Ալիևի ռեժիմի քննադատ ադրբեջանցի բլոգերի նկատմամբ մահափորձ է կատարվել․ փորձել են կտրել նրա լեզուն. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Ֆրանսիայում բնակվող ադրբեջանցի ընդդիմադիր բլոգեր ու քաղաքական էմիգրանտ Մուհամեդ Միրզալիի նկատմամբ մի քանի օր առաջ մահափորձ է իրականացվել։ Նանտ քաղաքում զբոսնելիս մի խումբ տղամարդիկ են հարձակվել նրա վրա, դանակով հարվածներ հասցրել ու փորձել կտրել նրա լեզուն։ Ըստ որոշ տեղեկությունների՝ բլոգերին 16-17 դանակի հարված են հասցրել։ Նա հոսպիտալացված է, գտնվում է ծանր վիճակում՝ վերակենդանացման բաժանմունքում։ Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում։

Այս հարձակման մեջ իրավապաշտպանները մեղադրել են Ադրբեջանի իշխանություններին, հայտարարել նմանատիպ մի շարք դեպքերի մասին ու կոչ արել Ֆրանսիայի իշխանություններին, այլ եվրոպական երկրներին՝ հետաքննել դրանք։

Քաղաքական էմիգրանտ, «Թուրան TV»-ի ռուսալեզու խմբագրության ղեկավար Էմին Ահմեդբեկովը «Кавказский Узел»-ի հետ զրույցում ասել է, որ Միրզալիի վրա այս հարձակումն առաջին չէ։

«Մուհամեդ Միրզալին Ալիևի ռեժիմի քննադատներից է։ Նա ապրում է Նանտում։ 2020թ․ հոկտեմբերի 6-ին էլ են նրա վրա կրակել։ 3 փամփուշտ դիպել է մեքենային, մեկը՝ ձեռքին։ Նրա վրա հարձակվողներին դեռ չեն գտել։ Մարտի 14-ին էլ Նանտի կենտրոնում ժամը 14:00-15:00-ի սահմաններում 6 հոգի հարձակվել է նրա վրա, ծեծել։ Փորձել են կտրել նրա լեզուն, վնասել են դեմքը, բերանը, պարանոցը, վիրավորել ոտքերը, ստամոքսը, մեջքը, կտրել ձեռքի մատները, սակայն չեն սպանել։ Գիշերը մինչև ժամը 3-ը նրան վիրահատել են։ Հիմա գտնվում է ծանր վիճակում, վերակենդանացման բաժանմունքում։ Այս մանրամասները ինձ ասել է Միրզալիի մայրը»,- պատմել է Ահմեդբեկովը։

Նրա խոսքով՝ Միրզալին ակտիվորեն մասնակցել է ադրբեջանական իշխանությունների դեմ բողոքի ակցիաներին, որոնք անցկացվել են  Փարիզում ու եվրոպական այլ քաղաքներում դեսպանատների դիմաց։

Նշենք նաև, որ Միրզալին բավական հայտնի ընդդիմադիր բլոգեր է։ YouTube-ում նրա «Made in Azerbaijan» ալիքը 265․000 հետևորդ ունի։ Բլոգերը պարբերաբար հրապարակում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա ընտանիքի անդամների մասին քննադատական տեսանյութեր, անդրադառնում Ադրբեջանում տիրող կոռուպցիային, ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներին, մարդու իրավունքների խախտումներին ու այլ թեմաների։

Ադրբեջանի իշխանությունները շատ անգամներ են փորձել «փակել նրա բերանը», սակայն չի ստացվել։

«2017 թվականից նրա ընտանիքի նկատմամբ ճնշումներ սկսվեցին, որն ապրում է Ադրբեջանում։ Հորը, մորը, քրոջը մի քանի անգամ ոստիկանության բաժանմունք են տարել։ 2018թ․ հորն ու ավագ քրոջ ամուսնուն տարել են Բանդիտիզմի դեմ պայքարի գլխավոր վարչություն, ծեծել ու մի քանի օր պահել։ Հայրն ու մայրը ստիպված լքել են Ադրբեջանը, հիմա նրանց Ֆրանսիայում քաղաքական ապաստան են տվել»,- ասել է Ահմեդբեկովը՝ նշելով, որ Եվրոպայում սա ընդդիմադիր բլոգերների վրա հարձակման առաջին դեպքը չէ։

«Այս տարի փետրվարի 13-ին Բեռլինում հարձակվել են Օրհան Աղաևի վրա ու ծեծել, որի հետևանքով նա կոտրվածքներ է ստացել։ Անցյալ տարի էլ հունվարի 6-ին հարձակվել են Գաբիլ Մամեդովի վրա։ Անընդհատ սպառնալիքներ են ստացվում, բայց հարձակվողներին այդպես էլ չեն գտնում»,- ասել է Էմին Ահմեդբեկովը։

Միրզալիի նկատամամբ իրականացված մահափորձին անդրադարձել է նաև Նյու Յորքում տեղակայված «Լրագրողների պաշտպանության կոմիտեն», որը կոչ է արել  Բաքվին՝ հետաքննել հարձակումը։ Կոմիտեն մեկնաբանությունների համար նամակ է ուղարկել Ֆրանսիայի ՆԳ նախարարությանը, ինչպես նաև Ադրբեջանի ՆԳ նախարարությանը, սակայն դեռ պատասխան չի ստացել։

Էմմա Չոբանյան