Ջոկատներ կազմել՝ ջարդել, փշրել, կայծակնային արագությամբ շենք գրավել․ ո՞ր դարի ֆիլմերից են ազդվել․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ

-Պարո՛ն Եղոյան, ընդդիմությունը, մասնավորապես՝ 16 ուժերն ահազանգում են, որ իշխանությունը պատրաստվում է կրակել իրենց վրա։ Նրանք ելնում են Անդրանիկ Քոչարյանի այն խոսքերից, որ «պետությունը շենքերը չի պահում, այլ պետականությունը և մոնոպոլ իրավունք ունի կրակելու»։ Մինչ այդ՝ 16 ուժերը հայտարարել էին շենքեր գրավելու մտադրության մասին։ Ի՞նչ է մտադրված անել իշխանությունը։

-Լավ է, որ մեջբերումն ամբողջությամբ արեցիք, թեև ավելի ամբողջականը կա՝ այդտեղ ոչ թե շենքերի, այլ պետականության վրա հարձակման մասին է, շենքերը ի՞նչ։ ՀՀ-ում իշխանությունը շենքերին չի պատկանում կամ պետական իշխանության կրողը շենքերը, պատերն ու առաստաղները չեն, և Հայաստանում իշխանության գալու համար ոչ թե շենքեր է պետք գրավել, այլ ժողովրդի միտքը և, ինչու ոչ, սիրտը։

-Ըստ որոշ հաշվարկների՝ 13 հազար քաղաքացի էր մասնակցում շաբաթ օրվա հանրահավաքին։ Դա բավարար չէ՞ ընտրությունների համար։

-Դա շատ լավ է իրենց համար, բայց բավարար չէ եղածից ավելի մեծ քաղաքական պրոցես հարուցելու համար։ Ինչո՞ւ 13․000, այդ ուժերը 2018-ի խորհրդարանական ընտրություններին բոլորով միասին ավելի քան 200․000 ձայն են հավաքել՝ այն ժամանակներում, երբ գիտենք՝ ինչ քաղաքական մթնոլորտ էր երկրում։

-Բայց դա ևս մեկ հիմք չէ՞ ընտրություններ կազմակերպելու համար։ Երբ 16 ուժերը թուլացրին տեմպը պայքարի, իշխանությունը հայտարարեց, թե արտահերթ ընտրությունների պահանջ չկա։

-Երկու գործընթացն իրար հաջորդեցին, բայց մեկը մյուսի հետևանքը չէր։ Վարչապետն առաջարկեց կոնսուլտացիաներ սկսել արտահերթ ընտրությունների շուրջ և խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերը կամ չմասնակցեցին այդ կոնսուլտացիաներին կամ եկան ասացին՝ իրենք չեն պատրաստվում համագործակցային մթնոլորտում գնալ արտահերթ ընտրությունների։

-Բայց արտահերթ ընտրությունները ժողովրդին են պետք, ոչ թե ԲՀԿ-ին կամ ԼՀԿ-ին։ Ծանր կորուստներով պատերազմից հետո ձեր՝ իշխանության և քաղաքացիների հարաբերությունները պետք է ճշգրտել։

-Ոչ միայն, խորհրդարանական ընդդիմությունն էլ է ժողովրդի մանդատով հայտնվել խորհրդարանում։

-Շատ լավ, բայց ինչո՞ւ չեք ցանկանում ժողովրդի գնահատականն ստանալ։

-Հենց հարցն էլ դա է, որ այնպիսի գլոբալ միջոցառում, ինչպիսին արտահերթ ընտրություններն են, չենք կարող կազմակերպել միանձնյա և դրա իրավունքն էլ չունենք։ Դա անազնիվ կլինի առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության հանդեպ։ Պատկերացրեք՝ իշխանությունը երբ ուզենա՝ արտահերթ ընտրություններ կազմակերպի։

-Դուք՝ իշխանությունը, պատասխանատու է երկրի կայունության համար։ Հիմա ընդդիմությունը ծայրահեղ լոզունգներով է հանդես գալիս, և դուք պարտավորություն չե՞ք զգում քաղաքական զարգացումները տանելու երկխոսության ուղղությամբ՝ բանավիճեք դեմ դիմաց, խոսեք, միգուցե՝ միասին պայմանավորվածության գաք և վիրավորանքի, հայհոյանքի մթնոլորտը կմեղմվի, քաղաքական գաղափարափոխությունների շուրջ կլինեն քննարկումները։

-Ես որ հեռուստաալիքը միացնում եմ, այդ թվում՝ Հանրայինը, ամբողջ օրն ընդդիմության ակցիաներն են, բանավեճեր են տարբեր մարդկանց ներգրավմամբ, նման բան ես չեմ հիշում՝ բանավեճ լիներ, ընդդիմադիրները գային։

-Ժամանակին կար այդպիսի բանավեճային հաղորդում՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էր վարում, և ընդդիմադիրները մասնակցում էին։

-Ընդդիմությունն էլ էր գնո՞ւմ։ Բայց ասելիքս այն է՝ արտահերթի օրակարգն առաջարկեցինք, մերժեցին, հիմա մենք ասում ենք՝ մերժում եք, չանցկացնենք արտահերթ ընտրություններ, պատասխանում են՝ չէ, եկեք անենք։ Բայց դրա համար համաձայնություն պետք է կայացվի։

-Ընդդիմությունը նաև քաղաքական հետապնդումներում է ձեզ մեղադրում, օրինակ՝ Ոստիկանությունում կա քրեական գործ Վազգեն Մանուկյանի՝ կայծակնային արագությամբ ապստամբելու և իշխանությունը վերցնելու մասին հայտարարության վերաբերյալ։ Դուք էլ ընդդիմադիր եղած ժամանակ կոշտ բառապաշար եք օգտագործել, Սերժ Սարգսյանը քրեական գործ հարուցո՞ւմ էր ձեր սուր հռետորաբանությանը վերաբերող։

-Սուր հռետորաբանության համար չի, ես էլ լինեի, էդպես կանեի՝ ինչ-որ ջոկատներ կազմել, գնալ, ջարդել, փշրել, փչացնել, շենքեր գրավել, կայծակնային արագությամբ ապստամբել․․․ ես չգիտեմ՝ ո՞ր դարի ֆիլմերից են ազդվել։ Տեսե՛ք, իշխանափոխությունները, հեղափոխությունները լինում են ոչ թե կոնկրետ վայրերում հայտնվելու բերումով, այլ լինում են մարդկանց մտքերում, երբ դա տեղի է ունենում հասարակական լայն շերտերում, կոչվում է հեղափոխություն։ Երբ տեղի է ունենում փոքր խումբ բարձրաստիճան պաշտոնյաների մտքում, դա էլ կոչվում է հեղաշրջում, իշխանափոխության օրակարգը մարդկանց մտքում է ձևակերպվում, հետո նոր դա միայն ստանում է հանրային ձևակերպում կամ դրսևորում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան