ՀՀ ինքնիշխանությունն ու պետականությունը՝ սպառնալիքի տակ․ ՀԵԿ-ը նամակ հանձնեց Ֆրանսիայի դեսպանատուն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ազգային ժողովրդավարական բևեռն ակցիա իրականացրեց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան մոտ։

Տիգրան Խզմալյանն ընթերցեց նամակը, որը պատրաստվում էին հանձնել Ֆրանսիայի դեսպանատուն։

Ֆրանսիական Հանրապետության Նախագահ պարոն Էմանուել Մակրոնին

Պարոն Նախագա՛հ

Թույլ տվեք սևեռել Ձեր ուշադրությունը Հայաստանում այսօր ստեղծված ողբերգական իրավիճակի վրա։

Մեր երկրի դեմ իրականացված 44-օրյա ադրբեջանական հարձակումից հետո, որին աջակցել էին Ռուսաստանը, Թուրքիան և Իսլամական պետության ջիհադականները, Հայաստանի անվտանությունը, ինքնիշխանությունը և բուն պետականությունը հայտնվել են գոյաբանական սպառնալիքի տակ։

Արցախի զավթումը և Հայաստանի Հանրապետության փաստացի գաղութացումը Ալիևի, Պուտինի և Էրդողանի կողմից շարունակում են 100 տարի առաջ սկսված հակահայկական քաղաքականությունը, որի խորհրդանիշն է 1921 թ․ մարտի 16-ի Լենին-Քեմալ Մոսկովյան պայմանագիրը։

Այդ պայմանագիրն, իր հերթին նախատիպն էր 1939 թ․ տխրահռչակ Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի, որից սկսվեց Երկրորդ Աշխարհամարտը։

Հայաստանում այժմ կաթվածահար վիճակում են հայտնվել ժողովրդավարությունը և պետական համակարգը։

Վախի և անորոշության մթնոլորտը, արտագաղթի տրամադրությունները պատել են հայ հասարակությանը և շարունակում են սրվել ռուսական հատուկ ծառայությունների ու նրանց տեղական ցանցի ջանքերով, մինչդեռ Փաշինյանի կառավարությունը, որը պատերազմի ընթացքում մերժում էր Ֆրասնսիայի քաղաքական աջակցության առաջարկները, անկարող է դիմակայել Հայաստանի հարավային սահմանի վերահսկողությունը զիջելու վերաբերյալ Մոսկվայի և Անկարայի ճնշմանը և պահանջներին։

Հայ ժողովրդի անունից Ազգային-Ժողովրդավարական Բևեռը դիմում է Ֆրանսիային՝ մեր ավանդական դաշնակցին և պատմական բարեկամին, խնդրանքով ու կոչով՝ իրականացնելու մարդասիրական միջամտություն, տրամադրելու մեր երկրին համակողմանի ռազմական և ռազմատեխնիկական աջակցություն, ինչպես նաև օգտագործելու իր ազդեցությունը՝ Թուրքիային և Ադրբեջանին զսպելու համար։

Ազգային-Ժողովրդավարական Բևեռը համարում է, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությունը սոսկ զինադադարի և հումանիտար հարցերի լուծման փաստաթուղթ է, ուստի խնդրում է Ֆրանսիային՝ օգնել վերադարձնելու Արցախյան հիմնախնդրի քննարկումը և լուծումը Մինսկի խմբի ձևաչափ՝ օրակարգում դնելով Արցախի կարգավիճակի և այնտեղ միջազգային խաղաղապհներ տեղակայելու հարցերը։

Հատկապես կցանկանայի նշել, պարոն Նախագահ, որ հայ ժողովուրդը, որն ավանդաբար արևմտյան քաղաքակրթության կրողն ու տարածողն է, պետք է վարականգնի իր առաքելությունը տարածաշրջանում: Այս նպատակով այն ավելի քան երբևէ մենք ապավինում ենք Ֆրանսիայի աջակցությանը։

Ընդունեք, խնդրեմ, պարոն Նախագահ, իմ խորին հարգանքի հավաստիքը։