Ահաբեկչությունը Հայաստանում. իրական վտա՞նգ, թե՞ քարոզչական գործիք

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Վերջին տարիներին Հայաստանում անընդհատ խոսվում է ահաբեկչության մասին: Զինված խմբեր են բացահայտում, տարբեր զինամթերքներ հայտնաբերվում, սակայն գործով անցնող մեղադրյալներից որևէ մեկին ահաբեկչություն իրականացնելու մեղադրանք չի առաջադրվում:

Փաստաբան Նորայր Նորիկյանն իր վարկածն ունի, թե ինչու է անընդհատ արծարծվում ահաբեկչության թեման. «Իրավապահ մարմինների կողմից ժամանակ առ ժամանակ հրապարակվում են որոշակի նյութեր, որ կանխվել են խմբեր, որոնց գործողությունների արդյունքում կարող էր վնաս հասցվել պետությանը: Սա կարող է ձեռնտու լինել իշխանություններին, որոնք փորձում են ամեն ինչ վերահսկելի դարձնել, ոմանք էլ օգտվել առիթից և զենքի ուժին դիմել»:

2015 թվականին ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը հայտարարեց, թե Հայաստանում բացահայտվել է հանցավոր խումբ, որը վտանգավորության աստիճանով նախադեպը չի ունեցել: Խոսքը Նորք-Մարաշում վնասազերծված խմբի մասին էր: Այս խմբի գործի շրջանակներում, մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 20-ը կալանավորված են, ևս 4-ը անջատված մասով դատապարտվել են, իսկ մնացածները՝ ազատ արձակվել:

Այս գործով դատական նիստերը դեռևս շարունակվում են: Ապացույցների հետազոտման փուլում խմբի հետ կապվեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը: Ամբաստանյալի աթոռին է պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը: Ըստ ներկայացված ապացույցների՝ խումբը թիրախավորել էր Սերժ Սարգսյանին, Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, ինչպես նաև բարձրաստիճան այլ նախկին ու ներկա գործիչների: Ու թեև Սերժ Սարգսյանը դեռևս 2015 թ դեկտեմբերի 2-ին քննադատեց Նորքի զինված խմբի ահաբեկչական գործունեության շուրջ կասկածներ հայտնողներին՝ կշտամբելով, թե չեն սպասում 10-15 օր, մեկ ամիս, որ ներկայացվեն կոնկրետ ապացույցներ, անցել է երկու տարի, սակայն առայժմ ակնհայտ ապացույցներ հանրությանը չեն ներկայացվել. «Ուղղակի այդ լուրերը, այդ նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է, որովհետև նրանք շատ երջանիկ կլինեին, եթե խումբը գործեր, մեր երկրում նոր «Հոկտեմբերի 27» կամ ավելի քիչ ծանր, կամ առավել ծանր դեպքեր տեղի ունենային, և իրենք ուրախ կլինեին: Հակառակ պարագայում, այդ ո՞ր երկրում եք տեսել այդպիսի թափանցիկ գործողություններ կատարեն ու չհամբերեն մի շաբաթ, երկու շաբաթ, երեք շաբաթ, որպեսզի քննությունն ամբողջականացվի, ներկայացվի հանրությանը կամ ուղարկվի դատարան: Լավ, գոնե չեն համբերում տասը օր, տասնհինգ օր, մեկ ամիս, բայց երբ դատարանում կտեսնեն, որ ապացույց չկա, այն ժամանակ մենք կմեղադրենք Ազգային անվտանգության մարմիններին»,- ասել էր նախագահը:

Հաջորդ մեծ աղմուկ հանած և սկզբնական փուլում շատերի կողմից ահաբեկչություն որակված գործողությունը 2016-ին «Սասնա ծռերի» կողմից ՊՊԾ գնդի գրավումն էր: 31 անդամից բաղկացած զինված խումբը Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության տարածք ներխուժեց հունիսի 17-ի առավոտյան։ Նրանք պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին, այդ թվում և՝ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին ու արցախյան բանակցային գործընթացում տարածքային զիջումների չգնալ: «Սասնա ծռերի» կարևոր պահանջներից էր նաև Սերժ Սարգսյանի հրաժարականը: Ու թեև հուլիսի 31-ին խմբի վնասազերծումը ԱԱԾ-ն գնահատեց որպես հակաահաբեկչական օպերացիա, խմբի ձերբակալված անդամներից որևէ մեկին մինչ օրս ահաբեկչության մեղադրանք ներկայացված չէ: Խմբի գործով դատական նիստերը շարունակվում են: Դրանք անցնում են բավականին լարված մթնոլորտում:

Այս տարի էլ Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կալանավորվեց ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը: Նա դատապարտվեց վեց տարվա ազատազրկման՝ ըստ մեղադրանքի ԼՂ ՊԲ նախկին հրամանատարը դրդել է մի խումբ անձանց ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասում է, նշված գործերին պետք է գումարել նաև Շանթ Հարությունյանի, Ժիրայր Սեֆիլյանի գործերը. «Ինչպես նաև ԱԱԾ-ի նշած վերջին գործը, և երևի թե էլի բաներ կան, որոնց մասին մենք տեղյակ չենք: Հայաստանում հայ ժողովուրդը, կարծեք թե, «ահաբեկիչների» խումբ է կազմել և ամբողջ հասարակությունը ահաբեկչություն է ուզում իրականացնել երկրի բարձրագույն իշխանության հանդեպ»:

Հայաստանում վերջին հինգ տարիներին պետական պարտքը աճել է՝ դառնալով 6.4 մլրդ: Միայն 2016 թվականին երկրից գնացել և չի վերադարձել 54 031 քաղաքացի: Ապրանքների գները թանկանում են, ըստ պաշտոնական թվերի՝ աղքատության ցուցանիշը կազմում է 29.4 տոկոս, զուգահեռաբար պատգամավորներն աղքատներին ծաղրում են՝ ասելով կարագի ու մսի թանկացումը նրանց չի վերաբերվում, միևնույն է նրանք այդ ապրանքներից չեն օգտվում:

Փորձագետների գնահատմամբ՝ այս իրավիճակում ահաբեկչության թեմայի արծարծումը կարող է հանրությանը սոցիալական խնդիրներից շեղելու նպատակ ունենալ. «Սա խոսում է մեկ բանի մասին, որ Հայաստանը՝ որպես ժողովրդավարական պետություն, ոչ միայն կայացած չէ, այլև դեգրադացիայի մեջ է գտնվում, սա խոսում է այն մասին, որ այնուամենայնիվ մեր երկրի ներսում չկա հասարակական համաձայնություն, ոչ միայն իշխանություն-ընդդիմություն, այլ հասարակություն-իշխանություն հարաբերություններում, չկա որևէ վստահության քվե իշխանությունների հանդեպ: Մենք կառավարման համակարգի ճգնաժամ ունենք և դրա արտահայտման ձևերից մեկն էլ այն է, որ հասարակության ողջ ունեցվածքը պատկանում է մի քանի ընտանիքների»,- նշում է Արմեն Մարտիրոսյանը:

Երկրում առկա վիճակը, սոցիոլոգների պնդմամբ, քաղաքացիներին ստիպում է մտածել երկու բանի մասին՝ կամ արտագաղթի, կամ զենքով հարց լուծելու: Հայաստանում, հիշեցնենք, զենքով իշխանափոխություն իրականացնելու արյունալի փորձ արդեն եղել է 1999թ հոկտեմբերի 27-ին: Ու թեև այս տարի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, թե եթե չլիներ «Հոկտեմբերի 27-ը», երկրում ոչինչ չէր փոխվի, ակնհայտ է, որ 27-ի ահաբեկչության արդյունքում երկիրը լուրջ հետընթաց ապրեց:

Փաստաբան Նորայր Նորիկյանն ընդգծում է. մարդիկ, ովքեր ցանկանում են զենքի միջոցով մեր երկրում որևէ հարց լուծել, այստեղ անելիք չունեն. «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության որևէ ռեսուրս գոյություն չունի, և այն բոլոր անձինք, ովքեր ցանկանում են զենքի միջոցով երկրում հարց լուծել պետք է այստեղ տեղ չունենան: Մենք ապրել ենք նման ժամանակաշրջան և մեզ համար դա դառը դաս է եղել»: Այդ դառը դասը հիշում են նաև իշխող կուսակցությունում:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասում է՝ Ժողովրդին պետք չէ կապել «Հոկտեմբերի 27-ի» կամ «Սասնա ծռերի» հետ: ՀՀԿ խոսնակը, սական, նշում է՝ որևէ երկիր ապահովագրված չէ ահաբեկչության վտանգից. «Ահաբեկչությունից ապահովագրված չեն ԱՄՆ-ի ու ՌԴ-ի պես գերհզոր երկրները: Բնականաբար հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ-ն գտնվում է շատ հակասական տարածաշրջանում և մոտ է նաև ահաբեկչական, իսլամական պետության մենք էլ պետք է շատ ուշադիր լինենք»:

Անցած շաբաթ Ազգային անվտանգության խորհուրդը հավանություն էր տվել ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցի» նախագծին և հանձնարարել կառավարությանը՝ սահմանված կարգով ընթացք տալ դրան:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը չի բացառում, որ սա կարող է ուղղված լինել ոչ միայն ներքին ահաբեկչության, այլև արտաքին աշխարհից եկող վտանգներին. «Կարծում եմ՝ ներքին ահաբեկչության վտանգը կա, քանի դեռ կան բավականին լայն զանգվածներ, որոնք իշխանության հետ խոսելու այլ մեթոդներ չեն տեսնում, կամ մտածում են՝ եթե իշխանությունն ամեն ինչ ուժով է անում, միակ բանը ուժի դեմ ուժ հանելն է: Բայց մենք այնպիսի տարածաշրջանում ենք գտնվում, որ Հայաստանն էլ իրեն չի կարող ապահովագրված զգալ արտաքին վտանգներից»:

Քաղտեխնոլոգը հիշատակում է նաև օրերս ԱՄՆ քաղաքացի Ռոբերտ Քուրքյանի կողմից ֆեյսբուքում ահաբեկչական գործողություններ նախապատրաստելու մասին ՀՀ ԱԱԾ-ի հայտարարությունը: Վիգեն Հակոբյանը նշում է, երբ մի թեմայից անընդհատ խոսում են այն արժեզրկվում է և հասարակության համար դառնում սովորական և ընկալելի: Նույն ազդեցությունը կարող է լինել նաև այս դեպքում. «Երբ աընդհատ գոռում ենք հրդեհ-հրդեհ, հետո երբ իրական հրդեհ է լինում հասարակությունը չի կոնսոլիդացվում, կամ սկսում է չհավատալ: Ես կարծում եմ վերջին դեպքը ֆեյսբուքյան ահաբեկչի հետ կապված չունեցավ այն ազդեցությունը ինչ նախորդները հենց այդ պատճառով»:

Լիլիթ Շաբոյան