Պարո՛ն վարչապետ, Ռոբերտ Քոչարյանին իբրև իշխանության հավակնորդ Դուք եք փաթաթել ժողովրդի վզին․ ինչո՞ւ․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.01.2026 | 23:30
Գերմանիան և Հնդկաստանն ընդլայնում են ռազմական համագործակցությունը
12.01.2026 | 23:17
Մեծ Բրիտանիան հետաքննում է Իլոն Մասկի Grok չաթբոտի վարքագիծը, որը «մերկացնում» է իրական մարդկանց
12.01.2026 | 23:09
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.01.2026 | 23:01
ԱՄՆ-ում հետաքննություն է սկսվել Դաշնային պահուստային համակարգի ղեկավարի դեմ․ նա այս քայլն անվանել է Թրամփի վարչակազմի կողմից սպառնալիքների և ճնշման մաս
12.01.2026 | 22:53
Արման Ծառուկյան․ Այդ օրը ոչ ոք չէր կարող կանգնեցնել ինձ
12.01.2026 | 22:41
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը մասնակցել է իշխանություններին սատարող հանրահավաքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 22:29
Թուրքիայում զինվորականներ են ձերբակալվել
12.01.2026 | 22:17
Կիպրոսում Ռուսաստանի դեսպանատան աշխատակցին մահացած են գտել իր աշխատասենյակում
12.01.2026 | 22:04
«Նա ոչ մի խաղաքարտ չունի, կամ միայն ես». Թրամփը՝ Զելենսկիի մասին
12.01.2026 | 21:50
ԻՔՄ-ն Սոլովյովի կողմից ՀՀ-ի դեմ ռազմական ագրեսիայի հրապարակային կոչի դեպքով հաղորդում է ներկայացրել Դատախազություն
12.01.2026 | 21:39
Դանիան և Գրենլանդիան չորեքշաբթի ԱՄՆ-ի հետ բանակցություններ կանցկացնեն
12.01.2026 | 21:26
Չաբի Ալոնսոն հեռացվեց «Ռեալից»․ նոր մարզիչը հայտնի է
12.01.2026 | 21:13
Ալիևը Հայաստանին մեղադրել է ժամանակին Ադրբեջանի դեմ իրականացված «ջրային ահաբեկչության» մեջ
12.01.2026 | 21:00
Իրանում քաղաքացիական պատերազմի վտանգ կլինի, եթե բանակն անցնի ցուցարարների կողմը՝ ի հեճուկս ԻՀՊԿ-ի․ Աննա Դավթյան-Գևորգյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 20:54
Իրանի խորհրդարանի խոսնակը Թրամփին սպառնում է «անմոռանալի դասով» նոր հարձակման դեպքում
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ

-Պարո՛ն Նորիկյան, ապրիլի 7-ին Մոսկվայում կկայանա Փաշինյան-Պուտին հանդիպումը։ Ըստ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի՝ Փաշինյանն ու Պուտինը խոսելու են նաև Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։ Ինչո՞վ է ՌԴ-ին հետաքրքրում ներհայաստանյան քաղաքական կյանքը։

-Իսկ Դուք հիշո՞ւմ եք որևէ համապետական ընտրություն, որի նախօրեին Հայաստանի որևէ ղեկավար չմեկներ Մոսկվա և բանակցություններ չվարեր Կրեմլի տիրոջ հետ։ Ակնհայտ է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները որոշակի զարգացում ունեն այս տարիների ընթացքում՝ երկու պետությունները գտնվում են անվտանգային, տնտեսական նույն համակարգի մեջ։ Բնականաբար՝ ՌԴ-ն հետաքրքրությամբ է դիտում մեր երկրի գործընթացներին, այդ թվում՝ քաղաքական։ Այլ խնդիր է, թե բանակցությունների ընթացքում ինչպիսի հարցեր են շոշափվում։ Ես բացառում եմ, որ չշոշափվեն նախընտրական հարցերը, բայց Ձեր հարցի երկրորդ ասպեկտն առավել հետաքրքիր է։ Եթե համարում ենք, որ հայ-ռուսական հարաբերությունները կայունացման փուլ են մտել քաղաքական առումով՝ 2018-ից հետո գաղափար էր գեներացվել, որ Նիկոլ Փաշինյանը հակառուսական պրոյեկտ է, բայց 17 ուժերի գեներացրած գաղափարները և պրոռուսական հարթությունում նրանց դիրքավորումը բերեց Նիկոլ Փաշինյանի դիրքերի ամրապնդման։ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեղինակությունը սասանվել էր 2020 թվականի Արցախյան պատերազմից հետո ստորագրված հայտարարությունից հետո, ինչն ամրապնդեցին 17 ուժերն իրենց անփառունակ գործունեության արդյունքում։ Ստացվեց հետևյալը՝ եթե համարենք, որ 17 ուժերը ռուսական աշխարհաքաղաքական շահերն են ներկայացնում, այդպես են դիրքավորվում, նրանց գործունեությունը նպաստեց Նիկոլ Փաշինյանի իշխանության ամրապնդմանը։

-Հատկանշական է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպումից առաջ հակասահմանադրական ճանաչվեց Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հոդվածը։ Կարելի՞ է սրան քաղաքական իմաստ տալ՝ հաշվի առնելով և հիշելով այն խոսակցությունները, թե Քոչարյանն ու Պուտինը մտերիմ հարաբերություններ ունեն։ Սա կարո՞ղ է ՀՀ իշխանության կողմից Կրեմլին զիջում լինել կամ նման պահանջի կատարում։

Ընդհանրապես՝ Մարտի 1-ի գործն առանց քաղաքական բաղադրիչի հնարավոր չէ վերլուծել և գնահատել։ Ես չեմ բացառում որևէ սցենար։ Ես համարում եմ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Մարտի 1-ի քրեական գործով վարույթը տապալված է թե՛ սահմանադրական արդարադատության, թե՛ ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության, թե՛ ՀՔԾ-ում առանձնացված մասի քննության մասով։ Դրանց հանրագումարը ինձ բերեց համոզման, որ այս իշխանության օրոք գործող իրավապահ մարմինների փնթի, անարդյունավետ աշխատանքի արդյունքում Մարտի 1-ի խարանը մաքրվեց Ռոբերտ Քոչարյանի ճակատից, Սերժ Սարգսյանը դուրս մնաց ուշադրությունից այս հարցում։ Հետևաբար՝ կարելի է հստակ արձանագրել, որ այդպես էլ չստացանք այն հարցի պատասխանը, թե ով կրակեց ժողովրդի վրա, ով սպանեց մեր 10 քաղաքացիներին և, ընդհանրապես, ովքեր էին այդ հրամանը տվողները։

Հետևաբար՝ դրա քաղաքական բաղադրիչը պայմանավորված է ՌԴ-ի, Պուտին-Քոչարյան հարաբերությունների հետ․․․ ես կարծում եմ՝ ընդհանրապես քաղաքականության մեջ ընկերների հանգամանքը չի կարելի գերագնահատել, դա մի անգամ ընդգծել է Վլադիմիր Պուտինը, այդ դեպքում հարցեր կառաջանան՝ ինչո՞ւ այդ ընկերությունը չաշխատեց Արցախյան պատերազմի արդյունքի վրա։ Ես կարծում եմ՝ Հայաստանի քաղաքական դաշտի անցյալի մնացուկները պետք է մնան լուսանցքից դուրս և որևէ քաղաքական դերակատարություն վերապահված չպետք է լինի։ Ավելին, եթե այս արտահերթ ընտրությունների ընթացքում քաղաքական նախկին ռեժիմի որևէ ներկայացուցչի հաջողվի անցնել խորհրդարան, ես ինքս կհամարեմ դա ժողովրդի պարտությունը և Նիկոլ Փաշինյանի իշխանության խայտառակությունը։

-Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ակնհայտ աջակցությունը վայելող 17 ուժերի ձևաչափը՝ նախկին իշխանություններին և կոալիցիոն ուժերին միավորող, չհասավ իր նպատակին՝ Փաշինյանի հեռացմանը։ Դա նշանակում է՝ ընտրություններում նմանատի՞պ արդյունք են գրանցելու, թե՞ կկարողանան ժողովրդին համոզել, որ այլընտրանք են այս իշխանություններին։

-Հասել ենք մի վիճակի, երբ վարչապետի մակարդակով հայտարարվել է արտահերթ ընտրությունների մասին, բայց եթե քաղաքական ճգնաժամը լուծված է՝ 17 ուժերը տապալվեցին, ավելին՝ իրենց ներսում են արդեն տարաձայնություններ, այդ դեպքում, ինչի՞ համար են ընտրությունները։

-Բայց համաձայն չե՞ք, որ իշխանությունը մանդատի խնդիր ունի։ Մի բան է 88 մանդատ ունենալ սովորական պայմաններում, մեկ այլ իրադրություն, երբ պատերազմ է տեղի ունեցել և հարկ է ժողովրդի գնահատականը ստանալ կատարվածի վերաբերյալ։

-Ես ճի՞շտ եմ հասկանում, որ այս ընտրությունները Նիկոլ Փաշինյանի մանդատի վերալեգիտիմացման միջոցն են։

-Միգուցե այս ընտրություները պիտի լինեն ժողովրդի կողմից այս երկու-երեք տարիների, ինչպես նաև պատերազմին գնահատակա՞ն։

-Եկեք անկեղծ լինենք՝ եթե այս ընտրությունները լինելու են կամ օգտագործվելու են գործող իշխանությունների կողմից նախկին իշխանություններին մեկ անգամ ևս հաղթելու միջոց, եկեք պարզ կանգնենք-ասենք՝ պարո՛ն վարչապետ, Դուք հաղթել եք նախկիններին, քանի՞ անգամ է պետք հաղթել Սերժ Սարգսյանին և Ռոբերտ Քոչարյանին։ Այդ մարդիկ պարտություն են կրել, անցյալում են այդ մարդիկ, անցյալի մնացորդները չպետք է բերել-հասցնել, դարձնել քաղաքական այլընտրանք։ Պետք է պարզ ասել՝ պարո՛ն վարչապետ, Ձեր գործունեության արդյունքում էս ժողովրդի վզին փաթաթել եք Ռոբերտ Քոչարյան՝ որպես հաջորդ իշխանության հավակնորդ, ինչի՞ համար, ինչո՞ւ դարձրեցիք այդ մարդկանց քաղաքական գործոն, ինչո՞ւ մեր ժողովրդի առաջ պետք է կանգնած լիներ հետևյալ դիլեման՝ Ռոբերտ Քոչարյան, թե՞ Նիկոլ Փաշինյան, Նիկոլ Փաշինյան, թե՞ նախկին իշխանություններ։ Գիտեք՝ ավազակի, հանցագործի, երկիրը ապականածի ֆոնին միշտ ցանկացած ոք հերոս է ընկալվել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան