Բաքուն ձգտելու է առավելության, հիմա՝ Սյունիքում, հետո՝ Վայոց ձորում, Գեղարքունիքում․ Աբրահամյան

Լուրեր

27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
27.10.2026 | 10:25
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 10:19
Ռուսական զորքերի կողմից օկուպացված Օլեշկիում սկսվել է ԱՄՆ-ի միջնորդությամբ համաձայնեցված հրադադարը
27.10.2026 | 10:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարի առաջին պարտությունն ու 11-րդ տուրի տեսաամփոփումը
27.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը՝ ՈՒՂԻՂ
27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
Բոլորը

Ադրբեջանի զինված ուժերը ձգտելու են հայկական բանակի նկատմամբ դիրքային առավելության հասնել սահմանային հատվածներում։ Ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանը նշում է, որ հիմա դա արվում է Սյունիքի հատվածում, իսկ հետո ադրբեջանցիները փորձելու են նույնը անել Վայոց ձորի և Գեղարքունիքի հատվածներում։

Ըստ փորձագետի՝ եղանակի պատճառով հիմա այդ ուղղություններում Ադրբեջանի զինված ուժերի համար դիրքավորումները լավագույնը չեն, քանի որ ճանապարհներ չկան, սակայն հետագայում Ադրբեջանը կառուցելու է այդ ճանապարհները։ Դրան Ադրբեջանը, ըստ Աբրահամյանի, հասնելու է նաև դիվերսիաների, կրակահերթերի և այլ միջոցներով։

Աբրահամյանը պնդում է՝ սա կանխելու համար հայկական կողմը հիմա պետք է փորձի առավելագույնս լավ դիրքեր զբաղեցնի ու ամրապնդվի այդ դիրքերում, որպեսզի ադրբեջանական կողմին ավելի դժվար լինի սադրանքների գնալ։

Իսկ ռուս-թուրքական հարաբերություններում Արցախյան հակամարտությունը և այս ենթատարածաշրջանը, ըստ Տիգրան Աբրահամյանի, նրանց շահերի հատման ու հակասության կետերից ընդամենը մեկն են։ Նա հետևություն է անում, որ Մոսկվա-Անկարա հարաբերություններում Արցախյան ենթատարածաշրջանի հարցերը լուծվում են մյուսների հետ նույն համատեքստում։

Անդրադառնալով տարածաշրջանում Թուրքիայի նկրտումներին, Տիգրան Աբրահամյան նշեց, որ Թուրքիայի նպատակը ոչ թե Սյունիքի տարածքով հաղորդակցության ուղի կամ միջանցք ստանալն է, այլ հենց Սյունիքի հաշվին ուղիղ կապ ստանալն է։

«Թուրքիան և Ադրբեջանը այդ նպատակին փորձելու են հասնել այն ժամանակ, երբ դրա հնարավորությունը տեսնեն։ Այդ ժամանակ նշանակություն չի ունենալու՝ Երևանի հետ ինչ հարաբերություններ ունեն Բաքուն և Անկարան»,- հավելեց նա։

Սրանից ելնելով, ըստ փորձագետի, Սյունիքի հարցը պետք է դիտարկել ընդհանուր տարածաշրջանի համատեքստում, և Սյունիքում ցանկացած զիջում կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

Փորձագետը նշում է՝ ցավալիորեն զիջումները շարունակվելու են, քանի որ իշխանությունները քարոզչություն են անում հենց այդ զիջումների վերաբերյալ, և որևէ հակազդեցություն չկա։

Ինչ վերաբերում է պատերազմի վերսկսման վտանգին, Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ պատերազմի վերսկսումը կանխող ամենամեծ գործոնը ներկայում ռուս խաղաղապահների առաքելությունն է Արցախի տարածքում, ինչպես նաև Հայաստանում ռուսական ռազմական բազայի գոյությունն ու դրա ընդլայնումը։

Ըստ փորձագետի՝ ցավալի է, որ գլխավոր գործոնը ռուսական կողմ է, քանի որ հայկական կողմը ներկայում չունի այն ներուժը, որը պատերազմի կանխման գլխավոր գործոն լինի։

Աբրահամյանը նշում է, որ ներկայում, այս գործոններով պայմանավորված, պատերազմի հավանականությունը փոքր է, սակայն հետագա գործընթացները կարող են մեծացնել մարտական գործողությունների վերսկսման հնարավորությունը։