Իսրայելը պետք է մտածի՝ արդյոք ինքն այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ. վարչապետ

Լուրեր

11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
11.12.2024 | 21:17
Հակոբ Ասլանյանը փոշմանել է, բայց արդեն ուշ է․ նա հեռացվեց ՔՊ-ից
11.12.2024 | 21:00
ՔՆՆԱՐԿՈւՄ․ Ասադի տապալումը Սիրիայում, ՌԴ-ի թուլացումը, Թուրքիայի դերի աճը․ ի՞նչ վիճակ ստեղծվեց Մերձավոր Արևելքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:51
Քննարկվել են Հայաստանում անցկացվելիք COP 17-ի կազմակերպման վերաբերյալ առանցքային հարցերը
11.12.2024 | 20:43
Օլաֆ Շոլցը պաշտոնապես Բունդեսթագին վստահության քվեի խնդրանք է ներկայացրել
11.12.2024 | 20:27
Մալիբուում խոշոր անտառային հրդեհ է մոլեգնում, որը սպառնում է հոլիվուդյան աստղերի առանձնատներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 20:12
Մանդատս վայր եմ դրել այլ աշխատանքի անցնելու նպատակով. Դավիթ Առուշանյան
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Jerusalem Post պարբերականին, որի վերաբերյալ պարբերականի կայքում հրապարակվել է հոդված: Հոդվածի թարգմանությունը ներկայացվում է ստորև.

«Իսրայելը հայտնվել է միևնույն շարքում Թուրքիայի, ահաբեկիչների և սիրիացի վարձկանների հետ` ընթացիկ պատերազմում Ադրբեջանին սատարելու հարցում, և, ի վերջո, տուժելու է այդ դաշինքին միանալու հետևանքով», – երկուշաբթի The Jerusalem Post-ին տված բացառիկ հարցազրույցում ասում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երևանից, տեսակապի միջոցով The Jerusalem Post-ի հետ զրույցում Փաշինյանը կոշտ մեղադրանքներ է հնչեցնում Երուսաղեմի հասցեին՝ Ադրբեջանին սպառազինություն մատակարարելու կապակցությամբ, որը, ինչպես նա նշում է, նպատակ ունի «հայերի դեմ ցեղասպանություն իրականացնել Լեռնային Ղարաբաղում»:

Արդեն 6-րդ շաբաթն է, ինչ լայնածավալ մարտական գործողություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև: Կողմերի մարդկային կորուստները գնահատվում են 1500-ից 5000:

Թեև Իսրայելը պաշտոնապես չի մեկնաբանում մարտական գործողությունները, և արտաքին գործերի նախարարությունը փորձում է Իսրայելին հեռու պահել այդ հակամարտությունից, Փաշինյանն ասում է, որ Իսրայելը շատ ակտիվորեն ներգրավված է հակամարտության մեջ, «որովհետև իսրայելական անօդաչու թռչող սարքերն ակտիվորեն օգտագործվում են Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում»:

Հոկտեմբերի սկզբին՝ Թել Ավիվում դեսպանություն բացելուց ընդամենը 2 շաբաթ անց, Հայաստանը հետ կանչեց Իսրայելում իր դեսպանին խորհրդակցությունների նպատակով` դրանով իր բողոքն արտահայտելով իր թշնամուն զենք վաճառելու դեմ:

«Կարծում եմ, որ Իսրայելը պետք է մտածի հետևյալի մասին», – ասում է վարչապետը, – «փաստորեն վարձկանները, ահաբեկիչները և Իսրայելը, ըստ էության, հիմա գտնվում են նույն կողմում: Իսրայելն ինքը պետք է մտածի, թե սա որքանով հարմար դիրքավորում է իր համար»:

Իսրայելը նաև պետք է մտածի, թե իսկապես ցանկանում է հակամարտության մեջ լինել Թուրքիայի հետ նույն կողմում, որը, նրա պնդմամբ, Սիրիայից հազարավոր վարձկանների է տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու համար:

Հայաստանի դեսպանին հետ կանչելուց հետո նախագահ Ռյուվեն Ռիվլինը զանգահարել էր իր հայ գործընկերոջը և առաջարկել մարդասիրական օգնություն: Հարցին, թե արդյոք իր երկիրը հետաքրքրված է Իսրայելի մարդասիրական օգնությամբ՝ Փաշինյանը դառնությամբ է պատասխանում. «Հումանիտար աջակցություն մի երկրի կողմից, որը վարձկաններին զենք է վաճառում, որով վարձկանները հարվածի տակ են պահում խաղաղ քաղաքացիական բնակչությունը: Ես առաջարկում եմ, որ Իսրայելն այդ օգնությունն ուղարկի վարձկաններին և ահաբեկիչներին՝ որպես իր գործունեության տրամաբանական շարունակություն»:

Վերջին տասնամյակում Իսրայելն սկսեց գլխավորել Ադրբեջանին սպառազինություն մատակարարող երկրների ցանկը, որին հաջորդում են Ռուսաստանը և Բելառուսը: Իսրայելն Ադրբեջանը դիտարկում է որպես կարևոր ռազմավարական դաշնակից` ելնելով Իրանի սահմանին վերջինիս ունեցած ռազմավարական դիրքից և այն փաստից, որ Ադրբեջանն ապահովում է Իսրայելի նավթային կարիքների ծանրակշիռ մասը:

Իսրայելի կապերը Հայաստանի հետ, որը սերտ հարաբերություններ ունի հարևան Իրանի, ինչպես նաև Ռուսաստանի հետ, վերջին տարիներին ջերմացել էին և դեսպանին հետ կանչելուց առաջ դրանք կարելի էր որակել որպես «ջերմ»:

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Թուրքիայի և սիրիացի վարձկանների ներգրավումը հակամարտության մեջ խիստ բարդացրել է իրավիճակը: «Նրանց ներկայությունը տարածաշրջանում սպառնալիք է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի համար: Իրանը ևս հայտարարել է, որ այն դիտում է որպես սպառնալիք: Ռուսաստանը ևս հայտարարել է, որ դա սպառնալիք է համարում»:

Հայաստանի վարչապետն ասում է, որ մինչ այս միայն անուղղակի ապացույցներ կային, որ Թուրքիան հավաքագրում է սիրիացի վարձկանների` Ադրբեջանում կռվելու համար: Այժմ կան կոնկրետ ապացույցներ, քանի որ վերջերս երկու վարձկաններ են գերեվարվել Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի կողմից:


«Նրանցից մեկն արդեն համապարփակ ցուցմունք է տվել և ասել, որ ինքն ապրում էր Թուրքիայի հսկողության տակ գտնվող սիրիական շրջաններում, փախստականների ճամբարում: Նա պատմել է, թե ինչպես և որտեղ են իրեն հավաքագրել, ինչպես են նրանք անցել Թուրքիայի սահմանը պաշտոնական անցակետով առանց հարցաքննվելու կամ ստուգվելու»:
 Նիկոլ Փաշինյանը հավելում է, որ Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկաններին խոստացվել է ամսական 2000 ԱՄՆ դոլար:

Վարչապետն ասում է, թե ինչու է այս իրավիճակը հատկապես վտանգավոր, և ինչու պետք է միջազգային հանրությունը հաշվի առնի և քայլեր ձեռնարկի դրա դեմ: Ն. Փաշինյանը նշում է, որ դա թուրքական նոր գործելաոճն է, նրա խոսքով` «մեխանիզմը», որով փորձ է արվում «վերականգնել Օսմանյան կայսրությունը, որքան էլ դա տարօրինակ հնչի»:

Այդ «մեխանիզմը», այն է՝ Թուրքիայի վերահսկողության ներքո գտնվող սիրիական շրջաններում վարձկանների հավաքագրումը Անկարայի արտաքին քաղաքական նպատակներն առաջ մղելու նպատակով, արդեն կիրառվել է Լիբիայում, այժմ կիրառվում է Լեռնային Ղարաբաղում, «և ո՞վ գիտի, թե որտեղ է կիրառվելու հաջորդ անգամ»:

«Սա բոլորովին նոր մեխանիզմ է, որը կիրառվում է և կարող է գործի դրվել տարբեր տեղերում և տարբեր ձևերով», քանի դեռ միջազգային հանրությունը չի արձագանքել:

«Ես ուրախ եմ, որ Մերձավոր Արևելքի շատ երկրներ, այդ թվում՝ արաբական շատ երկրներ, պատշաճ գնահատական են տալիս այս երևույթին և իրերը կոչում են իրենց անուններով՝ հասկանալով, թե դա ինչ սպառնալիք է միջազգային խաղաղության և կայունության համար», – ասում է ՀՀ վարչապետը:

Ն. Փաշինյանը նշում է, որ «միջազգային անվտանգության համակարգում տեղի են ունենում որոշակի փոփոխություններ, և այդ փոփոխությունները հիբրիդային պատերազմի տարրեր են պարունակում: Վարձկանները մասնակցում են այդ պատերազմին: Եվ այդ հիբրիդային պատերազմը կարող է դրսևորվել ամենատարբեր ձևերով: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում: Դա կարող է ունենալ այնպիսի դրսևորում, ինչպիսին տեսնում ենք Վիեննայում կամ Նիցցայում՝ Ֆրանսիայում», որոնք վերջերս ահաբեկչական հարձակումների թիրախներ դարձան:

«Աշխարհը պետք է արձագանքի Թուրքիայի այս նոր գործողություններին և անհրաժեշտ եզրակացություններ անի, քանի որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության իրականացման այս նոր եղանակը կօգտագործի նաև այլուր», – կանխատեսում է նա:

«Իսրայելն ինքն իրեն պետք է հարց տա՝ արդյոք ինքը այսօր վարձկանների հետ փաստացի չի՞ կռվում Լեռնային Ղարաբաղի դեմ: Արդյոք դա հարմա՞ր դիրքավորում է իր համար: Եթե դա այդպես է, Աստված իր հետ: Բայց ես կարծում եմ, որ կլինեն որոշակի հետևանքներ, և դուք առերեսվելու եք այդ հետևանքների հետ»:

Փաշինյանն ասում է, թե Թուրքիայի «կայսերապաշտական հավակնությունների» թիրախում Իսրայելի հայտնվելը ընդամենը ժամանակի հարց է:

Հարցին, թե արդյոք նա այդպիսով նախազգուշացնում է, որ ինչ-որ պահի Թուրքիան կհավաքագրի սիրիացի վարձկաններին՝ դեպի Երուսաղեմ արշավելու համար՝ վարչապետը պատասխանում է, որ ինքը չի նախազգուշացնում որևէ կոնկրետ բանի մասին, այլ նկատի ունի համապատասխան «քաղաքական միջավայրի և քաղաքական մթնոլորտի» ստեղծումը և միջազգային անվտանգության համակարգում գոյացած բացերը: Եվ եթե կան բացեր, միջանցքներ ու սողանցքներ, ապա ինչ-որ մեկը կփորձի անցնել այդ միջանցքներով: Եվ պարտադիր չէ, որ դա լինի մեկ կամ երկու առանձին վերցրած տարածքում: Այդ անցուդարձը տեղի է ունենալու բոլոր հնարավոր ուղղություններով»: