Ռուս պատգամավորը «Իսկանդերի» մասին Փաշինյանի խոսքերը «բացարձակ սուտ» է որակել

Լուրեր

27.04.2024 | 02:29
ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ
27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Բոլորը

ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիկտոր Զավարզինն անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մասին արած հայտարարությանն ու նշել, որ այդպիսով Հայաստանի վարչապետը որոշել է ընդգծել իր անմեղությունը ԼՂ-ի պատերազմի արդյունքներում։

«Երբ մարդ ձգտում է անմեղ լինել, նա «Իսկանդերն» էլ կներքաշի՝ և՛ հայ ժողովուրդն է մեղավոր, և՛ զինվորականներն են մեղավոր։ Դա, իհարկե, իրականությանը չի համապատասխանում։ «Իսկանդերը» բարձր ճշգրտությամբ զենք է, դա դրսևորվել է բազմիցս տարբեր զորավարժություններում»,- ասել է պատգամավորը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանի եթերում։

Նա հայտարարել է, թե Փաշինյանի խոսքերը «բացարձակ սուտ են»։ Պատգամավորը նաև հիշեցրել է, որ արևմտյան փորձագետները մշտապես ուշադրություն են դարձնում «Իսկանդերները» կարճ հեռահարության հրթիռների շուրջ բանակցություններում ընդգրկելու անհրաժեշտությանը։

«Սիրիայում դրանք կիրառվել են շատ ճշգրիտ, և ո՛չ մեկ անգամ։ Ես, մեղմ ասած, համաձայն չեմ այդ կարծիքի հետ»,- ասել է Զավարզինը։

 

Էմմա Չոբանյան