Հայաստանցիների մեծամասնությունը վստահում է Եվրամիությանը․ ի՞նչ արժեքների հետ են կառույցն ասոցացնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Խոսքի ազատություն, օրենքի գերակայություն, կոռուպցիայի բացակայություն։ Հայաստանում Եվրամիությունն այսպիսի արժեքների հետ են ասոցացնում։ 2020-ի փետրվար-մարտին Արևելյան գործընկերության 6 երկրում 1000 քաղաքացու շրջանում անցկացված հարցման արդյունքներով ԵՄ-ն կազմել է Հայաստանում ու տարածաշրջանի 5 այլ երկրներում ԵՄ հանրային կարծիքի այս տարվա զեկույցը։

Ուսումնասիրության համաձայն՝ Եվրամիությունն ամենահուսալի միջազգային կառույցն է, որին վստահում է Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիների մեծամասնությունը։ Վստահության ամենամեծ ցուցանիշը հարևան Վրաստանում է՝ 69% է։ Եվրոպական կառույցի նկատմամբ ամենաքիչ վստահություն ունեցող երկիրն Ադրբեջանն է՝ 41%: Հայաստանում Եվրամիության հանդեպ վստահությունը 60%-ի է հասնում։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ սա պայմանավորված է նրանով, որ տարիների ընթացքում մարդիկ սեփական փորձով են զգացել Հայաստանում եվրոպական այս կառույցի գործունեության կարևորությունը. «Վստահությունը մեր հասարակության մեջ ԵՄ-ի նկատմամբ շատ բարձր է։ Օրինակ՝ մարդու իրավունքների ոլորտի հետ կապված: Հիմա շատ ու շատ մարդիկ ուղղակի առնչություն ունեն՝ օբյեկտիվ պատճառներով, անպայման չէ, որ դա քաղաքական հետապնդման հետ կապված լինի, այլ հարցերով կարող է լինել, օրինակ՝ սոցիալական։ Եվ մարդիկ տեսնում են, որ այն ծրագրերը, որ բերում են եվրոպացիներն ու անում են մեր պետական ինստիտուտների հետ, տալիս են արդյունքներ։ Դա է պատճառը, որ այդ տոկոսն այդքան բարձր է»։

Ազգային ժողովի իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն էլ նկատում է․ այսօր Հայաստանն ու Եվրամիությունը՝ իր կառույցներով, ոչ թե պարզապես գործընկերներ են, այլ արդեն ընտանիք՝ հավասարը հավասարի պայմաններում. «Եվրամիությունը չափանիշների, արժեքների համակարգ է, որտեղ մենք թե՛ մեր քաղաքական, թե՛ ժողովրդավարական, թե՛ տնտեսական կամ մարդու իրավունքների ազատություններով համապատասխանում ենք և համահունչ ձևով տեղավորվում ենք այդ չափանիշների համակարգի մեջ»։

Հայաստանցիների 65%-ն իրազեկված է ԵՄ կողմից երկրին ցուցաբերվող ֆինանսական աջակցության մասին։ Համեմատության կարգով նշենք, որ հարևան Ադրբեջանում բնակչության ընդամենը 30%-ն է տեղյակ, որ Եվրամիությունն իրենց երկրին դրամական օգնություն է տրամադրում։ Հայաստանում հարցվածների 80%-ի կարծիքով՝ ԵՄ ֆինանսական աջակցությունը 2020 թվականին արդյունավետ է եղել։

Իսկ ահա Վրաստանը, որին հատկացվող ֆինանսական միջոցները, սովորաբար, բավականին մեծ են լինում, Հայաստանից ավելի ցածր ցուցանիշ է գրանցել։ Այնտեղ հարցված քաղաքացիների 69%-ն է կարծում, թե ԵՄ ֆինանսական աջակցությունն արդյունավետ է։

Ուկրաինայում էլ, որտեղ վերջերս Արևելյան գործընկերության ծրագրերից մեկի շրջանակում տարածաշրջանում ամենախոշոր աջակցությունն էր հատկացվել, քաղաքացիների ամենաքիչ՝ 46%-ն է գտել, թե ԵՄ ֆինանսական աջակցությունն արդյունավետ է։

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը համոզված է․ Հայաստանում ԵՄ ֆինանսական աջակցության արդյունավետության ցուցանիշը բարձր է, քանի որ կառույցը մշտապես ֆինանսավորում կամ իրականացնում է այնպիսի ծրագրեր, որոնց կարիքը Հայաստանը շատ ունի։ Զեկույցում նշվում է, որ հայաստանցիների 67%-ի կարծիքով ԵՄ-ն հավատարիմ է կոռուպցիայի դեմ պայքարին։ 65%-ն էլ կարծում է, որ եվրաինտեգրումը նպաստում է Հայաստանում անվտանգության և կայունության ամրապնդմանը։ Ավելին՝ Հայաստանում հարցված քաղաքացիների 61%-ի համար սա Եվրամիության հետ ասոցացվող հիմնական արժեքներից է։

Այս ֆոնին ուշագրավ է, որ հարևան Ադրբեջանում հարցված քաղաքացիներն այն չեն ներառել իրենց համար կարևոր արժեքների մեջ։ Այնտեղ, օրինակ, որպես հիմնական արժեք նշվել է տնտեսության բարգավաճումը։ Հարցին, թե ի՞նչ հիմնական արժեքների հետ են ասոցացնում Եվրամիությունը, ուսումնասիրության մասնակիցների 80%-ը պատասխանել է՝ ազնվություն և թափանցիկություն, 89%-ը՝ օրենքի գերակայություն, 90%-ը՝ մարդու իրավունքներ։ Հարցվածների ամենամեծ՝ 91%-ը Եվրամիությունն ասոցացրել է խոսքի ազատության հետ։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն ուրախությամբ նշում է, որ այս ոլորտում Հայաստանում իսկապես զգալի առաջընթաց կա։ Նա դա կապում է Եվրամիության հետ համագործակցության արդյունքում երկրի ընդհանուր ժողովրդավարության վիճակի փոփոխությամբ։ Ըստ նրա՝ ազատ խոսքը ժողովրդավարության կարևոր բաղադրիչներից է. «Այն հանգամանքը, որ Հայաստանը համագործակցում է Եվրամիության հետ, արդեն որոշակի փոփոխություններ է բերում ներքին քաղաքականության առումով, անկախ նրանից՝ այդ հարցը կա բանակցությունների օրակարգում, թե՝ ոչ։ Եվ, իհարկե, այն երկխոսությունը, որը տեղի է ունենում, ազդում է նաև Հայաստանում խոսքի ազատության ընդհանուր վիճակի վրա»։

Հանրային կարծիքի վերաբերյալ տարեկան զեկույցը, ամփոփելով Հայաստանի քաղաքացիների պատկերացումները ԵՄ-ի նկատմամբ, պարզել է, որ ԵՄ-ի մասին բացասական կարծիքներ ունեցողները հարցվածների ընդամենը 9%-ն են: Իսկ ահա 53%-ի պատկերացումները դրական են։ Ավելին՝ 2016-ի համեմատ՝ այս ցուցանիշն աճել է 12%-ով։ Զեկույցի հեղինակները Հայաստանի այս ցուցանիշը կապում են 2018-ին տեղի ունեցած թավշյա հեղափոխության հետ։

Ընդհանուր առմամբ՝ Արևելյան գործընկերության բոլոր 6 երկրներում բնակչության կեսը ԵՄ-ի նկատմամբ դրական վերաբերմունք ունի, 36%-ը՝ չեզոք և ընդամենը 11%-ը՝ բացասական։ Դրական դինամիկա է գրանցել նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների գնահատման ցուցանիշը։ Եվ եթե 2016-ին քաղաքացիների 76%-ն էր կարծում, որ եվրոպական այս կառույցն ու Հայաստանը լավ հարաբերությունների մեջ են, ապա այժմ՝ 86%-ը։

Ի դեպ, սրանով Հայաստանը գերազանցում է տարածաշրջանային միջին ցուցանիշը, որը 70% է։ Համաձայն հանրային կարծիքի մասին ամենամյա զեկույցի՝ Հայաստանում Եվրամիությունն ամենամեծ դրական ազդեցությունն ունեցել է զբոսաշրջության վրա, ապա՝ ապրանքների և ծառայությունների հասանելիության, առողջապահական համակարգի որակի, տնտեսական զարգացման ու ժողովրդավարության։

Այժմ, երբ Հայաստանը, ինչպես և ողջ աշխարհը, առողջապահական ճգնաժամի մեջ է, Եվրամիությունը շարունակում է ակտիվ աջակցություն ցուցաբերել։ Հենց դրա շրջանակում էլ վերջերս այն 92 միլիոն եվրո տրամադրեց՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան