Այդ մարդիկ հակապետական գործով են զբաղված, օր առաջ ձերբակալել է պետք․ Գևորգ Գորգիսյանը՝ Միութենական պետության կողմնակիցների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանի հետ

-Պարո՛ն Գորգիսյան, Ապրիլյան պատերազմի 5-րդ տարին է լրանում այսօր, երբ Ադրբեջանը 800 հեկտար էր գրավել Արցախից։ Ըստ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի՝ եթե Ապրիլյան պատերազմից դասեր քաղած չլինեինք, Արցախը կկորցնեինք։ Ձեր կարծիքով՝ դասեր քաղե՞լ էինք, համամի՞տ եք նման գնահատականի հետ։

-Ինձ թվում է՝ Ապրիլյան պատերազմից դասեր չենք քաղել։ Ավելին՝ Ապրիլյան պատերազմում մեր կորուստներում իր մեղքի մեծ բաժինն ունի Արտակ Դավթյանը։ Ես ցավում եմ, որ նա շարունակում է մնալ պաշտպանության համակարգում։ Նա իր մեղքի մեծ բաժինն ունի նաև այս պատերազմի մեր կորուստներում, որովհետև 2018 թվականից հետո Գլխավոր շտաբի պետ էր, նա եղել է սպառազինության պլանավորողներից մեկը, և համապատասխան ինքնաթիռները, որ մենք գնել ենք, ի սկզբանե էր պարզ, որ մենք չենք կարողանալու օգտագործել։ Դա հարձակվողական զենք է։ Ոչ միայն սխալ հաշվարկ է արվել, այլ մենք գիտեինք, որ դա չենք օգտագործելու։ Գերձայնային արագության ինքնաթիռ ունենալու համար դու պետք է ունենաս ուղղորդիչ համակարգեր։ Եթե մենք ունենայինք ամենալավ հրթիռները՝ դրված «ՍՈՒ»-երի վրա դրված, մենք չէինք կարողանալու օգտագործել։

-Ռազմական տեխնիկայի գնման պրոցեսը զուտ մասնագիտակա՞ն է՝ Գլխավոր շտաբը որոշում է գնել և գործարքն արվում է՝ անկախ նրանից, թե ով է երկրի ղեկավարը, ինչ հրահանգներ է տալիս։

-Երբ ժամանակին՝ մինչև հեղափոխությունը, եղել էր քննարկում և առաջարկվել էր գնել «ՍՈՒ»-եր, իմ տեղեկություններով՝ երկրի ղեկավարը դա թույլ չէր տվել։

-Սերժ Սարգսյա՞նը թույլ չէր տվել «ՍՈՒ»-եր գնել։

-Այո՛, որովհետև նա լավ հասկանում էր, որ չենք կարողանալու դա օգտագործել։ Նոր երկրի ղեկավարը ոչ մի բան չէր հասկանում ռազմական գործից, բանակից, պատերազմից, և նրան հնարավոր էր ամեն ինչ մատուցել այնպես, ինչպես ձեռնտու է որոշ մարդկանց։ Եվ դա արվեց։ «ՍՈՒ»-երի գնման վրա մենք ծախսեցինք 130 միլիոն դոլար և տասը տարի շահագործելու, մարտական վիճակում պահելու վրա մենք ծախսելու ենք մոտ 900 միլիոն դոլար, այսինքն՝ տարեկան մոտ 90 միլիոն դոլար։ Ես ենթադրում եմ, որ ինչ-որ մարդիկ այդտեղից ուղղակի ինչ-որ շահեր ունեն, և միայն դրանով էր պայմանավորված «ՍՈՒ»-երի գնումը։ Հակառակ պարագայում, մենք պիտի դա չգնեինք, որովհետև դա չէր բխում պետության շահերից։

-Դուք ասացիք, որ 2016-ից հետո Արցախի առաջնագծում ամրաշինական աշխատանքներ կատարվել են։ Ինչպե՞ս է հաջողվել ադրբեջանցիներին այդպես ճեղքել մեր պաշտպանական գծերը։

-Ցանկացած ռազմական ռազմավարության հեղինակ, երբ կարդում ենք, որպես աքսիոմ նշված է՝ «ճիշտ կազմակերպված պաշտպանությունն անհնար է ճեղքել»։ Այստեղ գալիս ենք այն մտքին, որ մենք ճիշտ չենք կազմակերպել մեր պաշտպանությունը։ Ակնհայտ տեսանք, որ զորքերի տեղաշարժերը ճիշտ կազմակերպված չէին, մենք ակնհայտ տեսանք, որ մոբիլիզացման պրոցեսը քաոտիկ է, որ վարչապետն առաջին իսկ օրվանից պանիկա էր տարածում, ասելով՝ «Գնում ենք պարտվելու, չունենք զրահաբաճկոն, սաղավարտ, ինչ ունեք՝ հագեք-եկեք»։

-Նիկոլ Փաշինյանն ուղիղ չէր ասել՝ «Գնում ենք պարտվելու», այլ հայտարարել է՝ «Ինչ էլ լինի, մեզ պարտված չենք զգա»։ Հավանաբար՝ Դուք եք նման կերպ մեկնաբանում։

-Դա այդ մեսիջն էր, որ նա տվեց և ամեն ինչ արեց, որ պատերազմն այդպես ավարտվի, պատերազմը տարավ պարտության։ Ինչո՞ւ նա դա արեց՝ ես չեմ կարող ասել։ Ես հուսով եմ՝ իշխանափոխությունից հետո պատշաճ կուսումնասիրվի այս ամեն ինչը, և մենք դասեր կքաղենք։

-Ընտրություններին ընդառաջ․ ԼՀԿ-ն Սյունիքում ռուսական ռազմաբազա տեղակայելու առաջարկ էր արել։ Հնարավո՞ր է ընտրություններում դուք էլ առաջ քաշեք, օրինակ, Ռուսաստանի հետ միութենական պետություն կազմելու գաղափարը՝ անվտանգային հիմնավորումներով։

-Նման գաղափարներ առաջ բերողներին պետք է ձերբակալել հակապետական գործունեության համար, որովհետև նույն հաջողությամբ կարելի է միութենականի սկզբունքով մտնել Ադրբեջանի, Թուրքիայի կամ Իրանի, Վրաստանի, ԱՄՆ-ի կազմ։ Այդ մարդիկ զբաղված են հակապետական գործունեությամբ։ Նրանք ծառայում են ցանկացած երկրի շահերին, բայց ո՛չ Հայաստանի Հանրապետությանը, և նրանց պետք է օր առաջ ձերբակալել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան