Պուտինը բացահայտում է իր գործակալներին ՀՀ-ում․ «փրկիչները» ծպտուն չեն հանում՝ ցարն ասում է, օրենք է. Արթուր Սաքունց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.07.2026 | 23:31
ՀԾԿՀ նախագահը այցելել է «Երևանի ՋԷԿ». քննարկվել են էներգաբլոկի ներկայիս հնարավորությունները
31.07.2026 | 23:15
Ինչպես է Երևանի կենտրոնում բռնկվում ստորգետնյա մալուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 22:59
Եվրոպայի Մ18 թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի շախմատի թիմը հաղթել է Իսրայելին
31.07.2026 | 22:44
Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով
31.07.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
31.07.2026 | 22:14
Ադրբեջանցի աքսորված բլոգերին Գերմանիայում Բայրամովի և Հաջիևի հետ բախումից հետո «Իրանի գործակալ» են անվանել․ OC Media-ի անդրադարձը
31.07.2026 | 22:00
Պուտինի խոսքը Փաշինյանին օգնեց՝ հաղթել ընտրություններում․ ընդդիմությունը թիրախավորվեց որպես ռուսամետ․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.07.2026 | 21:43
Ռուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին և Նիկոլ Փաշինյանին՝ Բաքու հայ գերիներին մարդասիրական այց կազմակերպելու կոնկրետ առաջարկով
31.07.2026 | 21:28
Վահագն Խաչատուրյանը Վարդգես Մահտեսյանին Երախտագիտության մեդալ է հանձնել
31.07.2026 | 21:15
Բաքվի դատարանում հայ գերիների վերաքննիչ բողոքների քննությունն ավարտվել է․ դատավորներն անցել են որոշմանը կայացմանը
31.07.2026 | 21:10
Գնում եմ ԱԺ՝ դառնալու քո պատգամավորը. Արայիկ Հարությունյան
31.07.2026 | 21:00
Ծիրանի արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է, ծավալը՝ հնգակի կրճատվել
31.07.2026 | 20:51
Իսպանիայի վարչապետը միգրանտների հետ կապված ճգնաժամն անվանել է «տարածքային ամբողջականության խախտում»․ հաղորդվում է շուրջ 60,000 մարդու ներխուժման մասին
31.07.2026 | 20:40
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Նոր ընդդիմություն ԱԺ-ում՝ իշխանափոխության խոստումով․ կհաջողվի՞ Փաշինյանին հեռացնել
31.07.2026 | 20:23
Նաուրուն պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը չեղարկելու մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ

-Պարո՛ն Սաքունց, հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ են հայտարարված Հայաստանում։ Կա՞ վտանգ, որ արտաքին գործոններն ազդեն այս ընտրությունների ընթացքի և վերջնարդյունքի վրա, միջամտություն լինի, կամ կա՞ն ուժեր, որոնք փորձելու են իշխանության բերել իրենց ֆավորիտներին։ Սպասե՞նք գաղափարական մրցակցություն այս ընտրություններում։

-Իմ համոզմամբ՝ արտաքին միջամտություն չի եղել Հայաստանի երկու ընտրություններում․ առաջինը՝ անկախությունից հետո առաջին ընտրություններն էին, ուղղակի արտաքին միջամտության ռեսուրսներ չկային, և երկրորդը՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո արտահերթ ընտրությունում արտաքին միջամտության որևէ հնարավորություն չկար։ Ես սա ինչու եմ նշում, որ արտաքին միջամտություններն ուղղակի խիստ բացասական և դեստրուկտիվ դեր ունեցան Հայաստանում։ Կկարողանա՞նք մենք հաղթահարել առաջիկա ընտրությունների ժամանակ արտաքին միջամտության քայքայիչ, դեստրուկտիվ մասնակցությունը և ազդեցությունը, ես չեմ կարող ասել, բայց մի բան հստակ է՝ դրա պատասխանատվությունը բոլոր քաղաքական ուժերն են կրում։

-Բայց եթե արտաքին միջամտության գործիք դիտարկվում են որոշ քաղաքական ուժեր, ի՞նչ պատասխանատվության մասին կարող է խոսք գնալ։

-Հենց այդ է՝ իրենք կկարողանա՞ն զերծ մնալ միջամտության գործիք լինելու կարգավիճակից՝ հանուն Հայաստանի Հանրապետության, իրավական, ժողովրդավարական զարգացման, ինքնիշխան պետության զարգացման տեսակետից։

-Վլադիմիր Պուտինն ասում է՝ «Ադրբեջանի տարածք է Ղարաբաղը», թե՛ 17 ուժերից, թե՛ իշխանություններից որևէ մեկը ձայն չի հանում, չի հակադարձում։ Այս պայմաններում ինչպե՞ս ակնկալել, որ քաղաքական ուժերը չեն ընկրկելու արտաքին միջամտությունների առաջ։

-Ինչո՞ւ եք միայն դա հիշում․ երբ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինության վաճառքի հարցն էր բարձրացվում, այն ժամանակ էլ ասում էին՝ «բիզնես է»։ Նույնիսկ ռուսական շրջանակները չէին փորձում դա ներկայացնել բիզնես, միանգամից այստեղ ասում էին՝ «Դա բիզնես է։ Նույնիսկ ավելի լավ, որ վաճառում են զենքը, որովհետև դա վերահսկողության միջոց է»։ Հիմա այդ կոնցեպցիայի, աբսուրդի, ախմախության մեկնաբանողները բերանները ջուր առած լռում են, ինչո՞ւ, որովհետև Պուտինը բացահայտում է իր գործակալներին Հայաստանում։ Երբ այնպիսի արտահայտություններ է կատարում, որ իրենց ազգայնական, պետության փրկիչ հանդիսացողները ծպտուն անգամ չեն հանում, կամ էլ մտածում են՝ «եթե ցարն ասում է, անկախ նրանից՝ ընդունելի չէ, օրենք է և պետք է ի կատար ածել, ենթարկվել անվերապահ»։ Դա լյուստրացիա է, թե ովքեր են նրանք իրականում, բայց հարցն ուղղված է հիմնականում իշխանությանը, իսկ իշխանությունն ի՞նչ պատասխան է տալիս, իշխանության կողմից էլ չկա չէ՞ արձագանք։

-Ո՛չ, մինչ այս պահն իշխանությունից հանրային արձագանք չի եղել Պուտինի այդ արտահայտությանը։

-Խնդիրը հենց դրանում է՝ քաղաքական համակարգում իշխանությունը, որ թիվ մեկ պատասխանատուն է, ինքը հստակ դիրքորոշումներ չի ներկայացնում, չի արձագանքում։ Ես հասկացա՝ նախկինները գիտենք, որ չեն արձագանքելու, իրենք դրա շնորհիվ են եղել իշխանության, բայց պատահական չեմ ասում, որ տրանսազգային կոռուպցիոն մեխանիզմները հենց Կրեմլի հետ են եղել։ Այն, որ նախկինները չեն խոսում, հասկանալի է, որովհետև իրենց ամբողջ իշխանությունը հիմնված է եղել Կրեմլի աջակցության վրա, բայց որ ներկաներն էլ չեն արձագանքում, սա վկայում է այն մասին, որ իրենք կա՛մ վախենում են, կա՛մ իրապես լուրջ կախվածության մեջ են գտնվում։ Չեմ ընդունում այդ ոչ արժանապատիվ կեցվածքը և նման հայտարարությունների հետ կապված պետք է ողջ ճշմարտությունն ասել, որ մենք՝ Հայաստանը, հանդիսանում է կամ չի հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը, կամ մենք այդ մարդկանց կյանքի իրավունքն ապահովելու հարցում ինչ կարող ենք, կամ՝ մենք շարունակելու ենք մնալ ԵՏՄ կոչված ախոռում, որը բացարձակապես ոչինչ չտվեց կամ ՀԱՊԿ-ում, որը ոչնչով չարդարացրեց։ Անվտանգային հարցերի վերաբերյալ երբ չենք լսում, մնում է միայն մեկ հարց՝ իշխանություն վերցնելու հարցը։ Իշխանություն լինելն այս հարցերը լուծելու մեխանիզմ է։ Մենք պահանջում ենք մոտեցումներ։ Ընտրությունների ազատ և արդար անցկացումը շատ կարևոր է, բայց շատ կարևոր է նաև բովանդակային մոտեցումը, քննարկումը։ Լեգիտիմ է լինելու նա, որն այս անվտանգային, տնտեսական, պետական կառավարման, արտաքին հարաբերությունների հետ կապված հստակ մոտեցումներ կներկայացնի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան