Կես միլիոն զոհ․ ԱՄՆ-ում հնգօրյա սուգ է հայտարարվել

Լուրեր

27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ-ում հնգօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ կորոնավիրուսային համաճարակի զոհերի։ Երկրի նախագահ Ջո Բայդենը հրամայել է իջեցնել բոլոր պետական դրոշները։

Ամերիկացիներին ուղղված իր ուղերձի խոսքը բացելիս վերջինս նշել է, որ Covid-ից մահացած ամերիկացիների թիվն ավելի շատ է, քան Առաջին Համաշխարհային պատերազմի, Երկրորդ Համաշխարհային պատերազմի ու Վիետնամի պատերազմի զոհերի թիվը։ «Սոսկալի է, 500,071 մահվան դեպք»,- ասել է նա։ Այս ցուցանիշն ամենաբարձրն է աշխարհի բոլոր երկրների համեմատ, գրում է BBC news-ը։

«Որպես ազգ, մենք չենք կարող համակերպվել այդպիսի դաժան ճակատագրի հետ: Մենք պետք է դիմագրավենք տխրության զգացողությանը», – ասել է նա:

Այնուհետև ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը Սպիտակ տան մոտ մոմավառության արարողության ժամանակ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը:

ԱՄՆ-ում այժմ Covid-19-ի հաստատված դեպքերի թիվը հասել է 28,1 միլիոնի, ինչը նույնպես համաշխարհային ռեկորդ է: «Այսօր ես խնդրում եմ բոլոր ամերիկացիներին հիշել: Հիշենք նրանց, ում  կորցրեցինք և հիշենք նրանց, ովքեր լքեցին մեզ», – ասել է նախագահ Բայդենը `կոչ անելով ամերիկացիներին միասին պայքարել Covid-ի դեմ:

 

Տաթև Ֆռանգյան