Դա խաբեություն էր․ ո՞ւր էին «Իսկանդերն» ու դաշնակից ՌԴ-ն․ պատերազմը բացահայտեց այդ բլեֆը․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 16:25
Թրամփը սպառնացել է ընտրություններում դեմոկրատների հաղթանակի դեպքում դառնալ «Պարոն վետո»
02.11.2026 | 16:16
Ալեքսանդր Զվերևը՝ աշխարհի առաջին ռակետ
02.11.2026 | 16:05
Պատերազմի ժամանակ 100 մլն դոլար հիմնադրամից փոխանցվել է Կառավարությանը, այդ փողն ի՞նչ է եղել. Ղազարյանը՝ Ջանջուղազյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 15:57
Բաքվից հայտարարել են, թե թուրքական սոցցանցերում Ալիևի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում
02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի հետ

-Տարիներ ի վեր Սերժ Սարգսյանի իշխանությունը հպարտացել է, որ Ռուսաստանը մեզ տվել է գերհզոր զինատեսակ՝ «Իսկանդեր», որը զսպում է Ադրբեջանին։ Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» հրթիռը պատերազմում չի պայթել կամ ընդամենը՝ 10%-ով է պայթել։ ՌԴ-ից պատգամավորներ նրան արձագանքեցին՝ մեղադրելով ոչ ճշգրիտ լինելու մեջ։ Ի՞նչ է ստացվում՝ խոտանված հրթիռ բանակին մատակարարվել է միտումնավո՞ր, պատահակա՞ն։ Ի՞նչ եզրակացության պետք է գանք։

-Ես այդ հարցին ավելի լայն եմ նայում։ Եկեք ընդհանուր սպառազինությունների սանդղակը նայենք, որ ուներ հայկական բանակը։ Փաստ է, որ մեր զինված ուժերի մարտական հզորությունը զիջել է Ադրբեջանի զինուժին։ Թե՛ «Իսկանդերը», թե՛ «ՍՈՒ-30» կործանիչը, թե՛ հակաօդային համակարգերը՝ «Տորը» և ՕՍԱ-ն, թե՛ ռադիոէլեկտրոնային համակարգերը՝ «Ավտոբազան», թե՛ պատերազմի ժամանակ ձեռք բերված «Կրասնուխան» միասին վերցրած՝ չցուցաբերեցին մարտական այն հզորությունը, որը նրանց վերագրվում էր։ Այսինքն՝ այս հարցում կարելի է գալ հետևյալ կարևոր եզրակացության, որ ՀՀ-ն, լինելով ՌԴ-ի ռազմական դաշնակից, ՀԱՊԿ-ի անդամ, զրկված է եղել ժամանակակից, եվրոպական կամ ամերիկյան ռազմական տեխնոլոգիաների կիրառումից։ Ադրբեջանի աշխարհաքաղաքական դիրքորոշումն այնպիսին է, որ զրկված չի եղել այդ հնարավորությունից՝ շնորհիվ Իսրայելի, Թուրքիայի հետ համագործակցության և նրա անմիջական մասնակցության, շնորհիվ եվրոպական տեխնոլոգիաների՝ Արցախյան երկրորդ պատերազմում Ադբեջանի զինուժի մարտական հզորությունը եղել է ավելի բարձր։

-Նիկոլ Փաշինյանը և Հայաստանի նախկին ղեկավարները՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, պատերազմի ավարտից հետո հրապարակային բանավեճ սկսեցին՝ միմյանց մեղադրելով «հողերը տալու», «հողերը ճիշտ ժամանակին չտալու» մեջ։ Եղան մեկնաբանություններ նաև Տեր-Պետրոսյանից։ Օրերս նման հեռակա վեճ ծավալվեց Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև, ըստ Փաշինյանի՝ բանակցային բոլոր մոդելներում եղել է 7 տարածք Ադրբեջանին վերադարձնելու պահանջ․ «Բայց ամենակարևոր հարցն է՝ կարգավիճակի ի՞նչ հեռանկարներ են եղել»։ Ավելի վաղ Սերժ Սարգսյանը Փաշինյանին մեղադրել էր բանակցությունները տապալելու մեջ։ Ըստ Ձեզ՝ որտե՞ղ է ճշմարտությունը։

-Պնդում եմ հետևյալը՝ պետք է հրապարակային դարձնել բանակցային պրոցեսին վերաբերող բոլոր փաստաթղթերը, որոնց մի մասն արդեն հրապարակվել են, օրինակ՝ 1997-98 թվականների երեք առաջարկները հրապարակել է այդ տարիներին Ռուսաստանի համանախագահ Կազիմիրովը։ Հայաստանում դա հրապարակված է։ 2007 թվականի Մադրիդյան սզկբունքների աշխատանքային տարբերակը նույնպես հրապարակվել է 2016-ին։ Բազմաթիվ այլ փաստաթղթեր ևս հրապարակված են։ Իմ պատկերացումը հետևյալն է․ միշտ ինչ-որ ասում են իշխանությունները և մասնագետներին հասնալի փաստաթղթերը, երբեք չեն համապատասխանել իրար։ Այսինքն՝ միշտ քողարկվել է իրական բովանդակությունը բանակցությունների, և այդ խաբեությունը դերակատարություն ուներ մեր ներքաղաքական կյանքում, իրար մեղադրում էին դավաճանության մեջ և այլն։

Այսօր կա շատ կարևոր խնդիր՝ մարդիկ դուրս են գալիս փողոց՝ ճիշտ, թե սխալ, հարկավոր է հրապարակել բոլոր այդ փաստաթղթերը, որոնք վերաբերում էին բանակցային գործընթացին, մինչև սեպտեմբերի 27-ը, հարկավոր է հրապարակել պատերազմի ժամանակ եղած բանակցությունների բովանդակությունը, որպեսզի կանխվի ապակայունացումը, որը կարող է լինել։ Սա է ճիշտ ճանապարհը։ Ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը չի գնում այդ ճանապարհով, ինքը դրանով ավելի է վտանգում մեր ներքին կայունությունը՝ տեղ է տալիս յուրաքանչյուրին՝ խոսել ուզածը։ Ճշմարտության վակուումը պատերազմի ընթացքի վերաբերյալ մանիպուլյացիաների դաշտ ստեղծեց։ Մեր քաղաքացիների համար կարևոր է հասկանալ՝ նրանք ի՞նչ են ուզում Հայաստանի համար, մենք ուզում ենք, որ շարունակվի՞, պահպանվի՞ Հայաստանի մեկուսացումը, որ Հայաստանը պետք է ունենա թերի անվտանգության համակարգ և իր անվտանգության հարցերում կախված լինի Ռուսաստանից։

-Ձեր այս խոսքերը լսելով՝ կհայտնվեն Ձեզ դավաճանության մեջ մեղադրող մարդիկ՝ ինչպե՞ս եք մեր դաշնակից Ռուսաստանի շահերին հակառակ առաջարկ անում։ Ի՞նչ կասեք։

-Քաղաքական գործչի պարտականությունն է՝ ճշմարտությունն ասել։ Մարդիկ, ովքեր մասնակցում են ցույցերի, իրենք գիտակցելով կամ չգիտակցելով ուզում են, որ մեր երկիրը մնա իզոլյացիայի մեջ, մեր անվտանգությունը շարունակի մնալ թերի, պետությունը շարունակի մնալ կախված ՌԴ-ից՝ իր արտաքին քաղաքականության հարցերում, և մեզ համար կարևորագույն, համազգային նշանակություն ունեցող հարցերում, ինչպիսին են Արցախի հիմնահարցը, Ցեղասպանության հարցը։

-Արտաքին երա՞նգ տվեցիք այդ ցույցերին։

-Մարդիկ պետք է հասկանան՝ իրենք ի՞նչ են անում։ Իրենք ասում են՝ պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և դրանից ավելի չխորանալու կոչ են անում, բայց իրականում քաղաքական պայքար է գնում՝ ինչի՞ համար, այն բանի, որ, ինչպես ասացի, Հայաստանը շարունակի լինել ձախողված, «իզգոյ» պետություն, որը զրկված է զարգանալու լծակներից, որը իրականում լիարժեք անվտանգություն ունենալուց զրկված է և զրկված է նաև համազգային միաբանությունից։ Հանրության զգալի մասը՝ մտածող հատվածը, բոլորը տվել են այդ հարցերը՝ բա ո՞ւր են այդ դաշնակիցները, բա ո՞ւր են «Իսկանդերները», բա ո՞ւր են կործանիչները, և մարդիկ եկել են եզրակացության, որ այդ ամենը բլեֆ է, և բլեֆի վրա մենք ստեղծել էինք քաղաքականություն, անվտանգություն, և պատերազմը բացահայտեց այդ բլեֆը՝ բարձր գին վճարեցինք այդ ամենի համար, մեր քույրերը և եղբայրները մահաան, կործանվեցին, սա է այդ խաբեության մեջ ապրելու, խաբեության վրա քաղաքականություն կառուցելու, ինտրիգներով քաղաքական դաշտը լցնելու արդյունքը։ Մենք արյունով դրա դիմաց վճարեցինք։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան