Բաքվի պլան-մաքսիմումը Արցախի մնացած տարածքը գրավելն է, հետո՝ Զանգեզուրը․ ադրբեջանագետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. ԹԱՐՄԱՑՎԱԾ
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
26.08.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.08.2026 | 22:04
Թրամփը հայտարարել է, թե չի կարծում, որ Իրանի գերագույն առաջնորդը մահացել է
26.08.2026 | 21:49
Հրդեհ Մյասնիկյան պողոտայում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
26.08.2026 | 21:43
Վարչապետը նոր նշանակում է արել
26.08.2026 | 21:30
«Էրդողանը մահացել է» գրառման հրապարակումից հետո Թուրքիայում հետաքննություն է սկսվել
26.08.2026 | 21:16
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը հաղթանակով մեկնարկեց Չեմպիոնների լիգայում
26.08.2026 | 21:10
Գումարը հատկացվեց, ծրագիրը չգնվեց․ 3 տարի անց ՊԵԿ-ը կրկին ուզում է «Chainalysis Reactor»-ը 
26.08.2026 | 20:55
Թրամփը մեկնաբանել է ԿՀՎ ղեկավարի Մոսկվա կատարած այցը
26.08.2026 | 20:41
«Քուչի պանյատներո՞վ եք պատկերացնում էս երկրի կառավարումը»․ լարված իրավիճակ՝ Չախոյանի ելույթի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքուն չի դադարում հավակնություններ ցույց տալ հայկական տարածքների նկատմամբ, պահանջել զիջումներ, անել ակնարկներ։ Factor TV-ն ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի հետ զրուցել է այն մասին, թե ինչ է կատարվում հարևան երկրում, ինչի է պատրաստվում Ադրբեջանը։

Պարո՛ն Հովհաննիսյան, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղիղ ասում է, թե իբր, Զանգեզուրն ադրբեջանական տարածք է, և իր գործընկերներին՝ իսլամական պետությունների ղեկավարներին հրավիրում է այնտեղ։ Իրականում ի՞նչ նպատակներ ունի Ալիևը։

-Կոնկրետ այս պահին չեմ կարծում, թե ռազմական գործողություն կարող են Ադրբեջանը կամ Թուրքիան սկսել, օրինակ՝ Զանգեզուրը օկուպացնելու համար։ Բայց եթե իրենք տարիներ շարունակ այդ քաղաքականությունը տանեն, և դրան հստակ հակադրում չլինի, տեսականորեն, օրինակ, 30 տարի հետո, 20 տարի հետո կարող են իրենք հասնել մի իրավիճակի, երբ կփոխվեն խաղի կանոնները։

Եթե Բաքվից նայենք իրավիճակին՝ պլան-մինիմումը ո՞րն է և պլան-մաքսիմումը ո՞րն է։

-Պլան-մինիմումը այս իրավիճակը պահելն է։

Այսինքն՝ վախենում են, որ կարող է իրավիճակը փոխվել հօգուտ Հայաստանի՞։

-Ոչ թե հօգուտ Հայաստանի, այլ ենթադրենք, իրենց ձեռնտու չէ, որ Հայաստանը դուրս գա այս իրավիճակից։ Հայաստանին այս իրավիճակում պահելուն ուղղված են թե՛ նրանց գործողությունները, թե՛ հայտարարությունները։ Չխաբենք ինքներս մեզ․ չեմ կարծում, թե նրանք լուրջ մտավախություններ ունեն, թե Հայաստանը կարող է արագ ռեաբիլիտացվել, որ իրենք կորցնեն իրենց օկուպացրած տարածքները։ Բայց իրենք առնվազն ցանկություն չունեն, որ Հայաստանը դուրս գա այս իրավիճակից։ Եվ ցանկություն ունեն պահելու իրենց ճնշման լծակները։ Այդ թվում՝ շարունակելու են գերիների և պատանդների միջոցով ճնշում գործադրել, շարունակելու են սահմանին լարվածությունը պահպանել տարբեր գործողություններով՝ դա կլինի վահանակների տեղադրում, կլինի Սյունիքի շփման գծի վրա հայտնված գյուղերի բնակիչների համար ինչ-որ անհարմարությունների ստեղծում, ճանապարհով անցնողների համար անհարմարության ստեղծում և այլն։ Իրենք շարունակելու են այդ գործողությունները անել։

Պլան-մաքսիմումը, իհարկե, տեսանելի ապագայում Արցախի մնացած՝ չօկուպացված հատվածի օկուպացումն է՝ այնտեղից նաև ռուսական զորքերը դուրս բերելու պայմանով, ինչի մասին իրենք ակնհայտ հայտարարում են։ Եվ եթե այդ էտապը տեսականորեն իրենց հաջողվում է իրագործել, իհարկե՝ իրենք արդեն շատ ավելի լուրջ հավակնություններ են հայտնելու նաև Զանգեզուրի նկատմամբ՝ թե՛ իրենք, թե՛ Թուրքիան։

-Այս իրավիճակից, ներկա իրավիճակից գո՞հ է, արդյոք, Էրդողանը։ Սա ա՞յն էր, ինչ ակնկալում էին։

-Կարծում եմ՝ այս իրավիճակն իրենց նախորդ էտապի պլանավորածի պլան-մաքսիմումն էր, գրեթե համոզված եմ, եթե ոչ՝ պլան-մաքսիմումից էլ ավելին։ Կարծում եմ՝ իրենք այս մակարդակին հասնելուն կարող էին նույնիսկ չսպասել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան