Հաղթանակի 75-ամյակի շքերթին ՀՀ ղեկավարի բացակայության միակ պատճառը կորոնավիրուսի համաճարակը չէր․ Ալեքսանդր Մարկեդոնով

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Հունիսի 24-ին Մոսկվայում Հաղթանակի 75-ամյակի շքերթին Հայաստանի ղեկավարի բացակայության միակ պատճառը կորոնավիրուսի համաճարակը չէր: Այսօր կազմակերպված Երևան-Մոսկվա տեսակամրջի ժամանակ նման կարծիք հայտնեց Միջազգային հարաբերությունների մոսկովյան ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

«Ես չեմ կարծում, որ կորոնավիրուսը միակ պատճառն էր, որ Փաշինյանին Հայաստանում պահեց։ Հավանաբար, պատճառը կարևոր է։ Միաժամանակ, Հայաստանը մինչև հիմա, ցավոք, վարակվածների թվով Կովկասի երկրների շարքում առաջատարն է, և ցանկացած գործիչ չէր կարող դա անտեսել»,- նշեց նա։

Ըստ քաղաքագետի՝ հայ-ռուսական հարաբերությունները ոչ թե երկու անձի՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի կամ քաղաքական խմբերի, այլ շատ լուրջ ռազմավարական հարաբերություններ են։ Սերգեյ Մարկեդոնովն առավել կարևորում է շքերթին ոչ թե Հայաստանի առաջնորդի, այլ հայ զինծառայողների մասնակցությունը։

«Ինձ համար սա ավելի կարևոր է, քան առաջին դեմքի ներկայությունը։ Առաջին դեմքերը գալիս և գնում են, իսկ ռազմավարական համագործակցությունը մնում է: Իմ կարծիքով՝ սա ավելի արժեքավոր է։ Եկեք հասկանանք նաև, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ Ալիևը, ո՛չ Բերդիմուհամեդովը Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղարներ չեն, նրանք անկախ պետությունների ղեկավարներ են, որոնք սեփական օրակարգերն ունեն»,- հավելեց նա։

Մարկեդոնովը, միաժամանակ, անդրադարձավ կարևոր այլ գործոնների, դրանց թվում նշելով հայաստանյան ներքաղաքական իրավիճակը՝ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրադրություն, Ազգային ժողովում փոխհարաբերություններ և այլն․ «Կարծում եմ՝ այս ամենի հանրագումարում էլ որոշվեց չմասնակցել հունիսի 24-ին Մոսկվայում տեղի ունեցած շքերթին։ Բայց բնական է, որ ոչ մի քաղաքական գործիչ իր երկրի ներքին խնդիրները չէր պատմի, ցույց չէր տա այլ երկրի»։

Քաղաքագետը, սակայն, ընդգծեց, որ հայ-ռուսական հարաբերությունները հունիսի 24-ով չեն ավարտվում։

«Կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարց, կա ռազմատեխնիկական հարագործակցություն, Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորում․․․ Ի դեպ՝ ուզում եմ ասել, որ Հայաստանը հենց Նիկոլ Փաշինյանի օրոք ռազմական-հումանիտար զորախումբ ուղարկեց Սիրիայում։ Նույնիսկ Սերժ Սարգսյանը, որին երբեմն ավելի ռուսամետ են համարում, դեմ էր հանդես գալիս, իսկ Փաշինյանը որոշեց անել դա»,- նշեց նա։

Սերգեյ Մարկեդոնովն առաջարկում է չխառնել ներքին և արտաքին քաղաքական դինամիկան։ «Այո՛, հնարավոր է՝ ՌԴ-ում իշխանության կամ փորձագիտական շրջանակների որոշ ներկայացուցիչների դուր չի գալիս այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի ներսում, հնարավոր է՝ որոշակի համակրություններ կան, բայց դրանք չպետք է գերադասել, քան ռազմավարական համագործակցությունն ու հարաբերություններն են։ Դա թույլ կտա խուսափել որոշակի ավելորդ էմոցիոնալությունից»,- եզրափակեց քաղաքագետը։