Նոր Հայաստանում հին շենքեր են քանդվում.  երևանյան պատմությունը ջնջելու համար պատասխանատվություն ստանձնող չկա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Երևանի Ֆիրդուսի թաղամասում օրերս հողին հավասարեցվեց  19-րդ դարի երևանյան եզակի շենքերից մեկը՝ կառուցված սև տուֆե սրբատաշ քարից, իսկ նույն թաղամասի  մեկ այլ  ոչ պակաս արժեքավոր աղյուսե շենք էլ  քանդման պրոցեսում է: Նշենք, որ  որ 2018 թ․ մարտի 22-ի ՀՀ կառավարության N 332-Ն որոշմամբ «Երևան քաղաքի 33-րդ թաղամասի նկատմամբ ճանաչվել է բացառիկ` գերակա հանրային շահ»:  2019-ին  ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովում դրվել է քննարկման  այդ շենքերին նորահայտ պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ տալու և պետական ցուցակում ներառելու հարցը, սակայն տվյալ շենքերը մասնագետների կողմից չեն արժևորվել, դրանց հուշարձանի  կարգավիճակ չի տրվել: Շենքերի քանդումից հետո  այս օրերին հանրային դժգոհության լուրջ ալիք է բարձրացել: Քաղաքացիների մի զգալի հատված մեղադրում է ներկայիս իշխանությանը նախորդ իշխանությունների ձեռագիրը բանեցնելու և արդեն ծանոթ աշխատելաոճը կիրառելու համար:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը շեշտում է՝ ներկայիս իշխանությանը մեղադրելն արդարացի չէ, քանի որ Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման գործընթացը սկսվել է դեռևս 2014 թվականին։ Ակտիվիստներից շատերին, սակայն, այս պատասխանը չի բավարարում:  Նրանք պահանջում են քաղաքական կամք դրսևորել և վերանայել նախկին իշխանությունից ժառանգած նախագծերը:  ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանն էլ հակադարձում է Նարինե Խաչատուրյանին: Նա պնդում է՝ Ֆիրդուսի թաղամասում ցանկացած գործունեություն իրականացնելու համար պետք է լիներ նախարարության համաձայնությունը, որը, սակայն, առկա չէ:  Արմեն Աբրոյանի համոզմամբ՝ ներկայիս իշխանությունն ինքը պետք է պատասխանատվություն կրի և հետևողական լինի՝ օրենքի հաստատման հարցում:

Դեռևս 2018-ին Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը  հայտարարել էր՝ քանի ինքն է զբաղեցնում այդ պաշտոնը, Երևանում այլևս ոչ մի հուշարձան չի քանդվելու: Հակոբ Կարապետյանին հարցրեցինք՝  ինչպես պատահեց, որ, այնուամենայնիվ, Ֆիրդուսի թաղամասի շենքերից մեկն արդեն  քանդվեց, իսկ մյուսն էլ՝ քանդման ընթացքի մեջ է: Նրա պարզաբանմամբ՝ քանդված շենքը հուշարձան չէ, իսկ ինչ վերաբերում է հուշարձաններին, ապա քաղաքապետարանը թույլ չի տա, որ դրանք քանդվեն: Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանը, սակայն, շեշտում է՝ չի կարելի միայն թղթի վրա գրանցվածով առաջնորդվել:

Ի դեպ, Նարինե Խաչատուրյանը մեզ տեղեկացրեց, որ իրացնող կողմն առաջարկել է  աղյուսե շենքի տան ֆասադը  չափագրել, լուսանկարել և այն պահպանելու տարբերակ է ներկայացրել: Փախնախարարի խոսքով՝ այդ հարցով տեղում կաշխատի ճարտարապետ-հուշարձանագետը:

Արմեն Աբրոյանը, սակայն, նշում է՝ որքան էլ կառուցապատողը ցանկանա, այսպես ասած, բարի գործ անել, դա ևս պետք է իրականացվի օրենքի սահմաններում: Իզաբելլա Սարգսյանն էլ ավելացնում է՝ աղյուսե շենքի ֆասադի պահպանումը գործնականում անհնար է:

Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեն և նրանց միացած քաղաքացիները պահանջում են  հանրային և մասնագիտական լայն շրջանակների քննարկմանը դնել Երևան քաղաքի տարածական պլանավորման նախագծերը և ձեռնպահ մնալ կառուցապատման ծրագրերի հետագա իրականացումից մինչև քաղաքի զարգացման շուրջ հանրային համաձայնության հասնելը։

 

Աննա Բաբաջանյան