Ռուսական զորքը գնալու է ԼՂ-ից, Ալիևն առևտուրն սկսել է, ռուս-թուրքական կոնֆլիկտ կլինի, ի՞նչ ենք անելու․ Հրանտ Տեր-Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 12:12
Կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից, գուցե, դուրս գամ, մանդատս վայր չդնեմ․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 12:09
Սիրիայի Մանբիջում թուրքամետ խմբավորումներն ու ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերը հրադադարի համաձայնության են հասել
11.12.2024 | 12:00
Փաշինյանը հակադարձել է Բաքվին, Անկարան Հարավային Կովկասում խաղաղության «հույսի շող» է տեսնում․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 11:50
Գյումրիում ՏԿԵՆ-ը մշտադիտարկում է իրականացրել տեխզննության բոլոր 4 կայաններում
11.12.2024 | 11:36
Զապորոժիեի ատոմակայանի մոտ ԱԹՍ-ն վնասել է ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների ավտոմեքենան
11.12.2024 | 11:25
Մբապեն կարող է այլևս չխաղալ 2024 թվականին
11.12.2024 | 11:14
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին․ Հաքան Ֆիդան
11.12.2024 | 11:03
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
11.12.2024 | 10:51
«Ցանկանում ենք, որ Ղարաբաղի օկուպացիայից ազատագրմամբ բացված պատմական հնարավորությունը պսակվի խաղաղության համաձայնագրի կնքմամբ»․Էրդողան
11.12.2024 | 10:38
 Հրազդան համայնքում  էլեկտրական շչակ է գործարկվելու
11.12.2024 | 10:20
Նավթի գներն աճել են
11.12.2024 | 10:02
Հրդեհ Վանթյան փողոցում
11.12.2024 | 09:46
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 11-ի դրությամբ
11.12.2024 | 09:30
Արարատի մարզում մառախուղ է
11.12.2024 | 00:14
Հայտնի են Գյումրիի փրայմերիզի նախնական արդյունքները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը պատմաբան, հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ 

-Պարո՛ն Տեր-Աբրահամյան, Փաշինյանը, Ծառուկյանը և Մարուքյանը համաձայնվել են հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու շուրջ։ Սա արդյո՞ք մի նոր բանի սկիզբ կդառնա, թե՞ գնում ենք արդեն հետընտրական ցնցումների։ 

-Նախ՝ մենք պետք է հասկանանք և արձանագրենք մի բան․ արտահերթ ընտրությունն ինքն իրենով հարցերի լուծում լինել չի կարող։ Ինքը գործիք է, միջոց է։ Խնդիրը հետևյալն է՝ ի՞նչ օրակարգ և քաղաքական նպատակ է սպասարկում այդ արտահերթ ընտրությունը։ Այն, ինչ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն այս չորս ամիսներին սպասել է պարտությունից հետո, հետևյալն է՝ քաղաքական ուժերը, հանրային ակտիվ խմբերը ներկայացնեն մեր երկրի, ժողովրդի համար մեծ հեռանկար էս ճգնաժամից դուրս գալու՝ ո՛չ թե ժամանակավոր լուծում, այլ մեծ հեռանկար։ Շարքային իրադարձություն չի, որ տեղի է ունեցել, իսկ իմ մոտ այնպիսի տպավորություն է՝ կարծես շարքային իրադարձություն է տեղի ունեցել և նորից սովորական քաղաքական պայքարն է տեղի ունենում, բայց էդպես չի։ Մենք պետք է տեսնեինք, հեռանկարի և ծրագրի մասին արդեն մի քանի հատ տեսակետ հնչած լիներ։ Ինքը պետք է անպայման հիմնված լիներ վերլուծության վրա։ Պարտության պատճառները պետք է հիմնովին վերլուծված լինեին և տարբեր տեսակետներից՝ նաև տարածաշրջանային պայմանները հաշվի առնելով։

-Ապրում ենք մի տարածաշրջանում, որտեղ արևմուտքից Թուրքիան է, արևելքից՝ Ադրբեջանը, որոնց հետ ստիպված ենք հարաբերվել։ Կրկին ռուսական պրիզմայո՞վ պետք է խոսենք Ադրբեջանի հետ, թե ուղիղ կոնտակտներ կարելի է հաստատել՝ թեկուզ և կոնտակտ հաստատողներին դավաճան են հայտարարելու։

-Իհարկե, կարելի է մտածել այդ ուղղությամբ, բայց ճիշտն ասած՝ էս պահին ես պակաս ռեալիստական եմ համարում, քան Թուրքիայի պարագայում։

-Ալիևի վարքի՞ց դատելով եք այդ եզրակացությանը եկել։

-Ադրբեջանը բավականին հարմար է տեղավորվել էս իրավիճակում ռուս-թուրքական բալանսում, կարող է ինքը որոշ հարցերում Հայաստանի ոչ պաշտոնական օգնության կարիքն ունենա։ Բայց էս պահին բավականին հարմար է տեղավորվել։ Ինձ թվում է՝ եթե մենք մեր բոլոր ջանքերը կենտրոնացնենք թուրքական ուղղությամբ, որն ինքնին ահավոր բարդ է՝ հասկանալի է չէ՞, որ այնքան ջանք, ռեսուրս, կենտրոնացում է պահանջում, սա ավելի կարևոր է իմ կարծիքով՝ հլը էս հարցը լուծենք, նոր նրա մասին մտածենք։ Եթե մենք էստեղ հասնենք ճեղքման, էնտեղ մենք հաստատ որոշ բաների․․․ Գիտեք, մի բան ասեմ՝ իմ նկատածով, եթե չեմ սխալվում, Ադրբեջանը բավականին խանդով է վերաբերվում հայ-թուրքական հնարավոր պրոցեսին։ Այսպես կոչված ռազմական հեղաշրջման օրերին Թուրքիայից հայտարարություններ եղան և Ադրբեջանի տելեգրամ-ալիքների սեգմենտներում նկատեցի, որ դա իրենց էդքան էլ դուր չի գալիս, որ էս ի՞նչ է՝ Թուրքիան ինչ է անում։

Բայց մի շատ կարևոր հարց կա մեր և Ադրբեջանի համար, սա այն հարցերից է, որ ես ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ էս հարցը ոչ ոք չի դնում հանրային քննարկման՝ մենք ի՞նչ ենք մտածում՝ ռուսական զորքն ինչքա՞ն ժամանակ կմնա Արցախում։ Հասկանալի է, որ ռուսական զորքն ուզում է էնտեղ մնալ որքան հնարավոր է երկար։ Այսպես ասած՝ ամեն ինչ չի, որ պլանով է տեղի ունենալու։ Մենք հարց տալիս ենք՝ ի՞նչ ենք անելու, եթե հանկարծ ռուսական զորքն էդտեղից մի օր գնա։

-Հայաստանն էլի հույսը դրել է Ռուսաստանի՞ վրա։

-Այո, մենք պատրա՞ստ ենք էդ սցենարի, թե՞ սպասում ենք, որ լինի ու հետո ասենք՝ վայ, էս ի՞նչ եղավ, ու էդ ժամանակ նոր մտածենք ինչ անել, պատեպատ տանք մեզ, հասկանանք, թե՞ արժի հիմիկվանից հասկանալ, վատ սցենարը հաշվարկել։ Գոնե պետք է մի վատ սցենարը մենք մեր պատմության մեջ նախապես հաշվարկենք և հասկանանք՝ ի՞նչ տարբերակներ կան։ Բացի այդ, մի այսպիսի բան էլ կա՝ խաղաղապահ զորքն իր գոյությունը, իմաստն արդարացնելու համար պետք է որոշակի անկայուն միջավայրում գործի, ինքն էնտեղ ի՞նչ է պահում։ Այսինքն՝ մենք նաև պետք է հասկանանք, որ որոշ չափով խաղաղապահ զորքի շահերից է բխում կոնֆլիկտայնության որոշակի աստիճանը, պարտադիր չի, որ դա լինի լայնածավալ պատերազմ, բայց կոնֆլիկտայնության որոշակի աստիճանի վրա պահել․․․ Երրորդ հարցը տամ՝ բնական է՝ էդ ժամկետը գալու է, Ադրբեջանը հարց է բարձրացնելու՝ իսկ ինչո՞ւ իմ տարածքում ռուսական զորք։

-Վերջին տեղեկություններն այս մասով այնպիսին էին, որ Ադրբեջանը չէր ստորագրել խաղաղապահների ներկայությանն առնչվող փաստաթղթերը։

-Սկսվել է հիմիկվանից էդ խնդրի առևտուրը, որովհետև Ադրբեջանը նորանոր զիջումներ է պահանջելու, եթե ռուսները դնելու են պահանջ, որ գիտեք՝ էլի մի հինգ տարի պետք է երկարացնենք, բնական է՝ Ադրբեջանը դրա դիմաց զիջումներ պետք է պահանջ, իսկ ում հաշվին՝ հասկանալի է։ Սա էլ մի ուրիշ տարբերակ՝ ռուս-թուրքական հարաբերությունները միշտ անցնում են համագործակցության փուլից մրցակցություն, նորից անցնի մրցակցություն, և այդ փուլում մենք գիտենք ինչ է տեղի ունենում՝ հակաթուրքական տրամադրությունը և՛ Ռուսաստանը, և՛ արևմտյան պետությունները միշտ շահարկում են, հիմա մենք պատրաս՞տ ենք էդ սցենարին, երբ սրվեն ռուս-թուրքական հարաբերությունները և մեզ նետեն դրա առաջնագիծ։ Ես որ ասում եմ՝ քաղաքական ուժերը պետք է բովանդակային հարցեր բարձրացնեն, սա նկատի ունեմ։

-Այս հարցերի՞ն պետք է քաղաքական ուժերը պատասխանեն նաև ընտրություններում։

-Ես ուզում եմ, որ մենք՝ որպես քաղաքացիներ, էս ընտրություններում չթողնենք, որ քաղաքական ուժերը մեզ պարտադրեն օրակարգեր և ձրի ընտրություններ չլինեն էս անգամ։ Մենք պետք է բոլոր քաղաքական ուժերին միշտ հարցնենք, էս հարցերը տանք։ Հիմա ասելու են՝ դե մենք ծրագրային մոտեցումներ ունենք, կզարգացնենք տնտեսությունը, աշխարհի բոլոր երկրների հետ կունենանք լավ հարաբերություններ, ծաղիկներ կաճեցնենք Բաղրամյան պողոտայում, չէ՛, էս անգամ պիտի կոնկրետ պատասխանեք, ռուսական զորքը Ղարաբաղից գնալու է, ի՞նչ եք անելու, ռուս-թուրքական հակամարտություն է լինելու, ի՞նչ եք անելու, Ալիևը ՌԴ-ի հետ ժամկետի շուրջ մտնելու է առևտրի մեջ, դուք ի՞նչ եք անելու, հայ-թուրքական հարաբերություններում ի՞նչ եք անելու, կոնկրետ պատասխաններ պետք է տրվեն, եթե չկան պատասխաններ, ցտեսություն սիրելի քաղաքական ուժեր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան