Հզոր հարվածը Սերժ Սարգսյանին և Փաշինյանին իրատես դարձրեց․ նրանք երկվորյակներ են՝ միատեսակ են աշխարհը տեսնում․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը իրավապաշտպան Վարդան Հարությունյանի հետ

-Պարո՛ն Հարությունյան, Դուք տեսակետ եք հայտնել, որ պարտության ճարտարապետները Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն ու Վազգեն Սարգսյանն են, որոնք 1997-98 թվականներին մերժեցին Արցախի հարցի կարգավորման՝ Լևոն Տեր-Պետրոսյանի տարբերակը։ Երրորդ նախագահը վերջերս հայտարարեց, թե ինքը «ոչմիթիզհողական» չի եղել, կողմ էր փոխզիջմանը։ Հիշենք նաև Արցախի ԱԺ նախագահի պնդումը, որ 2016-ի պատերազմից հետո Սերժ Սարգսյանն իրենց՝ արցախցի գործիչներին համոզում էր համաձայնվել խաղաղ լուծմանը, որպեսզի հետո Երևանում չլսեն «Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգը»։ Դուք չե՞ք հավատում Սերժ Սարգսյանի վերափոխմանը։

-Վերափոխմանը չեմ հավատում, այլ հավատում եմ, որ նա եկել է նման եզրակացության, ճիշտ այնպես, ինչպես՝ Նիկոլ Փաշինյանը։ Նրանք երկվորյակ զույգեր են, նրանք շատ միատեսակ են աշխարհը տեսնում։ Տեսե՛ք, երբ որ Սերժ Սարգսյանն իշխանության չէր, ինքն իրեն չէր համարում պատասխանատու, նա կարող էր ազատորեն Լևոն Տեր-Պետրոսյանին ասել, որ չի ընդունում նրա ծրագիրը, «դու պարտվողական ես, հեռացի՛ր, ես կգամ և կգրավեմ, Ուզբեկստանն էլ կմիացնեմ Հայաստանին, և ընդհանրապես՝ Կասպից ծովով կանցնեմ մեր հարազատ Միջին Ասիա»։ Նա կարող էր այդպես ասել։ Բայց երբ նա դարձավ համար «մեկը» և նրա առաջ դրվեցին միջազգային հանրության պահանջները, նա կարողացավ տեսնել՝ ինչ կարող է անել Հայաստանը, ինչ չի կարող անել, և ինչ կարող է անել Ադրբեջանը Թուրքիայի հետ միասին, նա զգուշացավ, սկսեց մի քիչ ավելի իրատես լինել՝ ճիշտ այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանը, որ այսօր ստացած հսկայական, հզոր հարվածից հետո փորձում է լինել իրատես։

Նրանք հետին թվով փորձում են լինել իրատես։ Մեզ պետք չի, որ մեր պետական գործիչները հետին թվով լինեն իրատես։ Նրանց՝ հետին թվով իրատեսությունը Հայաստանի կործանում է նշանակում։ Մեզ պետք է, որ նրանք հենց առաջին տարբերակում լինեն իրատես։ Մեզ պետք է, որ Նիկոլ Փաշինյանը, երբ եկավ իշխանության, ասեր, բերե՛ք, տեսնեմ ի՞նչ է եղել ինձնից առաջ։ Նա պետք է հանդիպեր իր երեք նախորդների հետ՝ Լևոն-Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան՝ նրանցից պարզելու, թե նախկինում Արցախի հարցով ինչ է տեղի ունեցել։

-Մենք հիշում ենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն չհանդիպեց Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ՝ խոսելու Արցախի թեմայով, այլև խոստովանեց, որ Ալիևից էր լսում կարգավորման պատմությունը։ Բացի այդ, Տեր-Պետրոսյանի հետ հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, թե որևէ նոր բան չիմացավ։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ։

-Դե դա արդեն իր խնդիրն է։ Մենք շատ ենք տեսել մեծամտության զոհերի։ Դե հիմա մարդը կարող է հանդիպել Աստծո հետ էլ, բայց ասել՝ ոչ մի նորություն չիմացա, որովհետև ես դա գիտեի։ Դա խնդիր չի, կրկնեմ՝ մեծամտության զոհեր մենք շատ ենք տեսել մեր ճանապարհին։ Միշտ և ամեն քայլափոխի են նրանք հանդիպում։ Սերժ Սարգսյանի՝ հարցազրույցում ասածը ես գնահատում եմ, բայց և ցավում եմ նրա համար, որ դա հետին թվով է, նա լուծման չգնաց։ Նիկոլ Փաշինյանի պնդումը ևս ես ընդունում եմ, բայց ցավում եմ՝ հետին թվով էր, ինչպես՝ 1920-30 թվականներին էին մեր գործիչները հետին թվով գնահատում իրենց սխալները՝ գրելով այդ մասին։ (Նիկոլ Փաշինյանն օրերս Արագածոտնի մարզում խոսել է Ադրբեջանի և Հայաստանի միջև թշնամանքից, ասելով՝ թշնամանքի շղթան պետք է կառավարվի ինչ-որ ձևով։ Վարչապետն այն ամենամեծ մարտահրավերն է համարել մեր և ուրիշների համար։ Նա նաև ասել է, թե հույսեր չպետք է ունենալ, թե թշնամության հարցը արագ կլուծվի – խմբ)։

Մեզ պետք են պետական գործիչներ, որոնք կունենան պետական մտածողություն, քաղաքական գործիչներ, որոնք կլինեն իրո՛ք քաղաքական գործիչներ, որոնք ծրագրեր ներկայացնելիս և մշակելիս հաշվի կառնեն մի շարք կարևոր հանգամանքներ՝ մեր և հարևանների փոխհարաբերությունները, մեր հնարավորությունները, աշխարհում մեր դերը և աշխարհի վերաբերմունքը մեզ։ Այս երեք-չորս կարևորագույն կետերը պետք է հաշվի առնվեն, որպեսզի մենք կարողանանք իսկզբանե ասել՝ այ սա պետական գործիչ է։ Ինչո՞ւ ենք մենք գնահատում անգլիացի պետական գործիչներին, որ ապրել են 18-19 դարերում, որովհետև այդ մարդիկ կարողացել են իրենց ժամանակի մեջ գնահատել իրենց երկրի տեղն ու դերը, և անել առավելագույնն իրենց երկրի համար։ Իսկ մերոնք տարված էին մաքսիմալիստական գաղափարներով, կործանում էին երկիրը, հասցնում էին կործանման շեմին, հետո ասում՝ չէ, էսպես պետք է չանեինք։ Արդեն ծիծաղելի է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան