ՌԴ-ն Թուրքիայի վտանգ է ստեղծում․ մեզ պարտադրում է իր դաշնակցությունը՝ փրկչի դերով․ Հակոբ Բադալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
11.12.2024 | 20:00
«Թեկուզ պոլի փետ, բայց մերը»․ Փաշինյանը փոխե՞լ է բարձր պաշտոններում կադրերի ընտրության սկզբունքը. Փա՞ստ, թե փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 19:55
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը և ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջի պետը քննարկել են համագործակցության հեռանկարները
11.12.2024 | 19:36
Թուրքական TRT-ի լրագրողները սիրիական Մանբիջում քրդերի կողմից ԱԹՍ-ի հարձակման են ենթարկվել
11.12.2024 | 19:24
Սիրիացի ապստամբները քանդել ու այրել են Ասադի հոր գերեզմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ

-Պարո՛ն Բադալյան, Հայաստանի համար աղետալի հետևանքներով ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի 100-ամյակը լավ առիթ է Ղարաբաղի պատերազմի պրիզմայով հասկանալու՝ որտե՞ղ ենք գտնվում այսօր։ Ունե՞ք տպավորություն, որ պատմությունը կրկնվում է։

-Ո՛չ միայն տպավորության հարց է, այլև զգալիորեն նոր իրողությունների, որոնք շատ-շատ առումներով նման և համեմատելի են 100 տարի առաջ տեղի ունեցած ցավալի զարգացումների հետ։ Բայց նաև՝ զգալիորեն տարբեր բաղադրիչներ կան։ Այդ տեսանկյունից հարաբերական է՝ արդյոք կրկնվո՞ւմ է պատմությունը, թե՞ մենք գործ ունենք նոր իրողությունների հետ։ Ես ավելի հակված եմ մտածելու, որ, այդուհանդերձ, մենք գործ ունենք նոր իրողությունների հետ, որոնք մեզ տալիս են պատմական ցավալի համեմատությունների առիթ, բայց մենք եզրահանգումներ անելիս պետք է չհիմնվենք միայն պատմության վրա, այլ գնահատենք՝ ինչո՞ւ ներկան այդպես ստացվեց։ Պետք է հայացք գցենք նաև պատմությանը՝ հասկանալու համար, թե ինչ կարող է ստացվել ապագայում։ Եվ այս տեսանկյունից, պատմության, այսպես ասած, կրկնության հանգամանքը պայմանավորված է նրանով, որ մեր տարածաշրջանում շարունակում են առանցքային խաղացողներ լինել Ռուսաստանը և Թուրքիան։ Այս երկու խաղացողները պարբերաբար բախվում և պայմանավորվում են, և մենք հայտնվել ենք այս երկու խաղացողի արանքում։ Դա մեզ համար առաջացնում է աշխարհաքաղաքական ռիսկեր․ մի կողմից ստեղծում է փակուղի՝ չափազանց բարդ այլընտրանքներ գտնելու իմաստով առաջացնում է ռիսկեր։ Միաժամանակ, նույնիսկ այս իրավիճակում կան հնարավորություններ, որոնք կարող ենք օգտագործել, եթե, իհարկե, կարողանանք հասկանալ մոտիվները, թե ինչով են առաջնորդվում Ռուսաստանն ու Թուրքիան։

-Հատկապես պատերազմից հետո թվում է, թե մենք մանրադրամ ենք, և մեզ հետ կվարվեն՝ ինչպես թույլ կտան Ռուսաստանը կամ Թուրքիան։ Այսօր սուվերենության զգացողությունը մեզ մոտ շատ ցածր է։ Ինչպե՞ս անվտանգ նավարկել ռուս-թուրքական տարածաշրջանային այս ծովում, ի՞նչ անել, որ նավի խորտակման պարագայում մնանք ջրի երեսին։

-Ցավոք՝ լիովին անվտանգության հնարավորություն մենք չունենք, ո՛չ միայն մենք չունենք, այլև չունեն ընդհանրապես ռեգիոնալ խաղացողները։ Այն վիճակում, որում մենք ենք հայտնվել, ընդամենը երեք տասնամյակ առաջ հայտնվել էր Ադրբեջանը, և նույն վիճակում կարող է վաղը հայտնվել Վրաստանը։ Քանի որ ռեգիոնալ տիրույթում կա շատ մեծ բախում՝ մի քանի շերտերով, մենք տեսնում ենք Ռուսաստան-Թուրքիա գործակցություն և բախում, ներկայում՝ անուղղակիորեն, սրա ավելի լայն շրջանակը ՆԱՏՕ կամ ԱՄՆ-Ռուսաստան բախումը, դիմակայությունն է։ Ռուս-թուրքական հարաբերությունն իր վրա կրում է այս՝ ավելի լայն դիմակայության հետքը։

Միաժամանակ, այս բաղադրությունն ինքն ունի բաղադրիչներ, այսինքն՝ կա ո՛չ միայն ամերիկա-ռուսական դիմակայություն։ Մենք խոսում ենք նաև բրիտանա-ռուսական դիմակայության, բախման մասին, որն ինքնին պատմական դիմագծով մի մեծ խաղ է և դրա առկայությունն իրենք՝ ռուսներն ու բրիտանացիները չեն թաքցնում։ Օրերս հրապարակվեց Մեծ Բրիտանիայի պաշտպանական ռազմավարության հայեցակարգը, որտեղ ՌԴ-ն դիտվում է գլխավոր սպառնալիք։ Սա նշանակում է, որ ՌԴ-ի կենսական, ուղիղ հետաքրքրություն ունեցող գոտիներում ձեռնարկվելու են այդ սպառնալիքին հակազդելու քայլեր։ Այստեղ Թուրքիան և Ադրբեջանը դիտարկվում են գործիքներ՝ այդ սպառնալիքներին հակազդելու։ Եվ Հայաստանը, լինելով ռուսական անվտանգության տիրույթում, այստեղ լրացուցիչ ռիսկեր և մարտահրավերներ է ստանում։

-Այսինքն՝ թիրախ դառնալու վտա՞նգ կարող է առաջանալ։ Այս կարգավիճակը մե՞ր ընտրությունն է։

-Սա պարզ իրողություն է։ Մենք չենք կարող տեղափոխվել այլ ռեգիոն։ Միևնույն ժամանակ՝ մենք կարիք ունենք նոր դաշնակիցների, նոր անվտանգային մեխանիզմներ, այլընտրանքներ գտնելու, ինչն իր հերթին բարդանում է մեր՝ այսպես ասած ռազմավարական դաշնակից պետության խանդով։ Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ ավելի այլընտրանքային ռեժիմում կարող է չդիմանալ Հայաստանի հետ գործակցության մրցակցությանը, փորձում է իր դաշնակցությունը պարզապես պարտադրել Հայաստանին՝ օգտագործելով թուրքական հանգամանքը։ Այսինքն՝ թուրքական վտանգի ստեղծումով փորձում է անայլընտրանք դարձնել իր՝ փրկչի դերը։

Թուրքիան շատ լավ սա պատկերացնում է և իր հերթին խրախուսում է, յուղ է լցնում այս տեխնոլոգիայի վրա, որովհետև Թուրքիայի համար էլ շահեկան է, որպեսզի Կովկասում ինքը շարունակվի դիտվել որպես արևմտյան, Հյուսիս-ատլանտյան անվտանգային համակարգի խաղացող կամ գործիք և ինքը ներկայացնի այդ համակարգի շահերն անուղղակիորեն։ Այդպիսով նա լայն թիկունքով փորձում է իր հետաքրքրություններն ու շահերը պարտադրել նաև Ռուսաստանին։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն այդպիսի Թուրքիայի հետ մրցակցել պատրաստ չէ և փորձում է պայմանավորվածությունների միջոցով տեղի տալ Թուրքիայի պահանջներին։ Թուրքիան նոր սահման է գծել և փորձում է հիմա ամրագրվել ո՛չ թե Արաքս գետի սահմանագծով, այլ Ստեփանակերտ-Շուշի հատվածում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան