համակարգված խտրականությունն է, համակարգված բռնությունն է, որից հետո արդեն գալիս է ցեղասպանությունը»,- ասաց Ղազարյանը։

Նրա խոսքով՝ այսինքն՝ միջազգային հանրությունը արդեն հասկացել է՝ Ադրբեջանը վտանգավոր պետություն է։ Եվ եթե այսօր դեմը չառնեն, հաջորդը կլինի ցեղասպանություն հարակից տարածքում, օրինակ, Արցախում։

«Ադրբեջանն ուղղակի կարող է հարձակվել խաղաղ բնակիչների վրա՝ բնաջնջելու միտումով։ Ալիևը հենց դրան էլ տանում է։ Ի տարբերություն դրա, մեզ մոտ ադրբեջանցիների նկատմամբ խտրականությունը երկրորդ աստիճանի վրա է, այսինքն՝ հիմնականում հայերը կանխակալ ինչ-ինչ հայտարարություններով սահմանափակվում են։ Բայց որևէ կերպ չենք կարող ասել, որ ադրբեջանաֆոբիան Հայաստանում համակարգված բնույթ է կրում»,- հավելեց նա։

Ըստ Արա Ղազարյանի՝ առաջիկայում դեռ շատ արձագանքներ կտեսնենք միջազգային կառույցների կողմից, մանավանդ, եթե նաև սկսվեն հրապարակվել պատերազմի հանցագործությունների վերաբերյալ փաստարկված ապացույցներ և փաստական տվյալներ։ «Եթե Ադրբեջանը նախկինում մի փոքր դեռ հնարվորություն ուներ վիճարկելու միջազգային ատյաններում, որ Ադրբեջանում համակարգված խտրականություն չկա, այդ պուրակը բացելուց հետո, իսկ ես չեմ հիշում, որ երկրորդ աշխարահամարտից ի վեր նման բան տեղի ունեցած լիներ, Ադրբեջանն արդեն որևէ շանս չունի։ Ինձ թվում է՝ Ալիևն էլ է  հասկանում, որ վաղուց կարմիր գիծն անցել է:

Այսօր միայն արմենաֆոբիայի հարցը դրված չէ, դրված է եվրոպական անվտանգության հարցը, այն, ինչ մենք մեր գանգատներում վաղուց բարձրացնում էինք, բայց մեզ չէին հավատում։ Այս պատերազմով ու Բաքվում պուրակի բացումով, Ալիևի հայտարարություններով արդեն Եվրոպայի խորհրդում հասկանում են, որ այդ երկիրը եվրոպական անվտանգությանը վտանգ է ներկայացնում»,- նշեց Ղազարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: