Բանվորական շարժումից մինչև կանանց իրավունքների պաշտպանության օր․ Մարտի 8-ի տոնի ակունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 18:13
Քննարկվել է ՀՀ դպրոցներում ռուսերենի դասավանդման արդյունավետության բարձրացումը
11.11.2026 | 18:02
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու թույլատրելի մակարդակը գերազանցվել է 5 օր
11.11.2026 | 17:52
Աբու Դաբիում բանակցություններից հետո Ուիթքոֆն ու Քուշները կմեկնեն Պուտինի, ապա Զելենսկիի հետ հանդիպման
11.11.2026 | 17:44
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Զարեհ Սինանյանին
11.11.2026 | 17:41
Երևանում 36-ամյա բնակչի տնից հայտնաբերվել է ավելի քան 39 գրամ հերոին և հալյուցինոգեն սնկեր․ նա կալանավորվել է
11.11.2026 | 17:27
Անթալիայում ընթանում է Փաշինյան-Էրդողան հանդիպումը
11.11.2026 | 17:24
Երևան–Լոնդոն ուղիղ չվերթների կարևորությունը քննարկվել է ՄԹ դեսպանի և փոխվարչապետի հանդիպմանը
11.11.2026 | 17:19
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ֆրանսիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 17:17
Հայաստանը տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դարձնելու նպատակն ու TRIPP նախագիծը․ Պապոյանը՝ Ժնևում
11.11.2026 | 17:07
«Մարդկանց ժամանակը պետք է խնայել»․ Տիգրան Խաչատրյանը՝ համայնքային կառավարման մասին
11.11.2026 | 16:56
Պուտինը տեղեկացվում է Աբու Դաբիում բանակցությունների ընթացքի մասին․ եվրոպացիների հետ ռուսական կողմը չի շփվել
11.11.2026 | 16:48
Արցախի Կարմիր շուկայի մոտ ականի պայթյուն է տեղի ունեցել․ կա վիրավոր
11.11.2026 | 16:39
ՀԱՊԿ-ը կարձագանքի կազմակերպության աշխատանքներին Հայաստանի չմասնակցելուն․ Պեսկով
11.11.2026 | 16:28
Աբու Դաբիի բանակցություններում Ռուսաստանը և Ուկրաինան պայմանավորվել են ռազմագերիների լայնածավալ փոխանակման շուրջ․ Մեդինսկի
11.11.2026 | 16:20
Արմեն Գրիգորյանը միաձայն ընտրվել է Ստեփանավանի համայնքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամեն ինչ սկիզբ առավ բանվորական շարժումից։ 1908 թվականին 15․000 կին երթով անցավ Նյու Յորքի փողոցներով՝ պահանջելով ավելի կարճ աշխատանքային ժամեր, ավելի բարձր աշխատավարձ և ընտրելու իրավունք: Մեկ տարի անց Ամերիկայի Սոցիալիստական կուսակցությունը հայտարարեց Կանանց առաջին ազգային օրվա մասին։ Ավելի ուշ՝ 1910 թվականին, Կոպենհագենում՝ աշխատող կանանց միջազգային համաժողովին, կանանց իրավունքների հարցերով զբաղվող գերմանացի ակտիվիստ Կլարա Ցետկինն առաջարկեց կանանց օրը միջազգային դարձնել։ Համաժողովին ներկա 100 կանայք, որոնք 17 երկիր էին ներկայացնում, միաձայն ընդունեցին առաջարկը։

Արդեն 1917 թվականին Խորհրդային միությունում կանայք ընտրելու իրավունք ստացան, որից հետո Մարտի 8-ը ԽՍՀՄ-ում նույնպես ազգային տոն դարձավ։ 1975-ից Կանանց միջազգային օրը սկսեց նշել նաև ՄԱԿ-ը։

Այս տարի կառույցը կանանց միջազգային օրվա թեման սահմանել է հետևյալ կերպ․«Կանայք առաջնորդության մեջ. հասնելով հավասար ապագայի՝ Covid-19-ի պայմաններում»: Կառույցում մտահոգված են, որ համավարակի հետևանքով կանայք այժմ զգալիորեն ավելի շատ տնային գործեր են կատարում։ Բացի այդ, ՄԱԿ-ի տվյալներով, համավարակից առաջ կանայք ամեն օր կատարում էին աշխարհում 16 միլիարդ ժամ չվճարված աշխատանքի շուրջ երեք քառորդը։ Այլ կերպ ասած՝ նախքան կորոնավիրուսը տղամարդկանց կողմից կատարված յուրաքանչյուր մեկ ժամվա չվճարված աշխատանքի դիմաց՝ երեք ժամը կատարում էին կանայք: Հիմա այդ ցուցանիշն ավելի բարձր է՝գրեթեկրկնակի։ ՄԱԿ-ում անհանգստանում են, որ, հնարավոր է, կորոնավիրուսը կզրոյացնի գենդերային հավասարության ուղղությամբ վերջին 25 տարիներին տարված աշխատանքը:

Հարկ է նշել, որ համավարակի պայմաններում արդեն երկրորդ տարին է՝ մարտի 8-յան միջոցառումներն աշխարհի շատ երկրներում վիրտուալ են ացկացվում։ Որոշ երկրներում էլ, սակայն, բազմամարդ հավաքներ են կազմակերպում՝ հանուն կանանց իրավունքների պաշտպանության։ Այսպես, մարտի 8-ի նախօրեին կանանց իրավունքների պաշտպանության հարյուրավոր ակտիվիստներ դուրս էին եկել Փարիզի փողոցներ: Ցուցարարները պահանջում էին հավասար իրավունքներ կյանքի բոլոր ոլորտներում և կոչ անում դադարեցնել ֆեմիցիդը՝ կանանց սպանությունը: Նմանատիպ ցույցեր են տեղի ունեցել ամբողջ Ֆրանսիայում: Երեկ ցույցեր նաև Սիրիայում են տեղի ունեցել՝ քուրդ կանանց մասնակցությամբ։ Ռուսաստանում էլ որոշել են Մարտի 8-ի կապակցությամբ կանանց օրիգինալ նվեր մատուցել․Լենինգրադի մարզի ռազմական կոմիսարիատից կանանց «հորդորել են փոխանցել իրենց նախկինների տվյալները», որպեսզի նրանց զինվորական ծառայության կանչեն։ Հայաստանում էլ մարտի 8-ին կանայք ճանապարհային ոստիկանների «թիրախում» են հայտնվել, բայց՝ ոչ թե տուգանելու, այլ ծաղիկներ նվիրելու նպատակով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան