Ռուսաստանն ուզում է Ղարաբաղը տալ Ադրբեջանին․ պետք է դիմադրենք դրան․ Ստեփան Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ

-«Ալիևը չի հաղթել հայկական բանակին, չի հաղթել հայ ժողովրդին, Ալիևը հաղթել է ապիկար իշխանություններին, կապիտուլյացիա է ենթարկվել ՀՀ վարչապետը»,- հայտարարում է Սերժ Սարգսյանը։ Նա այս իշխանություններին մեղադրում է Հայաստանը պարտության տանելու մեջ։ Հիմքեր ունի՞ երրորդ նախագահը։

-Նախկին իշխանությունները մերժված են ժողովրդի կողմից։ Այո՛, լսեցի, կարդացի՝ նախկիններին էլ ստիպված լսում ես, բայց ես ճիշտ չեմ համարում մանրամասն քննարկել իրենց մտքերը, քանի որ իրենք 20-30 տարվա մեջ հնարավորություն ունեին իրենց ասածն ասել։ Հարցը դրանում չէ՝ ամեն մարդ իրավունք ունի կարծիք ասել, սա ժողովրդավարություն է։ Բայց, մյուս կողմից, երկար տարիներ այդ մարդիկ կարող էին իրենց կարծիքն ասել, կարող էին ուժեղացնել բանակը, այն մակարդակի հասցնել, որ Ադրբեջանն ուղղակի չհամարձակվեր հարձակվել։ Հիմա հետին թվով խոսելը, նաև՝ այսօրվա իշխանությունների սխալների թվարկումն այդքան էլ իրենց գործը չպետք է լինի։ Իրենք այն ժամանակ պետք է ճիշտն ասեին։ Եվ հետո, նույնիսկ այդ հատվածում, որ կարդացիք, ես տեսնում եմ՝ ամեն ինչ բարդվում է Նիկոլ Փաշինյանի վրա, իրենց սխալներից չեն խոսում, ի վերջո՝ նախկինների ժամանակ մենք ունեինք լուրջ խնդիրներ՝ կոռուպցիա, ընտրությունների կեղծում։ Այն, ինչ այսօր կատարվում է, ամբողջ պատասխանատվությունը գցել Նիկոլ Փաշինյանի վրա՝ ես չեմ ընդունում։

-Վլադիմիր Պուտինի հայտարարությունները՝ Ղարաբաղն Ադրբեջանի տարածք լինելու վերաբերյալ, ինչ-որ կերպ կանխորոշո՞ւմ է ԼՂ-ի ապագա կարգավիճակը, թեկուզ՝ ռուսական ղեկավարության մտածողության մեջ։

-Պատահական չէ, որ նա դա ասում է․ ինքն ուզում է «դուխից» գցել Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին, քանի որ այդ պետությունները պահանջում են Մինսկի խմբի շրջանակում վերականգնել բանակցությունները և կարգավիճակի հարցը դնել։ Հիմա Պուտինն ասում է՝ չէ, կարգավիճակ չկա, դա Ադրբեջանի մասն է, եկեք նստենք, խոսենք դրա շրջանակներում։ Նորից եմ կրկնում՝ չեմ հասկանում, թե ինչի՞ պետքն է Ռուսաստանի, բայց մենք պետք է դրան դիմադրենք։ Ցավում եմ, որ Հայաստանի ներսում հայտնվեցին բավականին մեծաթիվ քաղաքական ուժեր, որոնք շարունակում են ասել՝ չէ, Ռուսաստանի հետ միայն և այլն․․․ Փաստորեն, այդ ուժերն ասում են՝ այո՛, Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է։ Ի՞նչ է նշանակում, որ ՌԴ առաջին դեմքերի շուրթերից մենք լսում ենք՝ «Ղարաբաղը Ադրբեջան է», և տեսնում ենք մեծաթիվ քաղաքական ուժեր, որ ասում են՝ էլ ավելի խորացնենք հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Դա նշանակում է՝ իրենք համաձայն են։

-Հատկապես տարակուսելի է այն ուժերի լռությունը Պուտինի՝ «Ղարաբաղն Ադրբեջանի տարածք է» արտահայտության վերաբերյալ, որոնք խոսում ենք ազգային արժեքներից, հայրենասիրությունից։ Հիմա խոսք է գնում մեր ազգային արժեքներից Արցախի մասին, ինչո՞ւ ձայն չեն հանում ազգային արժեքների պաշտպանները, ի՞նչ եք կարծում։

-Ես ինչքան հասկանում եմ՝ դա առաջ են բերում մեր ներքին վեճերի մեջ, ներքին սպասարկման համար, որ ժողովրդին ասեն՝ մենք ազգայնական ենք, սիրում ենք Արցախն ու ՀՀ-ն, բայց դրսի քաղաքականության մեջ ասում են՝ Ռուսաստա՛ն, դու ես տերը այստեղ, ու այստեղ հակասություն է առաջ գալիս։ Ռուսաստանն առաջին դեմքերի շուրթերով մեզ ասում է՝ Ղարաբաղը ձերը չէ, այդ ուժերն էլ պետք է կարծիք ասեն։ Հիմա ես չեմ ասում՝ թշնամանանք Ռուսաստանի հետ, ո՛չ, նման նպատակ պետք չի դնել, բայց ուղղակի պետք է աշխատել ՌԴ-ի հետ։ Ինչո՞ւ են այդ թեզն առաջ բերում Լավրովը, Պուտինը, Մեդվեդևը, չեն ուզում, որ գործընթացը Մինսկի խմբում վերականգնվի, բայց պարզ է՝ Ռուսաստանն ուզում է վերջնականորեն տալ Ղարաբաղն Ադրբեջանին, հետո նոր վերականգնվի պրոցեսը։ Մենք պետք է դրան դիմադրենք։ Դիմադրելն անպայման չի ենթադրում հարաբերությունները փչացնել, գնացեք՝ աշխատեք ռուսական էլիտայի հետ։ Այ՝ հիմա գնացեք հանդիպեք, հարցրեք՝ ո՞րն է իրենց նպատակը, որ թյուրքալեզու աշխարհն ավելի ուժեղանա՞։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան