Ամուլսարի հանքի շահագործումը վտանգելու է ջրի որակը. դատարանում ներկայացվեց այլընտրանքային փորձաքննական եզրակացություն

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամուլսարում ոսկու արդյունահանման դեմ պայքարող քաղաքացիները, բնապահպան ՀԿ-ների ներկայացուցիչներն ու ակտիվիստները այսօր մի կերպ տեղավորվել էին վարչական դատարանի նեղ սենյակում, հետևում էին հերթական դատական նիստին: Այսօրվա նիստը ընդամենը մեկ դրվագ է երկամյա դատական պայքարի: Գնդեվազ գյուղի բնակիչները վիճարկում են բնապահպանության և էներգետիկայի նախարարությունների կայացրած որոշումներն ու փորձաքննական եզրակացությունները:

Այդ փաստաթղթերը հանքի շահագործման իրավական հիմքն են: Ըստ դրանց, հանքարդյունաբերողի՝ «Լիդիան Արմենիա» ընկերության նախագիծը դրական է գնահատվում, Ամուլսարի հանքի շահագործումը վնասակար չէ շրջակա միջավայրի համար, իսկ հնարավոր վնասները կարելի է շրջանցել: Օրինակ, կարելի է Կարմիր գրքում գրանցված բույսերն ու կենդանիներին տեղափոխել այլ վայրեր և այնտեղ աճեցնել, կամ բազմացնել:

Ըստ բնապահպան Արթուր Գրիգորյանի, սա հակասում է օրենքին, որով սահմանված է ոչ միայն կենդանիների և բուսատեսակների պահպանություն, այլ նաև դրանց տարածման վայրերի: 8 գնդեվազցի հայցվորներին ներկայացնում է համայնքի բնակիչ, լրագրող Թեհմինե Ենոքյանը: Նա դատարանից մեծ ակնկալիքներ չունի, քանի որ, ըստ նրա, Վարչական դատարանը չի կարողանում կառավարությանը հակառակ որոշումներ ընդունել:

Այսօրվա դատական նիստի ժամանակ գնդեվազցիների շահերը պաշտպանող փաստաբան Հայկ Ալումյանը ներկայացրեց մասնագիտական կարծիք Ամուլսարի ոսկու հանքավայրի նախագծի վերաբերյալ, որը պատվիրել է սփյուռքահայ քիմիկոս, էկոլոգիական ինժեներ Հարի Բրոնոզյանը: Ըստ էության, սա կառավարության տված փորձագիտական եզրակացությունների այլընտրանքն է, որի համաձայն «Լիդիան Արմենիայի» նախագիծը չունի պատշաճ բնապահպանական գնահատական: Հանքավայրի շահագործումը բերելու է թթվային և հանքաբեր ապարների գոյացման և արտազտման, որը անգամ հանքավայրի շահագործումից հետո էլ երկար ժամանակ շարունակվելու է և սպառնում է ջրի որակին:

Ուսումնասիրության հեղինակները ավստրալացի գիտնականներն են: Այսպիսով, կա երկու փորձաքննական եզրակացություն՝ կառավարության ներկայացրածը՝ որը դրական է գնահատում «Լիդիան Արմենիայի» նախագիծը և հակառակ բովանդակության փաստաթուղթ, որը ևս գիտականորեն հիմնավորված է: Ըստ Հայկ Ալումյանի, Ամուլսարի պաշտպանների հաջորդ քայլը լինելու է միջնրդությունը՝ դատարանին նշանակել նոր փորձաքննություն, որը կլինի կողմերից անկախ: Դատարանը ժամանակ տվեց կողմերին ծանոթանալու ներկայացված ծավալուն հաշվետվությանը:

Հաջորդ նիստի օրը դեռ նշանակված չէ:

Սյուզան Սիմոնյան