Ռոբերտ Քոչարյանը սարսափում էր Մարտի 1-ի գործի նյութերից․ սա հանցագործություն է արդարադատության դեմ․ Սեդա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ

-Տիկի՛ն Սաֆարյան, ինչպե՞ս ստացվեց, որ Մարտի 1-ի գործով արդարացման որոշում է հրապարակվեց մի իշխանության օրոք, որը հայտարարում էր, թե Մարտի 1-ը բացահայտված է, մի վարչապետի օրոք, ում կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի պատասխանատվությամբ և նրանց օրոք է 2008-ի մարտի 1-ին արյուն թափվել։

-Անկեղծ ասած՝ ընթացող դատավարությունների բովանդակությունն ու Սահմանադրական դատարանի պահվածքն ուսումնասիրելով՝ կարող էինք այսպիսի վերջաբան սպասել։ Սահմանադրական դատարանը պետք է չխառնվեր սահմանադրական կարգը տապալած ամբաստանյալների գործին, և հենց այդ սահմանադրական կարգի տապալման մեջ շահագրռություն ունեցած դատավորների կազմը կարող էր որոշում կայացնել՝ սեփական աթոռը փրկելու համար, ինձ համար դա սպասելի էր։ Ես միշտ ասել եմ, որ ՍԴ-ն պատրաստ է այս վատությունն անել ողջ ազգին, իրավունքին, սահմանադրական արդարադատությանը՝ հանուն մի անձի շահերի պաշտպանության։ Եթե մենք ՍԴ ունենայինք, մենք 2008 թիվ չէինք ունենա, դրանից առաջ՝ կեղծված ընտրությունների արդյունքների նկատմամբ այդ կարգի մոտեցումներ չէինք ունենա։ Մենք չունեինք Սահմանադրական դատարան, հիմա էլ չունենք։ Նրանից սահմանադրական արդարադատության հույսեր ոչ մի քաղաքացի չի ունեցել և չի ունենալու։

-Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հոդվածը հակասահմանադրական է ճանաչում մի դատարան, որի գրեթե կեսին ընտրել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որը հանդես էր գալիս Մարտի 1-ի գործով տուժողների կողմից։ Միգուցե իսկապե՞ս հակասահմանադրական է Քրեական օրենսգրքի 3001 հոդվածը։

-Այդպիսի բան չկա, գնացած չորս անդամները՝ բացի Վահե Գրիգորյանից, որ թրծվել էր այս գործով և շատ լավ գիտեր՝ ինչ է կատարվել, մյուս նոր նշանակվածները որևէ ձևով չէին տարբերվում հին նշանակվածներից։ Նրանք նույն համակարգում են եղել, նույն համակարգին են սպասարկել, այդ համակարգում են իրենց աշխատանքային «բեղուն» գործունեությունն իրականացրել։ Այնպես չի, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ես նրանց տարել Սահմանադրական դատարան, ուրեմն՝ դա կարող էր մեզ այսպիսի եզրահանգման հնարավորություն տալ։

-Դատարանի կողմից Քոչարյանին արդարացնելու փաստին անդրադարձել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ ասելով, որ տեղի ունեցածի համար մեծ ցավ է ապրում և ընդունել է, որ կան ձախողումներ դատաիրավական ոլորտում։ «Քննադատության թիրախը վեթինգ չկատարելն է, ես պատրաստ եմ կրել քաղաքական պատասխանատվություն»,- ասել է նախարարը։ Բադասյանը, սակայն, մյուս կողմից ասել է՝ դատարանների՝ ամեն նման որոշումից հետո իրենց դեմ հակաքարոզչություն է տարվում և փորձում են հիասթափեցնել մարդկանց, մինչդեռ իրենք փորձում են բարեփոխումներ կատարել Սահմանադրության շրջանակում։

-Տեսնո՞ւմ եք՝ արդարադատության նախարարը էլի բառախաղով է զբաղված մեզ հետ։ Ինքը պետք չէ, որ ցավ ապրի, ինքը պետք է իր գործն արած լիներ։ Չենք ներում ոչ մեկին, ոչ մեկին այս ամեն ինչի մեջ չենք ներում։ Ո՞վ պիտի իրեն ների, ե՞ս, որ 13 տարի Մարտի 1-ի գործով եմ զբաղվել։ Ես իրեն ի՞նչ ունեմ ներելու։ Եթե պետական պաշտոնյա ես, աթոռը չի համապատասխանում քո հասկացածին, և դու ի վիճակի չես այդ բարեփոխումներն անելու, պիտի քո աթոռը զիջես քեզնից խելոքին։ Դա դու պիտի հասկանաս, պիտի չստիպես, որ քո ժողովուրդը կամ ավելի խելոքները քեզ այդ մասին ասեն։ Այ՝ ես արդեն ցավում եմ, որ Հայաստանի իրավական համակարգն այս վիճակում է, որ Սահմանադրական դատարանը նստի, մեզ իրավական համակարգ բացատրի։

Քաղաքական պատասխանատվությունը դեռ բավարար չի։ Դեռ 2019 թվականի իմ ելույթում ասել եմ՝ պետք է պարզել, թե 2009 թվականին ով է այս հոդվածը վերափոխել այս ձևով ու բովանդակությամբ, ում է դա պետք եղել, ինչու է պետք եղել՝ 2009 թվականի մարտին այնպիսի փոփոխություն կատարել, որ այսօր կարողանան շահարկել։ Արդյո՞ք օրենքը փոխվում է անձի ոտքի տակի հողը պահելու համար, թե՞ օրենքը փոխում ենք՝ հասարակական հարաբերությունները կարգավորելու, ճեղքվածքներ չունենալու համար։ Դրանք խոցելի չեն այնքան, որ խոցվեցին։ Խոցվեցին՝ սուբյեկտիվ տեսանկյունից։ Երբ եվրոպական կառույցներն իրավակիրառ պրակտիկայի տեղն են ցույց տալիս, հազիվ ժամանակն էր, այդ իրավակիրառ պրակտիկայով քննություն տարվեր և պարզվեր, թե ինչ չի հասկացել Ռոբերտ Քոչարյանը։

Բայց մենք հո գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանը սարսափում էր քրեական գործի նյութերից։ Մենք հո գիտենք, ինքն առավոտից իրիկուն ասում էր՝ «ջուր է»։ Ի դեպ, ասեմ՝ այս քայլով առավել քան հիմնավոր փաստարկվում է, որ Ռոբերտ Քոչարյանն ու իր պաշտպանները վախեցել են այս գործի՝ դատաքննության փուլ մտնելուց, և չի կարող քրեական հետապնդում չիրականացվելը դիտվել որպես արդարացում։ Արդարացում ուզող մարդը թույլ է տալիս, որ 85 հատորում իրեն վերագրված արարքների հետ կապված քննություն տարվի, հետո հերքվում են իրեն վերագրված արարքները ու, իսկապես, եթե կարողանում է՝ արդարացվում է։ Բայց սա արդարացում չի։ Ուղղակի խմբավորումներով գործը փակելուն ուղղված գործողություններ են ձեռնարկել ու չեն թողել, որ գործի ապացույցները հրապարակվեն։ Սա արդարադատության դեմ ուղղված ենթադրվող հանցագործություն է։ Ես կարծում եմ՝ երբ այս ընտրություններից հետո լուրջ ուժեր կգան, կզբաղվեն այդ լուրջ ուժերը, թե ինչ արեցին 2020-2021 թվականներին այս գործի ճակատագրի համար պատասխանատու անձինք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան