Տիգրան Սարգսյանի օրոք որոշվեց. տեխզննման կտրոնը պարտադիր էր, բայց ոչինչ, տեխզննում կարող էին չանցնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
Բոլորը

Մեկնարկել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը։ Օրակարգում Կառավարության կողմից ներկայացված երկու նախագիծ է, որոնցով նախատեսվում է իրականացնել հինգ փոփոխություն:

Հարակից զեկուցող, ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը նախաձեռնությունը համարեց կարևոր, բայց փոքր-ինչ ուշացած, այնուհետև անդրադարձավ հարցի նախապատմությանը:

«ՀՀ օրենքով տեխնիկական զննություն անցնելը պարտադիր բնույթ ունի. սա բխում է Վիեննայի կոնվենցիայից: 2011թ. ոլորտը հանձնվեց մասնավորին, մեծ ներդրումներ եղան, բայց Կառավարության որոշումով այս գործունեությունը վերածվեց աբսուրդի, այսինքն՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք որոշվեց, որ տեխնիկական զննման կտրոնը պարտադիր էր ունենալ, բայց կարող էին տեխզննում չանցնել»,- նշեց Արմեն Խաչատրյանը:

Նշենք նաև, որ հիմնական զեկուցող, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը նշեց, որ քննարկման են ներկայացվել և նախատեսվում է հաստատել Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, վարչական իրավախախտումկների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պարտավորության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծերը:

«Ներկայացվող փոփոխությունները նպատակ են հետապնդում ապահովել ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը։ Տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով առաջարկվում է վերահսկողությունն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի և արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվում է էլեկտրոնային եղանակով և պահպանվում է էլեկտրոնային շտեմարանում, ինչը հնարավորոթյուն կտա ճանապարհային ոստիկանությանը վերահսկողություն իրականացնել նաև էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու: Փոխվել է տեխնիկական զննության անցկացման պարբերականությունը. առաջարկվում է առաջին տեխնկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչև թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարուց բարձր՝ տարին մեկ անգամ պարբերականությամբ: Ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները տեխնիկական զննություն կանցնեն՝ մինչև 10 տարեկանները՝ տարին մեկ, իսկ 10-ից բարձրը՝ տարեկան 2 անգամ պարբերականությամբ: Սահմանվել է վարչական պատասխանատվություն օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով տեխնիկական զննում չանցած տրանսպորտայի միջոց վարելու և առանց տեխնիկանան զննում անցկացնելու կամ տեխնիկական անսարքություն ունեցող տրանսպորտային միջոցը տեխնիկապես սարքին ճանաչելու համար՝ ընդհուպ լիցենզիայի դադարեցմամբ»,- նշեց Ա․Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: