907 փաստաբաններ դեմ են հանդես եկել մինչև 100.000 դրամով փաստաբաններին տուգանելու օրինագծին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունված նոր դատական օրենսգրքի դրույթներից մեկը, որը հնարավորություն է տալիս դատարանին փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել՝ տուգանք մինչև 100 հազար դրամի չափով, առաջացրել է փաստաբանների դժգոհությունը:

ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը ևս դեմ է այս օրինագծին: ՓՊ-ն հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Չի կարելի դատական օրենսգիրք ընդունել՝ առանց փաստաբանների պալատի կարծիքի եւ առաջարկների: Արհամարհանք եմ  նկատում մեր հանդեպ: Եթե մեր առաջարկները հաշվի չեն առնում, ի՞նչ անենք, փողոց դուրս գա՞նք: Եթե մենք այդ ճանապարհն ընտրենք, հավատացեք, ավելի թիրախային քայլեր կարող ենք անել»,-նշել է Արա Զոհրաբյանը։

ՓՊ-ի այս հայտարարությանը միացել են 907 փաստաբաններ. «Գործող 1909 փաստաբաններից, ժամը 14.00-ի դրությամբ, հայտարարությանը  միացել է 907-ը»,- տեղեկացրեց ՓՊ մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Ստորագրահավաքին միացած փաստաբան Հարություն Բաղդասարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ եթե այս օրինագիծը վերածվի օրենքի, փաստաբաններն արդեն կոնկրետ քայլերի կգնան. «Դրանով սահմանափակվում է փաստաբանի իրավունքը: Ամեն փաստաբան չէ, որ կարող է այդ գումարները վճարել, նամանավանդ փաստաբանները, որոնք անվճար իրավաբանական օգնություն են ցույց տալիս: Այսպիսով՝ փաստաբանները պետք է լուռ մնան տեսնելով դատավորների անօրինականությունները, որից կտուժի իր պաշտպանյալն ու ի վերջո կտուժի արդարադատությունը: Կարծում եմ, ստորագրած փաստաբանները գործադուլի կդիմեն օրենքի վերածվելու պարագայում: Մեր մասին օրենսդրական ակտ են կայացնում, սահամանափակում են մեր ազատությունն՝ առանց մեզ հետ հարցը քննարկելու»,-նշեց փաստաբանը:

Օրինագծին դեմ է նաև փաստաբան Նորայր Նորիկյանը, նա մեզ հետ զրույցում ասաց, որ սա ոտնձգություն է փաստաբանների ազատության հանդեպ. «Սա նպատակ է հետանդպնում կառավարելի, վերահսկելի դարձնել փաստաբանական համայնքին: Սա խոսում է այն բանի մասին, որ ՀՀ-ն վտանգ է տեսնում անկախ փաստաբանական ինստիտուտի հանդեպ և չի համակերպվում այն մտքի հետ, որ տարեցտարի փաստաբանական համայնքը կայանում է: Խնդիր է դրվել սահամանափակել փաստաբանների գործունեությունը դատական նիստերում, փաստաբանները կաշկանդված են լինելու այս կամ այն դատավորի կամայական որոշումներից, որից տուժելու է արդարադատության գործընթացը: Անկախ պատկերացումներից՝ բոլոր փաստաբաններն էլ պետք է միահամուռ և կտրուկ դիրքորոշում հայտնեն այս հարցի վերաբերյալ և օրենսդիր մարմինն էլ երկրորդ ընթերցմամբ այդ դրույթը հանի դատական օրենսգրքից»,-եզրափակեց փաստաբանը:

Լիլիթ Շաբոյան