ՌԴ-ում կրթված ԱԱԾ մասնագետն ո՞ւմ շահերի կրողն է․ ոտքի կոխան կլինենք՝ չհասկանանք, թե որն է մեր անվտանգությունը․ Նարինե Դիլբարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 16:24
Կանցկացվի «Տարեհաց» խորագրով Ամանորի ուտեստների տոնավաճառ
11.12.2024 | 16:12
Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Բիձինա Իվանիշվիլիի հետ
11.12.2024 | 16:03
Միջոցառումների տոմսերի գնման առավել պարզ ու հարմար լուծում․ Ամերիաբանկը ներկայացնում է EventHub.am-ը
11.12.2024 | 15:55
Ավագանու ՔՊ խմբակցության անդամ Արեգ Գևորգյանին կփոխարինի Աշոտ Սարգսյանը․ ԿԸՀ
11.12.2024 | 15:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պատրաստվում է այցելել Թուրքիա՝ Սիրիայի հարցով Էրդողանի հետ քննարկումների
11.12.2024 | 15:31
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 163 դեպք, որոնցից 3-ը՝ նախկինում կատարված
11.12.2024 | 15:22
Հունգարիան վետո կդնի Վրաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների վրա
11.12.2024 | 15:15
Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իտալիայի դեսպանի հետ
11.12.2024 | 15:10
Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա
11.12.2024 | 15:00
Հակոբ Ասլանյանի սկանդալային հայտարարությունն ու արձագանքը, Մոսկվան Ասադին Հաագային չի հանձնի․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 14:57
Հակոբ Ասլանյանը կհեռացվի ՔՊ խմբակցությունից․ դա քաղաքական դավաճանություն է և դասալքություն․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 14:52
Հարավային Կորեայի ՊՆ նախկին ղեկավարը փորձել է ինքնասպան լինել. նախագահի աշխատակազմում խուզարկություններ են
11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
Բոլորը

Factor TV-ի «Ժառանգություն» կուսակցության նախագահ Նարինե Դիլբարյանի հետ

-Տիկի՛ն Դիլբարյան, «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է ընտրություններին։ Արդյո՞ք տեսնում եք Հայաստանի արտաքին քաղաքականությունում փոփոխության կարիք։ Պատերազմը ի՞նչ նոր մարտահրավերներ է բերել և ինչպե՞ս դրանք լուծել։

-Դուք նշեցիք պատերազմը, ես համոզված եմ՝ այդ պատերազմը արտաքին քաղաքականության ոլորտում մեր ձախողման և սխալների հետևանքն է։ Ըստ ամենայնի՝ եղել են հաշվարկներ, եղել են հիմնավորումներ, բայց իրականությունն ապացուցեց, որ այդ հիմնավորումները ճիշտ չէին։ Պետք է ընդունենք մի նոր իրականություն, որ ստեղծվեց պատերազմից հետո՝ Ռուսաստանի ներկայությունն այստեղ դարձավ խիստ գերակա, Թուրքիան Ռուսաստանի հետ ունեցավ մշտադիտարկման խումբ, իսկ իրականում դա ո՛չ թե մշտադիտարկման խումբ է, այլ ինքը փաստացի ստացավ ռազմակայան ունենալու հնարավորություն։

-Հետաքրքիր է՝ Ռուսաստանն ընդունեց, որ Թուրքիան պիտի լինի այս տարածաշրջանում։ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ։ Սա մի բան է, որի դեմ Հայաստանն էր պայքարում։ Ի՞նչ անելիք կա այստեղ, թե՞ մենք ոչինչ չենք կարող անել։

-Ես համոզված եմ, որ մենք կարող ենք։ Ընդ որում՝ պետք չէ, որ դնել միանգամից կտրուկ նպատակներ, բայց պետք է սահմանել այդ նպատակը և գնալ դրան ընդառաջ։ Փաստորեն՝ Թուրքիայի ներկայությունն  այս տարածաշրջանում առայժմ կայացած փաստ է։ Մենք գիտենք, որ ռուսական ռազմակայանն էլ այստեղ 5 տարվա ժամկետով է, բայց այդ հինգ տարին կարող է անցնել շատ արագ և ցավոք՝ շատ քայլեր մենք բաց ենք թողել։ Մենք մեր սահմաններում՝ Սյունիքի հատվածում տեղակայել ենք ռուսական ռազմական ուժ, Մեղրիի հատվածում ևս, խոսվում է նաև ճանապարհների ապաշրջափակման հեռանկարի մասին, բայց կարծես մեզ ուժով ներառել են մի խոսույթի մեջ, որը չի համապատասխանում Հայաստանի ազգային շահերին։ Մեր այսօրվա խնդիրը պետք է լինի Արցախի հարցի գործնական վերադարձը Մինսկի եռանախագահների խումբ։

-Ադրբեջանը չորս տարի անց կարող է պահանջել Ռուսաստանից Արցախից դուրս հանել խաղաղապահներին։ Այս հեռանկարները հաշվի առնելով՝ ի՞նչ անելիք ունի Հայաստանը։

-Այս իրավիճակում այդ խաղաղապահների գոյությունը կայունացնող հանգամանք է։ Մենք պետք է մտածենք, թե չորս տարի հետո ինչ ենք անում, այլ այսօր և երեկ ինչ ենք արել մենք։ Իսկ ես չեմ տեսնում, թե մենք ինչ ենք արել երեկ։ Այսօրվանից պետք է պատրաստվել այդ օրվան։ Գիտեք, ո՛չ թե այսօրվանից է պետք բարձրացնել ոստիկանների աշխատավարձը, այլ մեր զինվորականներինը։ Ընդ որում՝ քանի որ մենք արդեն մարդկային ներուժ էլ չունենք, ես կարծում եմ՝ ճիշտ է այն առաջարկը, որ մեզ մոտ պետք է բարձրացնել զինվորականների՝ թոշակի գնալու տարիքը, ոչ թե 45, այլ՝ 60։ Մենք ունենք մարդուժի սարսափելի խնդիր։ Պարզ չէ, թե Արցախն ինչպիսի բանակ է ունենալու։ Հայաստանն այլևս չի կարողանում լինել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը։ Ես կարծում եմ՝ մենք այնքան ենք թուլանում, որ չենք կարողանում մեր անվտանգության երաշխավորը լինել։ Մենք պետք է սկսենք զբաղվել այդ խնդիրներով, որպեսզի չորս տարի հետո վերստին չհայտնվենք կոտրված տաշտակի առջև և մտածենք՝ ով մեզ լքեց կամ ով է մեր ռազմավարական գործընկերը։

-Հույսը միայն բանակի՞ վրա պետք է դնենք, թե՞ դիվանագիտությունը պետք է աշխատի, ի՞նչ տեղ կա այդտեղ։

-Դիվանագիտական աշխատանքը միշտ կատարվում է, հետո ինչ-որ հանգրվանում կանգ է առնում։ Ես ուզում եմ բարձրացնել մի հանգամանք, որը մեր կուսակցության համար շատ կարևոր դրույթ է՝ Արցախի Հանրապետությունը պետք է ճանաչվի։

-Ուշ չէ՞ Արցախի անկախության ճանաչումը, պատերազմ չի՞ սկսվելու կրկին։

-Ո՛չ, ուշ չէ։ Բոլոր այդ կեղծ գաղափարները, որ հետո էլի պատերազմ կսկսվի, մեզ հանգեցրին այս իրավիճակին։

-ՀՀ-ը նույնիսկ պատերազմի ժամանակ չճանաչեց անկախությունը։

-Այո, ինձ համար լրիվ անհասկանալի էր։ Կրավորականության այդ դիրքորոշումից պետք է դուրս գալ։ Պատերազմը, միևնույնն է, որոշակի ժամանակաընթաց հետո․․․ եթե դու դրան չպատրաստվես։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ Ադրբեջանը մեզ վրա հարձակվեց։ Նրանց հակահետախուզությունը երևի թե երջանիկ էլ ապրել է, որովհետև մենք ի՞նչ հետախուզական գործողություն ենք իրականացրել։ Երբ ես այդ հարցերն ուղղեցի պատկան մարմիններին, ստացա պատասխան, որ մենք չունենք ո՛չ հետախուզություն, ո՛չ հակահետախուզություն։ Պարզվեց՝ Ադրբեջանն ունի լավ հետախուզություն և հակահետախուզություն։ Շատ մասնագետներ ցույց են տալիս, որ մենք չունենք լավ կազմավորված դիվերսիոն խմբեր, չունենք մշակված հայեցակարգ, թե դրանց ինչպես պիտի արձագանքենք, մենք ի՞նչ պետք է անենք, քանի՞ մարդ է այսօր Հայաստանում սովորում ադրբեջաներեն, ուսումնասիրո՞ւմ են՝ Հայաստանում ինչ գործակալներ կան։ Այս ամբողջ գործընթացը ցույց տվեց՝ Հայաստանն ու Արցախը եղել են խիստ հասանելի օտարերկրյա գործակալական ծառայությունների համար։ Մենք երևի քսան տարի այդ հարցը բարձրացնում ենք, ես մնացել եմ «ձայն բարբարո հանապատի» իրավիճակում՝ մենք մինչև հիմա ունե՞նք ՀՀ-ում ԱԱԾ մասնագետ պատրաստելու մարմին։

-Ռուսաստանում են պատրաստվում Հայաստանի ԱԱԾ-ի կադրերից շատերը։

-Բայց Ռուսաստանում պատրաստված մասնագետն ո՞ւմ շահերի ազդեցության կրողն է դառնում։ Պետդումայի մեր ռուս գործընկերների հետ շփումներ կան, ինչը ցույց է տալիս, որ մենք նրանց անընդհատ խանգարում ենք, որովհետև մենք նրանցից միայն օժանդակություն ենք ակնկալում և ինքներս ոչինչ չենք ակնկալում։ Պետությունները հոգնում են այդքան անկարողունակ և կրավորական դիրքորոշում ունեցող գործընկերներից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան