Անսպասելի զարգացումներ կարող է լինեն․ Արցախում իրավիճակը պահելու բանալին Մոսկվայում է․ Արման Մելիքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը դիվանագետ, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանի հետ

-ՀՀ և ՌԴ ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում քննարկել են նաև Արցախի հարցը։ Վարչապետն այսօր Երևանում ընդունելով Արայիկ Հարությունյանին՝ ասաց՝ նրա հետ կկիսվի Պուտինի հետ քննարկումների բովանդակությամբ։ Ի՞նչ հարցերի շրջանակ կարող էր քննարկվել Մոսկվայում։

-Ես կարծում եմ՝ դա միայն Արցախի խնդիրը չի, այլ նաև պատերազմի հետևանքների հետ կապված հարցերը պետք է լինեն։ Ես հուսով եմ, որ առաջնահերթությունը պաշտոնական Երևանի համար եղել է ռազմագերիների հարցը։ Ես կարծում եմ նաև, որ հրատապ խնդիր է Արցախի ներկայիս տարածքի պաշտպանության հարցը՝ ո՛չ միայն ռուս խաղաղապահների ներկայության, այլ նաև Արցախի Պաշտպանության բանակի ունակությունների վերականգնման միջոցով։ Եվ ես գտնում եմ, որ, թերևս, ռուսական կողմն այս հարցում պետք է իր անելիքը տեսնի և այդ անելիքը փորձի իրականացնել պաշտոնական Երևանի և տեղի՝ արցախյան իշխանությունների համատեղ ջանքերով։

-Եթե այսօրվա դրությամբ տեսանելի է 4-5 տարվա կտրվածքով Արցախում անվտանգային միջավայրը, այնուհանդերձ, ի՞նչ կարող է լինել խաղաղապահների՝ հնարավոր հեռանալուց հետո։ Ի՞նչ լուծումներ կան, որ իշխանություններն այսօրվանից պետք է աշխատեն դրանց ուղղությամբ։

-Գիտեք՝ դրա համար պարզ սխեմա կա, նախ և առաջ՝ պետք է լինի մասնագիտական ուղեղային կենտրոն, պետք է հավաքագրվի տեղեկատվությունը, այն մշակվի, վերլուծվի, դրա հիման վրա առաջարկներ նախապատրաստվեն և ստեղծվեն մեխանիզմներ, որոնք այդ առաջարկները կկարողանան կյանքի կոչել։

–Հավանական սցենարների մեջ պե՞տք է լինի Ադրբեջանի նոր ագրեսիան։

-Ես կարծում եմ, որ դա հնարավոր տարբերակներից մեկն է, որ մենք պարտավոր ենք նկատի ունենալ, բայց այդ ագրեսիայի խնդիրը փոխկապակցված է լինելու գլոբալ և տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների հետ։ Մենք նախ և առաջ պետք է հետևենք այդ զարգացումներին և փորձենք ի թիվս այլոց՝ կանխել Ադրբեջանից եկող վտանգները։ Այդ զարգացումները կախված են լինելու ոչ միայն Ադրբեջանի հետ, այլև տարածաշրջանում ուժերի հավասարակշռության ապագայի։ Այդ հավասարակշռությունը կարող է խախտվել, և մենք պետք է հաշվարկենք դրանից բխող վտանգները։

-Այսօր թվում է, թե Ադրբեջանի ձեռքերն ազատ են և խաղաղապահների հեռանալու պարագայում կարող են հարձակում սկսել, արդյո՞ք դրա հետ համամիտ եք։ Եվ երկրորդ՝ արդեն հետահայաց՝ կարո՞ղ ենք ասել, որ նրանց հաջողվեց այս տարիների ընթացքում միջազգային հանրությանը համոզել, որ Լեռնային Ղարաբաղն իրավական առումով իր տարածքն է, յոթ շրջանները՝ առավել ևս, և որ պատերազմն իրենք վարում են իրենց տարածքում։ Ականատես եղանք, որ որևէ պետություն չդատապարտեց Ադրբեջանի ագրեսիան՝ իրերը չկոչելով իրենց անունով։

-Իսկապես, մեր բանակցային մոտեցումներն այդ տեսանկյունից արատավոր էին, չէին բավարարում այն պահանջներին, որոնք պետք է ապահովեին պատերազմի չվերսկսելը՝ մեզ համար ոչ բարենպաստ ստարտային պայմաններով։ Եվ այդ իմաստով մենք քաղաքական և դիվանագիտական առումով ենք տանուլ տվել, ապա նոր՝ պատերազմում ունեցել ենք այս արդյունքը։ Պատերազմում քաղաքական պարտությունը կոնկրետ ձև՝ միս ու արյուն է ստացել։ Դա չի նշանակում, որ իրավաքաղաքական տեսանկյունից մենք չենք կարող իրավիճակ փոխել։ Ես այդ մասին նախկինում ևս շատ եմ խոսել։ Ցավոք, Հայաստանի գործող իշխանությունները վերջին 15 տարում չցանկացան գործուն քայլեր ձեռնարկել իրավիճակը փոխելու համար, բայց անգամ այսօր, եթե ոչ ռազմական տեսանկյունից, ապա իրավաքաղաքական տեսանկյունից մենք կարող ենք մտածել իրավիճակում բեկում մտցնելու մասին։ Դրա համար նախ՝ քաղաքական կամք է պետք, մյուս կողմից էլ՝ մասնագիտական թիմի աշխատանք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան