Կորոնավիրուսով կրկնակի վարակում․ քանի՞ դեպք է գրանցվել ՀՀ-ում և որո՞նք են պատճառները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 23:49
Սա գնահատում ենք որպես նախընտրական ցայտնոտի դրսևորում և բնականոն քարոզարշավը խաթարելու անընդունելի փորձ. ԲՀԿ-ն՝ Փաշինյանի հայտարարության մասին
20.05.2026 | 23:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.05.2026 | 23:21
Ռուսաստանը և Բելառուսն անմիջական պատասխանատվություն են կրում. Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Լիտվայում ԱԹՍ-ի միջադեպի մասին
20.05.2026 | 23:18
Փաշինյան. ԱԱԾ-ն Թևանյանի դեմ հաղորդում կուղարկի ՔԿ, Թևանյան. Կոկորդին է կանգնելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 23:00
Իսրայելը քննարկում է Ստամբուլում հյուպատոսության փակման հարցը՝ Թուրքիայի հետ լարված հարաբերությունների ֆոնին
20.05.2026 | 22:49
ՌԴ-ն ուզում է ՀՀ-ում իրավիճակը լարվի, որ իր ազդեցությունը հետ վերադարձնի․ Արամ Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:38
Հեռու չենք նրանից, որ մի քանի տարի անց գլխավոր գործունեությունը դառնա նամազը. Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 22:24
Շոյգուն հայտարարել է, թե ՀՀ ղեկավարության գործողությունները «չեն համապատասխանում ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերությունների ոգուն»
20.05.2026 | 22:13
Խաղաղապահությունը պահանջում է ոչ միայն պատրաստվածություն, այլև քաղաքական միասնություն. ՀՀ ԱԳ փոխնախարարը՝ Մարոկկոյի համաժողովում
20.05.2026 | 22:00
Փաշինյանը որ այդ քարտեզը բաժանում է, անգամ այդտեղից են տարածքներ զիջել․ երկիրը կործանման են տարել. Մանուկ Սուքիասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:53
Գիտնականներն առաջին անգամ արհեստական ստեղծված ձվից ճուտիկ են դուրս բերել
20.05.2026 | 21:40
Մարտի 1-ին Տեր-Պետրոսյանը մեզ տարավ սրի բերան, ինքը փախավ տուն, դուք կապ չունեք․ քաղաքացին՝ Քոչարյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:27
ԱԺԲ-ի մեքենան վերադարձվել է. ըստ ՆԳՆ-ի՝ այն վերասարքավորված է եղել և գովազդի կանոնների խախտում է ունեցել
20.05.2026 | 21:15
Տիգրան Ավինյանը գոռգոռում է՝ փախել են Ղարաբաղից, բայց ինքը 3 օր նստած է եղել հյուրանոցի նկուղում, մեր լրագրողներն են տեսել․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 21:00
Ռուսական ռեգիստրում Նարեկ Կարապետյանի անունը․ ինչ են ցույց տալիս փաստաթղթերն ու բիզնես կապերը
Բոլորը

Կարո՞ղ է մարդը կրկին COVID-19-ով վարակվել, եթե արդեն հիվանդացել ու ապաքինվել է։ Նոր կորոնավիրուսի տարածումից 8 ամիս անց այս հարցը դեռ հստակ պատասխան չունի։ Ու թեև կրկնավարակի առաջին դեպքերը կորոնավիրուսի բռնկման օջախ Չինաստանում դեռ մարտին էին գրանցվել, Հայաստանում թեման վերջերս է ակտուալ դարձել։

Թե Հայաստանում կրկնավարակի քանի դեպք կա, Factor.am-ը փորձեց պարզել Առողջապահության նախարարությունից։

Գերատեսչության խոսնակ Ալինա Նիկողոսյանը մեզ փոխանցեց, որ այժմ հստակ թիվ չկա։ Դեպքերը դեռ հետազոտվում են, որպեսզի պարզ դառնա՝ դրանք իսկապես կրկնավարակ են, թե ոչ։

Բժիշկ համաճարակաբան Արման Բադալյանը, կրկնավարակի պոտենցիալ դեպքերին անդրադառնալով, նշում է․ համաճարակաբանության մեջ դրանք կարևոր նշանակություն ունեն․ «Նման դեպքերը համաճարակաբանական տերմինաբանության մեջ անվանում ենք «դեպքերի սերիաներ»։ Պետք է կլինիկական տեսանկյունից մանրակրկիտ ուսումնասիրվեն՝ օր առ օր, որ հաստաստվի՝ արդյոք կրկնավարակ են, թե ոչ, արդյոք գործ ունենք կեղծ դրական արդյունքների հետ։ Դեպքերի սերիաները շատ կարևոր են, որովհետև նույն կորոնավիրուսը, որը գրանցվեց Չինաստանում, բոլոր դեպքերը միանգամից չգրանցվեցին, ողջ դեկտեմբերի ընթացքում գրանցվում էին, և երբ գիտնականները վերջում համադրեցին դրանք, հասկացան, որ գործ ունեն նոր վարակի հետ»։

Այնպես չէ, որ բոլոր հիվանդացած և ապաքինվածները կարճ ժամանակ անց նորից վարակվելու են․ երեկ հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ փորձելով բացատրել, թե ինչու մարդը կարող է 2-րդ անգամ կորոնավիրոսուով վարակվել։ Ըստ նրա, ամենայն հավանականությամբ, դա պայմանավորված է կոնկրետ անձանց առողջական առանձնահատկություններով։

Համաճարակաբան Արման Բադալյանի դիտարկմամբ՝ դժվար է ասել՝ արդյոք կրկնավարակը կարող է կապված լինել անհատի անձնական առողջական տվյալների հետ, թե ոչ․ «Մենք դեռ վերջնական պատասխան չունենք։ Կան իրարամերժ տվյալներ՝ արդյոք այս հիվանդության անընկալունակությունը երկարատև է, թե ոչ։ Կան տվյալներ, որ դա, հնարավոր է, մինչև 1-2 տարի լինի, բայց կան նաև հակառակը պնդող տվյալներ։ Եթե ապացուցվեց, որ երկարատև չէ, ապա այստեղ շատ կարևորվում է պատվաստանյութի կարևորությունը, որով մենք կարող ենք կառավարել անընկալունակությունը և, ընդհանրապես, հիվանդությունը»։

Դեռ ամիսներ առաջ COVID-19-ի կրկնակի վարակման զանգվածային դեպքեր Հարավային Կորեայում էին գրանցվել։ COVID-ից ապաքինված և բացասական թեստ ունեցող հարյուրավոր հիվանդների մոտ, որոշ ժամանակ անց, կրկին ախտանիշներ էին հայտ եկել, իսկ թեստի արդյունքը դրական էր եղել։ Կրկնակի վարակված հիվանդներից գրեթե բոլորը նոր կորոնավիրուսի հակամարմիններ էին ունեցել։ Տեղացի բժիշներն առաջ էին քաշել վարկած, թե, հնարավոր է, ՊՇՌ թեստը պարզապես առաջին վարակումից մնացած վիրուսի մասնիկներն է հայտնաբերել։

Համաճարակաբանն այս դեպքի առնչությամբ մեկ այլ ուշագրավ փաստ է առանձնացնում․ «Հարավային Կորեայում մոտ 800 կոնտակտավորի ուսումնասիրեցին ու տեսան, որ որևէ մեկի մոտ վարակման դեպք չի գրանցվել։ Հետևաբար, եթե նրանք վարակիչ չեն, ապա համաճարակաբանական միջոցառումներն այլ ձևով կընթանան»։

Ընդամենը օրեր առաջ՝ հուլիսի 22-ին, կրկնավարակի առաջին դեպքը գրանցվեց նաև Ռուսաստանում։ Վարակակիրը բուժաշխատող էր։ ՌԴ ԱՆ վարակիչ հիվանդությունների առաջատար մանսագետները հայտարարեցին, թե COVID-ով 2-րդ անգամ վարակվելը տվյալ անձի իմունային համակարգից է կախված։

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից հայտնում են․ ապաքինվելուց հետո 3 ամսվա ընթացքում կրկին ախտանիշներ դրսևորողները վարակիչ են համարվում և պետք է ինքնամեկուսանան։ Կառույցից անգամ հորդորում են 2-րդ անգամ դրական թեստ ունեցողների կոնտակտավորներին հայտնաբերել։ Այդուհանդերձ, նշում են՝ բոլոր հարցերի պատասխանները կախված են տվյալ հիվանդի առողջական վիճակից։

ԱՀԿ-ում էլ դեռ ամիսներ առաջ մտադիր էին COVID-19-ից ապաքինվածներին «իմունային անձնագիր» կամ «անվտանգության վկայագիր» տալ, որպեսզի նրանք կարողանային ազատ ճամփորդել, սակայն գրանցվող կրկնավարակի դեպքերը ստիպեցին առայժմ նման քայլի չդիմել։

Կառույցի կայքում այժմ նշված է․ «Մարդիկ, որոնք ենթադրում են, թե իրենք վարակի դեմ իմունիտետ ունեն, քանի որ մեկ անգամ արդեն դրական թեստ են ունեցել, հնարավոր է՝ արհամարհեն հանրային առողջության կանոնները։ Հետևաբար, նման վկայագրերի տրամադրման համար բավարար հիմքեր չկան»։

Եվ մինչ ողջ աշխարհում առողջապահական ոլորտի մասնագետները փորձում են կոտրել COVID-ով կրկնակի վարակվելու գլուխկոտրուկը, այսօր Ուկրաինայում գրանցվեց 3-րդ անգամ վարակման առաջին դեպքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան