Սերժ Սարգսյանն անցել է ԿԳԲ-ի, ադրբեջանական կոմսոմոլի «շկոլան»․ 98-ին նա թեքվեց նժարի ծանր կողմը․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.08.2026 | 10:38
Արտարժույթների փոխարժեքները՝ օգոստոսի 27-ի դրությամբ
27.08.2026 | 10:26
Կիևյան կամրջի վրա թիվ 52 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել
27.08.2026 | 10:19
Դատական նիստերից բացակայություններ և կարգապահական խախտումներ․ երկու դատախազ տույժի է ենթարկվել
27.08.2026 | 10:06
Հայտնի են Չեմպիոնների լիգայի բոլոր մասնակիցները
27.08.2026 | 10:00
Խորհրդարանը քննարկում է ԱԺ հանձնաժողովների նախագահների թեկնածությունները. ՈՒՂԻՂ
27.08.2026 | 09:48
Իրանից հումք կներմուծվի և նավթամթերք կարտադրվի․ Կառավարությունը 675 մլն դրամի արտոնություն կտրամադրի Սուքիասյանների «ՄԵԳԱ ՓՐՈԴԱՔՇՆ» ընկերությանը
27.08.2026 | 09:39
Էդուարդ Սպերցյանի գոլային փոխանցումն օգնել է «Ալ Ահլիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.08.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.08.2026 | 08:26
Դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը
26.08.2026 | 23:30
Երևանում ապամոնտաժվել են ևս երկու ապօրինի կառույցներ. քաղաքապետարան
26.08.2026 | 23:28
Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մարվել է. ԹԱՐՄԱՑՎԱԾ
26.08.2026 | 23:14
Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
26.08.2026 | 23:00
Երևանը խորացնում է անվտանգության ոլորտում գործակցությունը Վարշավայի հետ. Հայաստանը ռազմական կցորդ կունենա Լեհաստանում
26.08.2026 | 22:44
Ոստիկանները թմրամիջոցների իրացման մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել
26.08.2026 | 22:30
Վթար Ծովագյուղ-Շողակաթ-Վարդենիս ավտոճանապարհին. կա 9 տուժած
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Պահպանողական» կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի հետ

-Պարո՛ն Հայրապետյան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2018-ի իշխանափոխությունը հակաղարաբաղյան շարժում է որակում։ Նա նշում է, որ ինքն իշխանությունը փոխանցել է Կարեն Կարապետյանին, և ոչ թե, ըստ իր խոսքերի, «սրանց»։ Մեղադրանք տեսնո՞ւմ եք Կարեն Կարապետյանին ուղղված, որ չկարողացավ պահել իշխանությունը։ 

-Ճիշտն ասած՝ դա բացարձակապես չի հետաքրքրում, ի՞նչ գործ ունենք իրենց մատի և մատանու արանքում։ Շատ ավելի լուրջ է, թե ինչ պլան է իրականացվում։ Հիմա Հայաստանի դեմ տարվող հիբրիդային պատերազմի փոքրիկ հատված է նաև՝ ըստ տարածաշրջանների հակասություններ ստեղծելը։ Մենք տեսնում ենք, որ ատելության, անվստահության լուրջ մթնոլորտ կա այսօր Հայաստանում։ Ցավալի է, որ երրորդ նախագահը փորձեց «հայաստանցի»-«ղարաբաղցի» բաժանումը կատարել՝ ջուր լցնելով դրսի այն ուժերի ջրաղացին, ովքեր կկամենային տեսնել քաոտիկ վիճակ Հայաստանում։ Իսկ որ դրսի ուժերին, մասնավորապես՝ Ռուսաստանին և Թուրքիային անհրաժեշտ է այդ քաոսային վիճակը, որպեսզի պլանի երկրորդ մասը հասցնեն ավարտին, այսինքն՝ քաոսային վիճակ է իրենց անհրաժեշտ Հայաստանում։

-Սերժ Սարգսյանն ասում է, որ երբեք «ոչմիթիզհողական» չի եղել, խնդրի լուծումը տեսել է փոխզիջումներով։ Հիշեցնում է, թե ինքն ինչ ծանր քննադատությունների արժանացավ «Աղդամն իմ հայրենիքը չէ» արտահայտության համար։ «Երբ ասում էի՝ առավելապաշտությունը մեզ կործանելու է, ականջալուր չէին լինում, ասում էի՝ այնպես չանեք՝ մի օր հավաքվենք Երևանում ու Ստեփանակերտ-Ստեփանակերտ երգենք», – ասում է Սերժ Սարգսյանը։ Բայց այստեղ հարց է առաջանում՝ ինչո՞ւ 1998 թվականի Ազգային անվտանգության խորհրդի նիստում Սերժ Սարգսյանը չաջակցեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, որն առաջարկում էր ընդունել լուծման՝ 1997-ի աշնանն առաջարկված տարբերակը։

-Քաղաքական անձի կերպարից է երևի գալիս։ Կարծում եմ, որ ինքը կանգնեց նժարի ծանր կողմում, այսինքն՝ այն ժամանակ նժարի ծանր կողմը երկրի զինված ուժերի ղեկավարն էր՝ Վազգեն Սարգսյանը, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ Սամվել Բաբայանը և, բնականաբար, Սերժ Սարգսյանն անցել է ԿԳԲ-ի, ադրբեջանական կոմսոմոլի «շկոլան», և պետք է թեքվեր նժարի ծանր կողմի վրա։ Բայց այդտեղ մինչև վերջ չմեղադրենք իրենց, որովհետև այդ չորսը պնդում էին՝ գուցե աշխարհում բան փոխվի։ Եվ իրոք, աշխարհում բան փոխվում էր՝ Կոսովոյի հանգամանքը Եվրոպայում, և եթե մենք ավելի խոհեմ լինեինք՝ նույն Սերժ Սարգսյանը, նրան նախորդած պարոն Քոչարյանը, էլ չեմ ասում՝ Նիկոլ Փաշինյանը, չի բացառվում, որ կկարողանայինք շահեկան դուրս գալ։ Իսկ շահեկանությունը բացարձակապես թիզերով կամ կիլոմետրերով չի հաշվվում, այլ օրինակ՝ միջազգային սուբյեկտ դառնալով։

-Եվ բացի այդ, ինչո՞ւ էին «ոչմիթիզհողականության» հակառակորդ Սերժ Սարգսյանի թիմակիցները 2018-ից սկսած Նիկոլ Փաշինյանին «հողերը հանձնելու» մեջ մեղադրում, մի բան, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է եղել անել։ Ի վերջո, Փաշինյանն ավելի սրեց հռետորաբանությունը։

-Եթե լուրջ քաղաքական գործիչ էր պարոն Փաշինյանը, նրան ոչ մի բան չպետք է տաներ սրացումների։ Ինքը պետք է հանդարտ, կենտրոնացված գնար իր ճանապարհով, եթե նույնիսկ կարողացել են հունից հանել, ուրեմն՝ բրավո այդ սատանաներին, որ կարողացել են երկրի ղեկավարին հունից հանել և մղել վատ ելքերով գործընթացի։ Իմ զգացողությունն այն է, որ նրանք գիտեին, և կարծում եմ՝ պարոն Փաշինյանն էլ գիտեր՝ ինչ է կատարվում, բոլորն էլ գիտեին, ուղղակի բոլորը անառականոցի կույսի կերպարանք են ընդունել՝ և՛ այսօրվա իշխանությունները, և՛ հրեշտակների թևերով զարդարվել փորձող նախկին իշխանությունները։ Բոլորը միասին նախապատրաստել էին մեր այսօրվա ողբերգությունը՝ և՛ այսօրվա, և՛ նախկին իշխանությունները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան