Անգրագիտության դաժան թվեր, էլիտար կրթություն, ցավոտ փոփոխություններ․ հարցազրույց ԿԳՄՍ փոխնախարարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի հետ

-Տիկին Անդրեասյան, պատերազմը ցույց տվեց, որ կրթության որակը և անհասանելիությունը կարող է թանկ արժենալ, նաև՝ անվտանգության խաթարման տեսքով: Մենք բավականին ծանր գին վճարեցինք: Դուք համակարծի՞ք եք այս գնահատականի հետ:

-Ես կարող եմ ձեզ հետ համաձայնել, որ կրթությունը և դրա արդյունավետությունն ամենակարևոր գործոններից մեկն է, և դա նաև ազգային անվտանգության խնդիր է։ Իհարկե, այն իրադարձությունները, որ տեղի ունեցան, մեզ բոլորիս պետք է մտածելու լուրջ առիթներ տան, թե ինչ խնդիրներ կան մեր կրթական համակարգում, որոնք են այն հարցերը, որ պետք է հստակ ձևակերպվեն և ինչ լուծումներ պետք է ունենան:

-Հիմա թվերի լեզվով խոսենք. Համաշխարհային բանկի 2019 թվականի զեկույցի համաձայն մինչև 10 տարեկան երեխաների 30%-ը գրագիտության խնդիր ունի, ըստ մեկ այլ զեկույցի՝ 18-20 տարեկան երիտասարդների 10%-ն ունի ֆունկցիոնալ անգրագիտություն: Ինչպե՞ս ենք պատրաստվում վերացնել այսպիսի հիմքային անգրագիտությունը:

-Ես նախ կուզեի հստակեցնել, թե ինչի մասին է խոսքը: Խոսքը վերաբերում է նրան, որ միայն տառաճանաչությունը կամ միայն տեքստեր գրել-կարդալը չի ապահովում դրանք հասկանալու ունակությունը, խնդիրը վերաբերում է նրան, թե ինչքանով են մեր դպրոցի սովորողները, այնուհետև մեր երիտասարդները կարողանում ընկալել, մեկնաբանել, հասկանալ, վերլուծել: Այստեղ խնդիրներ ունենք, և դրանց մասին միայն 2019թ. զեկույցում չի նշված, եթե նայենք նախկին տարիների միջազգային հետազոտությունները, կտեսնենք, որ խնդիրներ պարբերաբար արձանագրվել են:

–Սրանք դաժա՞ն թվեր են:

-Դրանք թվեր են, որոնք կան նաև այլ երկրներում, բայց դա մեզ չպետք է հանգստացնի, որովհետև մենք խոսում ենք մեր երկրի խնդիրների մասին, և պետք է գնանք դրանց լուծմանը: Այստեղ է, որ ժամանակակից աշխարհը խոսում է ոչ թե կրթության իրավունքի մասին, այլ սովորելու իրավունքի: Այն հանգամանքը, որ նստած ես դասարանում, դեռևս չի նշանակում, որ սովորում ես: Սրան ուղղված մի շարք քայլեր են ձեռնարկվում: Մասնավորապես այս տարվա փետրվարին կառավարության կողմից հաստատվեց պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը, ինչպես նաև երկարօրյա ուսուցման կարգը… Մեր համակարգում գործում են մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ, հոգեբանական աջակցությունը, ծառայությունները դպրոցներում պետք է զարգացնել:

-Անդրադառնանք կրթության ֆինանսավորմանը… Ի՞նչ քաղաքականություն է որդեգրվել, կա՞ կրթության ֆինանսավորման վերաձևակերպում, ի՞նչ է տեղի ունենում:

-Սա ամենակարևոր հարցերից է, որովհետև որակյալ կրթությունը կարող է տեղի ունենալ միայն պատշաճ ֆինանսավորման դեպքում, ֆինանսավորման մեխանիզմը նպաստում է կրթության որակի բարձրացմանը: Հիշեցնեմ՝ անցյալ տարի ամռանը շրջանառության մեջ դրեցինք հանրակրթության ֆինասավորման նոր կարգը, այս տարի հունվարին ԱԺ-ն ընդունեց «Կրթության մասին օրենքի» փոփոխությունները, որի դրույթներից մեկը վերաբերում է ֆինասավորմանը. աշակերտների թվով ֆինասավորումը փոխարինվեց ավելի ճկուն սկզբունքով, հնարավորություն ունենք ֆինասավորել՝ ըստ խմբերի։

-Ֆինանսավորման մեխանիզմի փոփոխությունն անգրագիտության պրոբլեմն ինչպե՞ս է լուծելու, որակական արդյունք տեսնելո՞ւ ենք:

-Միայն ֆինասավորմամբ դա չի կարող լուծվել, դա պետք է լինի գումարային արդյունք՝ ճիշտ ֆինասավորմամբ, կադրային ռեսուրսի զարգացմամբ, շատ կարևոր է, թե ովքեր են մեր ուսուցիչները, և ճիշտ բովանդակությամբ՝ այսինքն՝ ինչ ծրագրերով և ինչ ենք ուսուցանում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան