Գլուխը կտրում էին մեր հայրենակցի, խոզի վրա դնում՝ ծաղրում. ադրբեջանական պատերազմական հանցագործությունները շարունակվում են․ Արման Թաթոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.01.2026 | 21:30
Վահագն Խաչատուրյանն այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցի
18.01.2026 | 21:21
Մհեր Գրիգորյանն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
18.01.2026 | 20:50
Սիրիայի բանակը անցել է Եփրատը և հարձակվել քրդերի դիրքերի վրա
18.01.2026 | 19:11
Խուսափեք երրորդ կողմերի միջամտությունից և հավելյալ վճարներից․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից զգուշացնում են
18.01.2026 | 18:39
Մակրոնը կոչ է արել ԵՄ-ին պատասխանել ԱՄՆ-ին «առևտրային բազուկայով»
18.01.2026 | 17:17
Bild. Գերմանացի զինվորականները վաղաժամ և «առանց բացատրությունների» լքել են Գրենլանդիան
18.01.2026 | 16:33
Մենք վստահ քայլերով շարժվում ենք միջազգային մեծ մրցաշարեր հյուրընկալելու ուղղությամբ․ ՀՖՖ նախագահի ուղերձը
18.01.2026 | 15:52
Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց ընտրանին այս տարվա առաջին ուսումնամարզական հավաքն անցկացնում է Գյումրիում
18.01.2026 | 15:30
Իլոն Մասկը հայց է ներկայացրել OpenAI-ի և Microsoft-ի դեմ՝ պահանջելով մինչև 134 միլիարդ դոլարի փոխհատուցում
18.01.2026 | 15:00
WP․ Պենտագոնը պատրաստվում է դեսանտայիններին ուղարկել Մինեսոտա
18.01.2026 | 14:06
Թրամփը ցանկանում է մեկ միլիարդ դոլար երկրներից՝ իր ստեղծած Խաղաղության խորհրդում մշտական անդամակցության համար
18.01.2026 | 13:48
Օդի ջերմաստիճանը հունվարի 20-22-ին կնվազի 7-10 աստիճանով
18.01.2026 | 13:25
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար
18.01.2026 | 13:09
Նույն ընտանիքից զորակոչվեցին երկու ժամկետային զինծառայող՝ իգական և արական սեռի
18.01.2026 | 12:49
ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Դանիել Երաժիշտը 80 տարեկան է
Բոլորը

Factor TVի հարցազրույցը մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ

-Պարո՛ն Թաթոյան, ապրիլի 7-ին ադրբեջանցիները կրակել են Արցախի Սարուշեն գյուղի դաշտերում աշխատող բնակիչների ուղղությամբ։ Սա Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա հատվածում 2-րդ միջադեպն է։ Ինչո՞վ եք պայմանավորում միջադեպը, ինչո՞ւ ռուս խաղաղապահների ներկայությունը չի զսպում ադրբեջանցիներին։

-Այս դատապարտելի դեպքն առաջինը չէ, այո՛, ոչ միայն Արցախում։ Նման դեպքեր եղել են նաև Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես՝ Սյունիքում, եղել են դեպքեր, երբ կրակոցներն արձակվել են այն վայրերում, որտեղ գյուղացիներն աշխատել են։ Եվ այս հարցի հետ կապված որևէ նշանակություն չունի՝ օդ են արձակել, թե ինչ․․․ Իհարկե, գյուղի ուղղությամբ եթե կրակում են, դա ավելի վատ է, այստեղ ուղիղ կյանքի իրավունքի կոպիտ խախտում է։

-Սարուշեն գյուղում տրակտորն է վնասվել, որով գյուղացիները գյուղատնտեսական աշխատանքներ էին կատարում։

Այո՛, իսկ եթե Սյունիքում էլ լինում է, ոչ մի նշանակություն չունի՝ օդ է, ինչ է, և այլն, առավել ևս՝ երբ գյուղացիների ուղղությամբ է կրակ վարվել, տրակտոր է վնասվել, սա պետք է դիտարկել ընդհանուր ադրբեջանական էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության շրջանակում։ Այս բոլոր դեպքերը, որ տարածվում են, սրանցով պետք է ցույց տանք այն իրական մտադրությունները, որ ունեն ադրբեջանական իշխանությունները։

-Արդյո՞ք Ադրբեջանի իրական մտադրությունն Արցախի հայաթափումն է, բնակչության համար ստեղծելը մի պայման, երբ հնարավոր չէ խաղաղ ապրել։

-Առհասարակ, Ադրբեջանում տարիներ ի վեր հայատյացությունը, թշնամանքի քաղաքականությունը, էթնիկ ու կրոնական պատկանելության հիմքով Հայաստանի քաղաքացիների, հայ ժողովդրի, նաև՝ Արցախում ապրող հայերի նկատմամբ շատ բարձր մակարդակի է, ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դրված։ Այն գեներացվում է քաղաքական իշխանությունների կողմից՝ պետական հովանավորչությամբ ատելություն է, որը խոսում է ցեղասպան քաղաքականության մասին՝ էթնիկ զտումների ենթարկելու Արցախը։ Առհասարակ ասեմ, ո՛չ միայն Արցախը, նրանք Հայաստանի, հայ ժողովրդի նկատմամբ էլ վարում են նույն քաղաքականությունը։ Մենք պետք է նրանց իրական նպատակները հաշվի առնենք․ եթե մեկ, երեք կամ վեց ամիս դադար է լինում, դա չի նշանակում՝ հրաժարվել են իրենց մտադրություններից։ Անգամ մենք ուսումնասիրել ենք Ադրբեջանի նախագահի ելույթները, նրա ուղերձները և կարմիր թելի նման նրա մոտ անցնում է հպարտությունը, որ իրենք դաստիարակել են ատելությամբ լցված սերունդ թշնամու նկատմամբ, և դա խորքային արմատներ ունի։

-Ադրբեջանը չի վերադարձնում հայ գերիներին, անգամ նրանց թիվը չի հայտնում, ինչպես Դուք եք նշել՝ հարազատներին տառապանք պատճառելու նպատակով։ Միջազգային կառույցները, որ նաև պատասխանատու են մարդու իրավունքների պաշտպանության համար, անո՞ւմ են բավարար քայլեր՝ պարզելու գերիների թիվը, կարգավիճակը, պայմանները։ Չկա՞ն գործիքներ, որ միջազգային կառույցները կիրառեն, ուսումնասիրեն և այլն։

Միջազգային կառույցներից մուտք ունեցող միակ կառույցը Կարմիր խաչն է, որը մտնում է, տեսնում ու դուրս գալիս։ Իրենք էլ ունեն իրենց սկզբունքները ոչ հրապարակային աշխատանքի։ Նրանք, ըստ էության, մեր գործընկերներն են, նրանց հետ մենք շատ լավ աշխատում ենք, բայց ադրբեջանական իշխանությունը, մենք լավ հասկանում ենք, Կարմիր խաչի համար են խոչընդոտներ ստեղծում։ Մենք պետք է լայն արշավ կազմակերպենք։ Ես՝ որպես մարդու իրավունքների պաշտպան, բոլոր ուղղություններն օգտագործում եմ։ Այստեղ գերնպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ Ադրբեջանը Հայաստանի վերաբերյալ ձևավորի կարծրատիպեր։ Ինքը գերիների, խաղաղասիրական ծրագրերով խնդիրներ է լուծում․ առաջինն այն մասով, որ, իբր, կոնֆլիկտն ավարտված է, ամեն ինչ լավ է, իրենք գնում են դեպի խաղաղություն, երկրորդը՝ ներկայացնում են, որ Հայաստանը չի ուզում այդ խաղաղությունը։

Գերիների մասով մի դրսևորում կա, որ ասում են՝ նրանք ահաբեկիչներ են։ Դուք տեսեք՝ ուր են տանում։ Մենք մի րոպե սպասելու իրավունք չունենք, պետք է ցույց տանք իրականությունը։ Պարզ է, չէ՞, Թուրքիան ու Ադրբեջանն այստեղ ինչ ռեսուրսներ են ներդնում։ Եվ մի բան էլ՝ մեր պաշտոնյաները չպետք է պրովոկացիոն նշանակության խոսք ասեն, օրինակ՝ «թշնամի-ոչ թշնամի», իմ կարծիքով՝ սխալ ուղղությամբ, վտանգներով է լի այդ ուղղությունը։ Մի քանի ամիս առաջ էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ նրանք խոշտանգում, տանջում էին մեր հայրենակիցներին, կենդանի վիճակում գլուխը կտրում, խոզի վրա էին դնում, հետո ծաղրում էին, տանում դնում էին իրենց սոցիալական ցանցերում՝ տարածում էին, ականջը կտրում էին։ Մի տեսանյութում հրամանատարը կտրում է ականջը, ասում է՝ ես իմ ընկերոջը խոսք եմ տվել հայի ականջ տանել։ Այս բոլորը մենք թարգմանել ենք, ուղարկել միջազգային կառույցներին։ Դա նրանց համար խրախճանք է, որ կազմակերպում են։ Եվ սա ոչ թե եղավ-վերջացավ, այլև ադրբեջանական պատերազմական հանցագործությունները տարիների ատելության արդյունքն են, որոնք ոչ միայն չեն դադարել, այլ նորից շարունակվում են։ Հիմա այս պայմաններում մենք չենք կարող դիրքավորվել ամբողջ աշխարհում, որ խաղաղության ամբողջ պատասխանատվությունը քաշենք մեզ վրա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան