ԼՀԿ-ն՝ նոր ԸՕ-ին դե՞մ․ Մարուքյանը 2018-ին անձամբ է կողմ քվեարկել նախագծին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 13:00
Բենզինի պահեստում պայթյունի ժամանակ զոհվածներից 70-ը եղել են ԱԱԾ, ՆԳՆ աշխատակիցներ և ՊՆ ծառայողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:51
ՌԴ երկաթուղու ղեկավարը մյուս շաբաթ կժամանի Հայաստան, քննարկում ենք ունենալու. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:50
Ավելի քան 100 կոնգրեսականներ Ռուբիոյին կոչ են անում կասեցնել Ադրբեջանին ամերիկյան ռազմական օգնության տրամադրումը
08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
Բոլորը

Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կտրականապես դեմ է արտահերթ ընտրություններից առաջ Ընտրական օրենսգիրքը փոխելուն: Ընդդիմադիր ուժը սա համարում է որպես գործող խաղի կանոնների փոփոխություն: ԼՀԿ-ից հիմնավորում են՝ երբ Փաշինյանի հետ հունիսի 20-ը որոշել են սահմանել արտահերթ ընտրությունների օր, հաշվի են առել գործող խաղի կանոնները, այն է՝ ընտրությունների գնալ 2016-ին ընդունված օրենսգրքով, որը ենթադրում է ռեյտինգային ընտրական համակարգ: Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ նոր խաղի կանոններն ընդունելը նշանակում է հարվածի տակ դնել ընտրության օրը, խորացնել ճգնաժամը երկրում և, որպես վերջաբան, ԼՀԿ-ից զգուշացնում են՝ իրենք էլ պայմանավորվածություններ կխախտեն:

Հիշեցնենք՝ իշխանությունն ու ընդդիմությունը երկարատև քննարկումների արդյունքում եկել են համաձայնության, որ Փաշինյանի հրաժարականի դեպքում վարչապետ չեն առաջադրելու և գնալու են արտահերթ ընտրությունների: Ըստ էության, Մարուքյանի թիմից ակնարկում են, որ ԸՕ-ի փոփոխության դեպքում իրենք վարչապետի թեկնածու կառաջադրեն:

ԼՀԿ-ից առաջարկում են բաց համամասնական ընտրակարգով գնալ ընտրությունների, որ կուսակցության առաջարկած ցուցակում քաղաքացին կարողանա նշում կատարել և իր ուզած թեկնածուին ընտրել ու գործուղել ԱԺ: Գորգիսյանը պնդում է, թե Փաշինյանը փորձում է օրենսդրությունը հարմարեցնել իրեն:

ԸՕ-ի փոփոխության անհրաժեշտություններից մեկն էլ հեղինակները, այդ թվում՝ ՀԿ ներկայացուցիչները համարում են այն, որ եթե ռեյտինգային ընտրակարգը դուրս գա, ապա օլիգարխները, թաղային հեղինակությունները և այլ ռեսուրսների տիրապետող անհատներ չեն կարողանա ճնշում գործադրել ընտրողների վրա:

Գորգիսյանը, սակայն, համամիտ չէ տեսակետի հետ, որ ռեյտինգային համակարգով խորհրդարանում քրեական հեղինակություններ են հայտնվում: Որպես օրինակ նա բերեց «Իմ քայլը» խմբակցությունը, որի 88 պատգամավորից 44-ը ռեյտինգային համակարգով են ընտրվել, բայց նրանց մեջ հեղինակություն չկա: Հիշեցրեց նաև, որ 2017-ին ոչ միայն Նիկոլ Փաշինյանն է ռեյտինգայինով ընտրվել, այլև ինքը: Այնուհանդերձ, Factor TV-ն Գևորգ Գորգիսյանին հիշեցրեց 2017-ի ընտրություններից դեպքեր, երբ օլիգարխները թաղերում իրենց հեղինակության հաշվին տասնյակ հազարավոր քվեներ էին ապահովում ՀՀԿ-ի համար: Գորգիսյանը հակված է կարծել, որ թաղային հեղինակությունները կարող են կեղծիքների դիմել նաև համամասնական ընտրակարգի ժամանակ:

Նշենք, որ ԼՀԿ-ի կողմից ԸՕ-ի փոփոխություններին կտրականապես դեմ լինելն ինչ-որ առումով տարակուսելի է, քանի որ 2018 թվականի դեկտեմբերի արտահերթ ընտրություններից մեկ-երկու ամիս առաջ՝ հոկտեմբերի 29-ին, ԼՀԿ-ն կողմ էր քվեարկել փոփոխություններին, թեև ՀՀԿ-ի կողմից քվեարկությունը տապալվեց։ Գևորգ Գորգիսյանից հետաքրքրվեցինք՝ ինչու է ԼՀԿ-ն դեմ մի նախագծի, որին երկու անգամ կողմ է քվեարկել:

ԸՕ-ի փոփոխություններին մասնակցած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, անդրադառնալով «Լուսավոր Հայաստանի» դիտարկմանը, թե օրենսգրքի փոփոխությունը լեգիտիմության խնդիր կառաջացնի, արձագանքեց՝ ԼՀԿ-ի դիրքորոշումն անհասկանալի է, որովհետև հակասում է 2018 թվականի իրենց իսկ դիրքորոշմանը։

«Բարգավաճ Հայաստան»-ից արդեն մի քանի անգամ են վերահաստատում՝ իրենց համար ընդունելի է ընտրակարգի ցանկացած մոդել: Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժից, սակայն, մտահոգություններ են հայտնում՝ հանկարծ իշխանությունները չփորձեն ԸՕ-ի փոփոխությունների պատճառաբանությամբ տեղափոխել արտահերթ ընտրության օրը:

Իշխող «Իմ քայլը», որը ԸՕ-ն փոխելու մենաշնորհ ունի, հակված է ամբողջապես համամասնական համակարգին անցում կատարելուն, և միայն այդ դեպքում արտահերթ ընտրությունների գնալուն: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շեշտում է՝ այս պահին քննարկումներ են ընթանում։

Հստակեցնող հարցին՝ հնարավո՞ր է միայն համամասնականի հետ կապված դրույթը փոխվի, Մակունցը պատասխանեց, որ այս պահին վերջնական ձևակերպում չկա, բայց ոչինչ չի բացառում:

Փաշինյանի թիմից մեկ այլ ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանն էլ, ի պատասխան Մարուքյանի՝ խաղի կանոնները փոխելու հայտարարությանը, նշում է, որ իշխանությունները որևէ մեկին չեն խաբել, քանի որ 2018 թվականից ԸՕ-ի փոփոխություններ են նախաձեռնել: Սիմոնյանն ակնարկում է, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո են գնալու արտահերթ ընտրությունների:

Հիշեցնենք՝ Ընտրական օրենսգրքի նախագիծը շրջանառության դրվել է մարտին և դեռ լիագումար նիստերի օրակարգ չի ընդգրկվել: ԼՀԿ-ից վստահեցնում են՝ իշխանության հետ ԸՕ-ի շուրջ քննարկումներ չկան՝ բացառությամբ հրապարակային հեռակա հայտարարությունների: Չի բացառվում, որ ԸՕ-ի շուրջ քննարկումները նոր ճգնաժամի պատճառ դառնան:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան