Ունենք պետական դավաճանության ու լրտեսության դեպքեր․ ԱԱԾ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱԱԾ-ն 24-ժամյա գրաֆիկով իրականացնում է իր գործառնական պարտականությունները, այդ թվում նաև արտաքին հետախուզության, հակահետախուզության, ռազմական հետախուզության ուղղությամբ: Ունենք պետական դավաճանության ու լրտեսության դեպքեր: Այս մասին ասյօր կայացած ասուլիսում ասաց ԱԱԾ փոխտնօրեն Արմեն Աբազյանը:

«Ունենք նաև զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման դեպքեր, գործող հսկիչ անցակետերի գործունեության հետ կապված, պետական անվտանգության և կիբերհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների և այլ դեպքեր»,- ասաց ԱԱԾ փոխտնօրենը:

Արմեն Աբազյանը մասնավորապես շեշտադրեց, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս ԱԱԾ-ում գործում է թեժ գիծ, և այս ընթացքում ստացվել է 1551 ահազանգ, որոնք հիմնականում վերաբերվել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին: Ֆեյսբուքյան տարբեր օգտատերերի կողմից հասցեագրվել է շուրջ 2300 նամակ-հաղորդագրություն, դրանց առնչությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ:

Մանրամասնելով արտաքին հետախուզության ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ԱԱԾ փոխտնօրենը նշեց, որ Ադրբեջանի ուղղությամբ իրականացվող տեղեկատվավերլուծական աշխատանքների արդյունքում գնահատվել են ոչ միայն Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը, այլ նաև գործողությունների ընթացքում հակառակորդի հետապնդած ռազմաքաղաքական նկրտումները:

«Արձանագրվել են մարտական գործողություններին մասնակցող արաբ գրոհայինների զրույցները, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղադրված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալները»,- տեղեկացրեց Արմեն Աբազյանը: