Գյուղոլորտի նոր ծրագրերի առաջին արդյունքներն ու սպասելիքները

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Մթերումների դիմաց վճարումների խնդիրը կարգավորելու նպատակով 2017 թվականին մեկնարկեց «Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման» պիլոտային ծրագիրը, որի շրջանակում վերամշակող  ընկերություններին  տրամադրվում էր 3% տոկոսադրույքով մինչև 150 մլն դրամ  վարկ՝  1 տարի մարման ժամկետով:  

Վարկը տրամադրվում էր վերամշակողին, սակայն գումարը փաստացի ստանում էր  գյուղացիական տնտեսությունը, որի բերքը կնքված պայմանագրի համաձայն մթերել էր  տվյալ կազմակերպությունը:

2018 թվականին ընկերությունները նույն ծրագրի շրջանակում  արդեն կարող են ստանալ մինչև 1 մլրդ դրամ: Վարկի տրամադրման պայմաններն անփոփոխ են:

Ծրագրից օգտվողներից մեկը  «Արմենիա Վայն» ընկերությունն է: Հաջողված քայլի  մասին է պատմում «Արմենիա Վայն»-ի համասեփականատեր Վահագն Մկրտչյանը:

Նախորդ տարի հաջողությամբ մեկնարկեց նաև  «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» ծրագիրը, որի շրջանակում տնտեսություններին տրամադրվում են  5%, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքներին  և գյուղատնտեսական կոոպերատիվներին՝ 3% տարեկան տոկոսադրույքով վարկեր՝ 5 տարի մարման ժամկետով:  Վարկի գումարի նվազագույն շեմը 3 մլն, իսկ առավելագույնը՝ 10 մլն դրամ է:

Ծրագրի հարյուրավոր շահառուներից մեկը Կոտայքի մարզում բնակվող ֆերմեր Էդիկ Բաբախանյանն է, ով,  ստանալով 3 մլն դրամ վարկ,  ընդլայնել է տնտեսությունը:

2017 թվականին մեկնարկեց  նաև  «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագիրը, որի  շրջանակում տնտեսավարողները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների  տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, հավաքիչ-մամլիչներ, տրակտորային շարքացաններ, գութաններ, խոտհնձիչներ, կարտոֆիլատնկիչներ, կարտոֆիլաքանդիչներ, կուլտիվատորներ, ֆրեզներ,  սրսկիչներ և այլ գյուղատնտեսական տեխնիկա:

Գյուղտեխնիկայի ձեռքբերման  պայմաններն են` 20% կանխավճար, տարեկան 2% լիզինգային տոկոսադրույք, 3-10 տարի մարման ժամկետ` կախված տեխնիկայի տեսակից:

Ծրագրի շրջանակում «Նաիրի բերրիություն» ընկերությունը գերհզոր տրակտոր է ձեռք բերել, որն իր տեսակով Հայաստանում միակն է: