Ռուսաստանը վայրագ, կացնային ոճով Արցախն աբխազացնում է, բայց պայքարը շարունակվում է․ Ժիրայր Սեֆիլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.06.2026 | 20:15
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
30.06.2026 | 20:00
Սամվել Կարապետյանը Փաշինյանի պրոյեկտն է, եթե ԲՀԿ-ն չանցնի ԱԺ և ինքը մանդատները վերցնի․ Հովիկ Աղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 19:43
Ադրբեջանում 16-ից փոքր տարիքի օգտատերերին կարգելվի գրանցվել սոցիալական ցանցերում
30.06.2026 | 19:30
ԲՀԿ-ն՝ «քողարկված դաշի՞նք»․ ինչպես է 3 ուժ ընտրության գնացել մեկ կուսակցության ցուցակով
30.06.2026 | 19:14
36 ժամ ջուր չի լինի Երևանի մի շարք հասցեներում
30.06.2026 | 19:00
Չի բացառվում Սամվել Կարապետյանի հետ գործակցությունը․ նրա ուժի մեջ տեսնում ենք թուրքական էքսպանսիան զսպելու առաքելություն․ Ժիրայր Սեֆիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 18:44
Թուրքիան գնահատում է SAMP-T և Patriot համակարգերի ձեռքբերման հնարավորությունը՝ իր հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու համար
30.06.2026 | 18:30
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցության ու տարածաշրջանային խաղաղության հարցեր
30.06.2026 | 18:21
Մեծ Բրիտանիան պաշտպանության ծախսերը տարեկան կհասցնի մինչև 80 միլիարդ ֆունտի
30.06.2026 | 18:10
Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլանի մասին // Այսուհետ ՌԴ մուտքը՝ RuID հավելվածով․ ԼՈՒՐԵՐ
30.06.2026 | 18:02
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
30.06.2026 | 17:53
Իրանը հայտարարում է, որ Կատարում բանակցությունները կվերաբերվեն ԱՄՆ-ի հետ գործարքին և սառեցված ակտիվներին
30.06.2026 | 17:45
Ի՞նչ գիտեք` մարդկանց չենք գեներացնում փողոց դուրս գալու համար. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի հետ

-Արցախի պատգամավորներն առաջարկում են ԼՂՀ-ում, հայերենից բացի, պաշտոնական լեզու դարձնել նաև ռուսերենը։ Պարո՛ն Սեֆիլյան, Դուք տարիներ ի վեր խոսել եք Արցախի «աբխազացման» վտանգի մասին։ Հիմա քաղաքական ի՞նչ նպատակ կամ բացատրություն կա ռուսերենին պաշտոնական լեզվի կարգավիճակ տալու մտադրության հետևում։

-Անշուտ, այս ամեն ինչը մեզ համար անակնկալ չէր, շատ ցավալի է, սակայն անակնկալ չէ։ Դժբախտաբար, մեր կանխատեսումներն իրականացան։ Մենք, անշուշտ, այդ վտանգը բացահայտել ենք, խոսել ենք, որի նպատակն էր այս ամենը կանխարգելելը, սակայն մենք՝ հայերս, մեր մեջ ուժ չգտանք՝ կանխարգելելու այս ամենը։ Իսկ երբ պատերազմն սկսվեց՝ սեպտեմբերի 27-ին, շատերս հասկացանք, որ Արցախի աբխազացման գործընթացն սկսվել է, մեր չակերտավոր դաշնակից Ռուսաստանը որոշել է այդ ծրագիրը ոչ թե փափուկ միջոցներով անել, այլ ինչպես իրենք են սիրում՝ կացնային ոճով կյանքի կոչեցին, ինչը շատերիս համար անսպասելի էր։ Այսինքն՝ նույնիսկ այս ժամանակահատվածում այսպիսի վայրագ ձևով հասնել այդ նպատակին, ոչ մեկս չէինք սպասում, բայց պայքարը շարունակվում է։ Այո՛, այսօր նրանք պատերազմն օգտագործելով՝ օկուպացրել են մեր հայրենիքի մի մասը, սակայն դա չի նշանակում, որ դա տևական ընթացք է լինելու։ Ավելին՝ վստահ եմ, որ աշխարհքաղաքական զարգացումներն առաջիկայում այնքան թոհուբոհային են լինելու և ոչ հօգուտ Ռուսաստանի, որից մենք վերջապես կարողանալու ենք օգտվել և ստեղծել մեր երկար տարիների երազած ինքնիշխան, ազգային պետությունը։

-Բայց եկեք նաև Արցախի իշխանությունների աչքերով նայենք հարցին՝ ՀՀ-ն չկարողացավ ապահովել Արցախի անվտանգությունը, պատերազմը, ըստ նրանց, կանգնեց ռուսների շնորհիվ, ռուս խաղաղապահները վերջին պահին արցախցիներին փրկեցին վերջնական կոտորածից։ Այս պնդումներից նրանք բխեցնում են, որ ելքը մնացել է ՌԴ-ին ապավինելը, որը կարող է կանգնեցնել Ադրբեջանին և Թուրքիային։

-Մեզ վրա չի հարձակվել միայն Ադրբեջանը, մեզ վրա հարձակվել էր նաև Ռուսաստանը, այդպես պետք է դիտարկել այս ամենը։ Ավելին, Ռուսաստանը թույլ տվեց Թուրքիային մասնակցել Ադրբեջանի կողմից այս ամենին, պարզ է՝ Թուրքիայի դեմ չէր պատերազմը, բայց թուրքական ռազմական հատուկ միջամտության պատճառով հավասարակշռությունը շատ խիստ ձևով խախտվեց, որի արդյունքում մենք սկսեցինք նահանջել։ Ինչ վերաբերում է նրան, որ եթե պատերազմը չկանգնեցվեր, մենք կոտորվելու էինք, մենք արդեն կոտորվել ենք։ Այս դարաշրջանում հազարավոր զոհերի մասին խոսելը ես համազոր եմ համարում 100 տարի առաջ տեղի ունեցած Ցեղասպանության հետ։ Կարող ենք ասել, որ անդառնալի մեծ կորուստ ունենք։ Իսկ ինչ վերաբերում է՝ եթե չգային, մեզ կվերացնեին, պետք է ասել, որ պատճառներից մեկն այս կոտորածի Արցախում իրենք իրենց ղեկավարություն հորջորջածների անկազմակերպվածությունն է, ինչու չէ՝ նաև այնտեղ չերևացող ստվերային կառույցների, որոնք երազում էին, որ Արցախում օր առաջ հայկական կողմը պարտություն կրեր, որի արդյունքում Երևանում պետք է փոփոխվեր իշխանություն և որից հետո պետք է վերականգնվեին այդ կորուստները, և ավելի առաջ գնայինք և այլն։ Դավադրությունների զոհ ենք դարձել և պետք է որոնենք՝ ովքեր են այդ դավադրության հեղինակները, որոնք պետք է պատժվեն։ Ճիշտ արտաքին քաղաքականություն վարելու դեպքում մեզ կհաջողվի Թուրքիային դուրս բերել ադրբեջանական խաղադաշտից, և դրանից հետո հաստատ Ադրբեջանը չի դիմանա հայկական ուժին, Ադրբեջանը չի կարող հայերին հաղթել, սա փաստ է։ Թող շատ չոգևորվեն, սա ժամանակավոր է։

-Այսօր անվտանգային ի՞նչ այլընտրանք ունի Արցախի բնակիչը։ Մենք ունենք ջախջախված բանակ՝ ինչպես ռազմական փորձագետներն են բնութագրում, և արդյո՞ք կարող ենք երաշխավորել Արցախի անվտանգությունը, բնական չէ՞ Արցախում ՌԴ-ի հովանու տակ մտնելու երևացող տրամադրությունները։

-Ո՛չ, բնական չէ, որովհետև Արցախում բնակվողների մեծ մասը բոլորիցս շատ լավ գիտեն՝ ինչ տեղի ունեցավ, այդ դավադրության մասին իրենք շատ ավելի լավ գիտեն, որ նաև այս արհեստական «չմիացում» խաղալու պատճառով է, որ այս պատիժը մենք ստացանք և այժմ ի՞նչ պետք է անի արցախցին։ Նրանք պետք է դիմանան և դիմադրեն, չփորձեն Արցախում որևէ լուծումներ գտնել, լուծումը Երևանից է գալու։ Արցախի մեր հայրենակիցները պետք է կառչած մնան՝ որտեղ որ են, դիմանան և դիմադրեն, մինչև Երևանից լուծում կգա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան