Գործարկվել է covid.pjc.am կայքը

Լուրեր

12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
12.10.2026 | 11:55
Տիգրան Ավինյանը ներկայացրեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետի պաշտոնակատարին
12.10.2026 | 11:51
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովի բազմահարկ բնակելի շենքին․ տուժածներ կան
12.10.2026 | 11:43
«Ծիրան Մարկետ» խանութների ցանցում խախտումներ են հայտնաբերվել․ կշեռքները չեն ստուգաչափվել
12.10.2026 | 11:32
«Թրամփը շատ զայրացած է»․ նա հույս ունի, որ Ուկրաինան կպահպանի էներգետիկ հրադադարը
12.10.2026 | 11:22
ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում ականին բախվելու հետևանքով նավթային լցանավ է հրդեհվել
12.10.2026 | 11:13
Ավինյանը կարգադրեց տուգանել թեթև վթարից հետո 15 րոպեից ավելի ճանապարհը փակող վարորդներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 11:01
ԱԺ արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Նոր կորոնավիրուսով ստեղծված արտակարգ դրության պայմաններում Հանրային լրագրության ակումբը (ՀԼԱ) նախաձեռնել է «Կովիդ-19 արագ արձագանքում» ծրագիրը Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի աջակցությամբ։

«Ծրագրի շրջանակում ստեղծվեց covid.pjc.am կայքը, որտեղ ներկայացված են այս ժամանակահատվածում ՀԼԱ կողմից ստեղծված արտադրանքները: Կայքը ծառայում է ծրագրի հիմնական նպատակի իրագործմանը, այն է՝ հանրության իրազեկվածության մակարդակի բարձրացումը կորոնավիրուսի և դրանով պայմանավորված նոր իրավիճակի վերաբերյալ։

Կայքի կարևոր բաղադրիչներից է «Քրոնիկոն»-ը, որտեղ ըստ օրերի ներկայացված են նաև արտակարգ դրությամբ պայմանավորված որոշումները, ամենօրյա վիճակագրությունները և հանրային ելույթները։ «Ֆոտոցուցահանդես» բաժնում ժամանակագրական հաջորդականությամբ ներկայացված են Հայաստանում արտակարգ դրության օրերը։ «Ոլորտներ» բաժնում տեղադրված են ՀԼԱ կողմից պատրաստված փաստագրական ֆիլմերը՝ սոցիալական, կրթական, առողջապահական թեմաներով։

Կայքում կարելի է գտնել նաև Հանրային լրագրության ակումբի պատվիրակմամբ իրականացված հետազոտությունը՝ արտակարգ դրության ժամանակահատվածում ԶԼՄ-ներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ, թե ինչպես կառավարությունների կողմից սահմանափակվեց մեդիայի գործունեությունը Հայաստանում և մի շարք այլ երկրներում։ Կայքից անմասն չի մնացել նաև նաև «Հայաստանի ազդարարման ալիք» չաթբոտ ծառայությունը, որի նպատակն է նպաստել հանրային իրազեկվածությանը և մատչելի ու պարզ միջոցով բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը։

Կայքում ներառված են նաև արտակարգ դրության ողջ շրջանում ՀԼԱ-ի կողմից ստեղծված մեդիա արտադրանքի տարբեր տեսակներ՝ վեբինարներ, քննարկումներ, պաստառներ, սոցիալական մեդիա մարտահրավերներ, սոցիալական տեսահոլովակներ»,- ասված է հաղորդագրությունում: