Կառավարությունը «եթե»-ներով վերլուծելով՝ հիմնարկ է փակում

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետությունը վատ կառավարիչ է, գործը լավ կանի մասնավորը. 90-ականներին Հայաստանում մոդայիկ այս կարգախոսը, որը պետական գործարանների ու ծառայությունների քայքայման հիմքն էր, այսօր ևս արդիական է:

Կառավարությունը փետրվարի 1-ի նիստում կլուծարի ոստիկանության ենթակայության տակ գործող «Լուսանշան» ՊՈԱԿ-ը: Հիմնարկը ստեղծվել էր 2009 թվականին՝ հատուկ նպատակով՝ Երևան քաղաքի ճանապարհային գծանշումների, երթևեկության նշանների և լուսացույցների տեղադրման, պահպանման, սպասարկման և շահագործման աշխատանքների կատարում: Հիմնարկը գործում էր ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային միջոցներից առանց մրցույթի հատկացվող դրամաշնորհի հաշվին:

«Լուսանշան» ՊՈԱԿ-ի 2016 թ.-ի տարեկան մուտքերը կազմել են 730,5 մլն դրամ, 2017 թ.-ի 9 ամսվանը՝ 566,4 մլն դրամ: 2018թ.-ից սկսած, այս հիմնարկի մատուցած ծառայությունները մայրաքաղաքում պետք է իրականացվեն մրցույթով, և hամաձայն կառավարության հիմնավորման, եթե մրցույթում չհաղթի, հիմնարկը կսնանկանա և ավելորդ պարտքեր կկուտակի: Այսինքն, հիմնարկը լուծարվում է «եթե»-ներով առաջնորդվելու արդյունքում: Իսկ եթե մրցույթում հաղթի՞:

Չէ՞ որ պետությունը կարող է նույն աշխատանքն անել շատ ավելի մատչելի, քան մասնավոր ընկերությունը: Նկատի առնենք, որ ոստիկանության արտաբյուջետային միջոցները հենց հարկատուների գումարներն են, որոնք կարող են ուղղվել, ասենք, լուսացույց դնելուն կամ գծանշումներ անելուն: Մանավանդ որ հենց այդ լուսացույցի ու գծանշումների խախտման արդյունքում է գոյանում արտաբյուջետային ֆոնդը: Ընդ որում, նշենք, որ ոստիկանության արտաբյուջետային ֆոնդը ամենամեծերից է, այնքան մեծ, որ կառույցը 3100 աշխատող է կարողանում պահել այդ ֆոնդի հաշվին: Բնավ չի բացառվում, որ այդ մրցույթներում հաղթեն հանրությանը հայտնի անձինք կամ նրանց մերձավոր շրջապատը:

Ըստ երևույթին, այս որոշման պատճառները մենք կիմանանք հաջորդ գծանշումների մրցույթների ժամանակ, երբ հայտնի դառնան շահող ընկերությունները, նրանց ղեկավարների անձն ու փոխկապակցված անձանց անունները: Կարճ ասած՝ կպարզվի՝ պետական բյուջեի միջոցները խնայվո՞ւմ են, թե՞ մրցութային կարգով ուղղվելու են մեզ ոչ անհայտ մարդկանց կամ նրանց մերձավոր շրջապատի գրպանները:

Նշենք, որ լուծարքի այս որոշումը նաև սոցիալական խնդիր է առաջացնելու: Աշխատանքից կազատվի 90 մարդ՝ 135 հազար դրամ միջին աշխատավարձով: Ի դեպ, կառավարությունը որպես որոշման ակնկալվող արդյունք նշում է ոլորտում ծառայությունների արդյունավետության բարձրացումը: Այսինքն, ոստիկանությունը խոստովանում է, որ իր մատուցած ծառայություններն արդյունավետ չեն:

Սևակ Հակոբյան