Բախումների վտանգ կա․ անցումային փուլի վարչապետը ՔՊ-ից և 17 ուժերից դուրս պիտի լինի․ Գ․ Միսկարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

18.11.2024 | 18:20
Արմեն Դանիելյանը հրաժարվել է ԲԴԽ նախագահի ԺՊ լինել․ Խորհրդի նախագահի պարտականությունները կկատարի Կարեն Թումանյանը
18.11.2024 | 18:09
ՌԴ-ի կողմից Օդեսայի հրթիռակոծության հետևանքով զոհեր և վիրավորներ կան
18.11.2024 | 18:00
Փաշինյանը հանդիպել է Հռոմի պապին, Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարացվել է․ ԼՈՒՐԵՐ
18.11.2024 | 17:55
Անդրանիկ Հովհաննիսյանը ԵԱՀԿ-ում՝ ՀՀ առաքելության ղեկավար, իսկ Վիեննայի ՄԱԿ-ի գրասենյակում  ՀՀ մշտական ներկայացուցիչ է նշանակվել
18.11.2024 | 17:50
Օրը կգա՝ Փաշինյանը կզոհաբերի բուն ՔՊ-ականների, կալանավորումներ կլինեն, ամենամտերիմ մարդիկ կարող են լինել․ Էդմոն Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 17:43
«Չեն աշխատել, Փաշինյանն էլ հանել է», «Մարմնի մասերը փոխելուց ոչ մի բան չի փոխվի»․ հարցում՝ Երևանում
18.11.2024 | 17:39
ՀՀ նախագահի հրամանագրերով դատավորներ են նշանակվել
18.11.2024 | 17:31
Դեռ հրաժարական չի տվել, հիվանդանոցում է․ Փարաքար համայնքի ղեկավարի տեղակալը՝ համայնքապետի մասին
18.11.2024 | 17:28
ԵՄ-ն դադարեցնում է Վրաստանի կառավարությանը տրամադրվող ֆինանսական օգնությունը․ Բորել
18.11.2024 | 17:22
Ջրանջատում Արմավիրի մարզում
18.11.2024 | 17:10
Իրանի ԱԳՆ-ն՝ Բաքվում COP29-ին Իսրայելի պատվիրակության մասնակցության մասին
18.11.2024 | 16:59
Պե՛տք չէ Երևանը դարձնել շինարարական պոլիգոն. Սիլվա Ադամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.11.2024 | 16:48
Անկարան հերքում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարների՝ Թուրքիա տեղափոխվելու մասին լուրերը
18.11.2024 | 16:36
Տեղի է ունեցել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը
18.11.2024 | 16:27
Աբխազիայի խորհրդարանը հայտարարել է ընդդիմության հետ բանակցություններում առաջընթացի մասին
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի հետ

-Նախագահ Արմեն Սարգսյանն անխուսափելի է համարում ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը։ Նա իշխող ուժին առաջարկում է սեղմ ժամկետում ներկայացնել ճանապարհային քարտեզ, որով ընտրությունների ժամկետներ կսահմանվեն։ Իսկ մինչ այդ կառավարումը կհանձնվի բարձր որակավորում ունեցող Ազգային համաձայնության կառավարությանը։ Ո՞րն է Ձեր և «Քաղաքացու որոշում» կուսակցության տեսակետը։

-Մեծ հաշվով՝ մենք շատ մեծ ընտրության հնարավորություն չունենք՝ որպես հանրություն։ Այսօր կա 3 տարբերակ։ Մեկն այն է, որ հենց հիմա պետք է հրաժարական տա վարչապետը։ Մյուսն այն տարբերակն է քննարկվում հանարային դաշտում, որ նա պետք է հրաժարական տա, երբ պատրաստ կլնինեն այն փոփոխությունները, որոնք նախանշված էին անցած անցումային կառավարության գործառույթների ժամանակ, դրանք Կուսակցությունների մասին օրենքի փոփոխություններն էին և Ընտրական օրենսգրքի փոփոխությունները։ Եվ երրորդ տարբերակն այն է, որ ոչ մի արտահերթ ընտրություններ պետք է չլինեն: Ես կարծում եմ, որ այս երեքից լավագույնը երկրորդ տարբերակն է՝ այն առումով, որ ընտրությունները մենք պետք է  անցկացնենք՝ ոչ թե ելնելով նրանից, թե ինչքան վատն էր կառավարող ուժն այս երկուսուկես տարվա ընթացքում և ինչ վատ կազմակերպեց այս պատերազմը կամ ինչպիսի ավարտ ունեցավ, այլ մենք պետք է վերջապես հիմք դնենք քաղաքական ընտրությունների: Այսինքն՝ ոչ թե պետք է նորից «սևերի» և «սպիտակների» պայքար գնա, այլ պետք է ամեն ինչ անենք, որ այդ ընտրությունները քաղաքական լինեն, և մենք վերջապես պետք է դուրս գանք այս փակ շղթայից՝ նախկիններ, ներկաներ, սևեր և սպիտակներ: Այս առումով, կարծում եմ, նախագահի առաջարկն էլ է մտնում այս տրամաբանական շղթայի մեջ, ուղղակի հարցն անցումային կառավարությանն է վերաբերվում։ Ինձ համար հասկանալի չէ, թե ինչ ձևով, ինչ սկզբունքներով պետք է կազմավորվի այդ անցումային կառավարությունը, որոնք են լինելու նրա խնդիրները, ինչպես են լուծվելու այդ խնդիրները․․․ այդ ամենը պետք է ավելի մանրամասն քննարկել, հասկանալ և, ըստ այդմ, պարզ կլինի, թե ինչքանով դա արդյունավետ կլինի:

-Փորձենք հասկանալ, թե ազգային համաձայնության կառավարությունը, որ նախագահն առաջարկում է ստեղծել, ի՞նչ ձևաչափով կարող է լինել, ի՞նչ ուժեր կարող են ներգրավվել՝ այն դեպքում, երբ հայաստանյան քաղաքական դաշտը խայտաբղետ է՝ ծայրահեղ ընդդիմադիրից մինչև ծայրահեղ իշխանական, միմյանց դավաճան ու թշնամի պիտակավորումներ են տալիս, գաղափարական կռիվը, պայքարը շատ քիչ է։ Այս պայմաններում ո՞ւմ վստահել ազգային համաձայնության կառավարության ղեկը, որպեսզի բոլորը գոհ լինեն:

-Կարծում եմ՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու տարբերակների շարք չկա, երկու տարբերակ կա՝ կա՛մ կառավարող ուժը պետք է ձևավորի այդ անցումային կառավարությունը, այսինքն՝ իրենք պետք է քննարկումներ կազմակերպեն տարբեր քաղաքական ուժերի հետ և գան կոնսենսուսի, կա՛մ դա պետք է լինի չեզոք ինչ-որ ուժ, որը, ենթադրենք, ո՛չ հներից է, ո՛չ նորերից և ընդունելի է բոլոր կողմերի համար։ Ըստ էության՝ հիմա երկու հակադիր հիմնական բևեռ կա, որտեղ բախումների վտանգ կա, և որից խուսափելու համար է այս ամենն արվում:

-Նկատի ունեք 17 կուսակցությունները և ՔՊ-ն․․․

-Այո՛: Նրանցից դուրս պետք է լինի առնվազն գոնե այն անձը, որը պետք է այդ անցումային փուլում որպես վարչապետ լինի, այսինքն՝ ընտրվի մի անձ քաղաքական որևէ ուժից, որը ընդունելի կլինի բոլոր կողմերի համար, և այդ անձը կձևավորի այդ անցումային կառավարությունը, որում կներգրավվեն ներկայացուցիչներ բոլոր շահագրգիռ կողմերից: Դա արդեն կարելի է քննարկել, թե ինչ ձևով պետք է լինի, բայց կարծում եմ՝ այս երկու տարբերակն է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան