Ռոբերտ Քոչարյանը բեռ է «17+»-ի ուսերին․ միայն ՀՅԴ-ն է հավատարիմ, մյուսներն իր հետ ընտրության չեն գնա. Աղասի Մարգարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Աղասի Մարգարյանի հետ

-«Մարտի 1»-ի գործը մտավ դատաքննության փուլ։ ՍԴ-ն իր հերթին քննարկում է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված Քրեական օրենսգրքի 3001 հոդվածի սահմանադրականության հարցը։ Եթե այն հակասահմանադրական ճանաչվի, Քոչարյանին առաջադրված մեղադրանքը կվերացվի։ Հայտնի է, որ նա մտադիր է մասնակցել արտահերթ ընտրություններին։ Ըստ նրա կողմնակիցների՝ սկսելով դատաքննությունը՝ իշխանությունը մտադիր է նրան ճնշել, Քոչարյանին պահել դատարանում և հեռու թողնել քաղաքական պայքարից։ Արդյո՞ք այդպես է։

-Երկու տարուց ավելի է՝ Քոչարյանը հայտարարում է, որ ինքը մտել է մեծ և ակտիվ քաղաքականություն։ Իհարկե՝ այդ հարցազրույցները, ստվերային, կուլիսային մասնակցությունը քաղաքական գործընթացներին, համակարգումը կա։ Որոշ քաղաքական ուժեր կան, որ ուղիղ գտնվում են Քոչարյանի «կուռացիայի» տակ, բայց դա դեռ մեծ քաղաքականություն մտնել չէ։ Հայաստանում մեծ քաղաքականություն ասվածը տարօրինակ է։ Դատաքննության փուլ մտավ գործը, կարծում եմ՝ դա ամենադրական տեղաշարժն էր, որովհետև մենք երկու տարուց ավելի է՝ տեսնում ենք միջնորդություններ իրար հետևից։ Ի դեպ, շատ հետաքրքիր էր փաստաբաններից մեկի զարմացական արձագանքը, թե իրենք վեց-յոթ միջնորդություն ունեին։ Այսինքն՝ միջնորդություններ ներկայացնելը պաշտպանական կողմի քաղաքականությունն է։ Չեմ կարծում, որ դա Քոչարյանին ճնշել-չճնշելու միջոց է։ Քոչարյանը բոլոր հնարավորություններն ուներ այս երկու-երեք տարվա ընթացքում իր քաղաքական ուժն ու պլատֆորմը ձևավորելու կամ անդամակցելու որևէ կուսակցության, օրինակ՝ Դաշնակցությանը, որը 1998 թվականից համարվել է Քոչարյանի քաղաքական հենարանը։

-Ո՞ր ուժերի վրա կարող է հենվել Քոչարյանն այս ընտրություններում։ Արդյո՞ք նրա ակտիվ մասնակցությունը որևէ քաղաքական ուժի կազմում էական, ազդեցիկ կդարձնի այդ կուսակցությանն այն աստիճանի, որ նա վտանգ սպառնա այսօրվա իշխանություններին, ում վրա դրվել է պարտվողի պիտակը։

-Պարտվողի պիտակ չի, պարտված իշխանություն են և մեր պետությունն է պարտվել։ Ես չեմ կիսում պարտությունը միմյանց պատվիրակելու մոտեցումը։ Պարտվել է և՛ մեր իշխանությունը գլխավորապես, որովհետև երկրի իշխանությունն էր, և՛ բանակն է պարտվել, և՛ պարտվել է մեր պետությունը։ Ես չեմ կիսում այն մոտեցումը, որ բանակը կռվել է, ժողովուրդն ու զինվորը հաղթել են, բոլորը հաղթել են, բայց Նիկոլ Փաշինյանը պարտվել է։

-Բայց այդ թեզն այս ընտրություններում լինելու է գլխավոր ֆիշկան (խաղանիշը)։

-Գիտեմ, հենց դրանով հանդերձ՝ այս նախընտրական քարոզարշավը խոստանում է լինել ավելի ճահճային, քան նախորդ բոլոր նախընտրական քարոզարշավները, մեդիա-տեռորի տարրերով, ապատեղեկատվության անասելի մեծ չափաքանակով և նյարդերի չափազանց մեծ լարումով, ստով ու կեղծիքով։ Կարծում եմ՝ ընդդիմադիր դաշտը ներկայացնող բազմաթիվ ուժերի համար Ռոբերտ Քոչարյանի հետ հարաբերությունները շատ էքզիստենցիալ են։ Օրինակ՝ ինձ թվում է, որ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես քաղաքական գործոն կամ որպես քաղաքական գործիչ, բեռ է ամբողջ ընդդիմադիր դաշտի համար։ Ավելի շատ այդ «17+»-ի պլատֆորմը նկատի ունեմ, որովհետև ես չեմ տեսնում այնպիսի մի քաղաքական ուժի, որը կուզենա Ռոբերտ Քոչարյանի հետ գնալ ընտրության։ Մեծ հաշվով՝ Ռոբերտ Քոչարյանն ինքն էլ չի կարողանում այդ պլատֆորմը ձևավորել։ Միակ քաղաքական ուժը, ես նորից ասում եմ, որ հավատարիմ է եղել Քոչարյանին, Դաշնակցությունն է։ ՀՅԴ-ն 98 թվականից Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հենարանն է, բայց Դաշնակցություն ասվածը նույնպես շատ հարաբերական է, որովհետև կարծես թե այդ կուսակցության ներսում էլ ամեն ինչ էդքան հստակ չի և թևեր կան, որոնց մի մասը Ռոբերտ Քոչարյանին են պաշտպանում, մի մասը՝ դեմ են այդ կողմնորոշմանը։ Ես չեմ ուզում բացարձակ այդ ուժի ներքին խոհանոցի հարցերը քննարկել, և չեմ ուզում մեկնաբանել, ուղղակի ֆիքսենք, որ քաղաքական ուժերից շատերի համար Քոչարյանը պարզապես բեռ է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան