Ծնողները հրաժարվում են երեխաներին մանկապարտեզ ուղարկել․ Գյումրիում մանկապարտեզները կրկին փակվել են

Լուրեր

13.10.2026 | 15:51
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչների հետ
13.10.2026 | 15:43
Գրետա Թունբերգը միացել է Ֆրանսիայի դպրոցականների բողոքի ցույցերին՝ համազգային ակցիաներին ընդառաջ
13.10.2026 | 15:32
ՔՊ-ական մոտեցում է, գործադիրում աշխատավարձերի բարձրացումների շքերթի շարունակությունն է․ Սուքիասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 15:24
Հոկտեմբերի 15-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ
13.10.2026 | 15:19
Զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՊՆ
13.10.2026 | 15:12
Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց // Արցախցիները հստակ կարգավիճակ են պահանջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 15:02
Վարդան Ղուկասյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ
13.10.2026 | 14:55
Էրդողանի խորհրդականն ու կուսակիցը քննադատել են դպրոցներում հիջաբն արգելելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը
13.10.2026 | 14:46
Արմավիրում շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
13.10.2026 | 14:35
Ռուբեն Ռուբինյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության հարցեր
13.10.2026 | 14:22
Երևանում ծխախոտի բաց վաճառքի դեպք է հայտնաբերվել․ տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության
13.10.2026 | 14:10
Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնումը
13.10.2026 | 14:00
Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի շրջանակում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին
13.10.2026 | 13:42
Լեհաստանում Starlink-ի կայանի հրկիզման գործով Գերմանիայում Թուրքիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել
Բոլորը

ՀՀ պարետի որոշմամբ՝ մայիսի 20-ից վերաբացվել են հանրապետությունում գործող մանկապարտեզները, որտեղ աշխատանքը կազմակերպվում է անվտանգության հատուկ կանոններով։ Գյումրու 24 մանկապարտեզներից 7-ը, որոնք վերաբացվել էին ու շատ քիչ թվով երեխաների էին ընդունում, կրկին դադարեցրել են աշխատանքը։ Վերջին շրջանում կորոնավիրուսով հիվանդների թվի կտրուկ աճով պայմանավորված՝  ծնողները հրաժարվում են երեխաներին մանկապարտեզ ուղարկել։

«Կարմիր գլխարկ» մանկապարտեզ վերաբացվելուց հետո 60 երեխայից 6-ն է հաճախել։ Հիմա էլ, ծնողների հորդորով, մանկապարտեզը կրկին դռները փակել է սաների առջև։

«Մայիսի 21-ից մենք աշխատել ենք մինչև անցյալ հինգշաբթի։ Ուրբաթ օրվանից փակեցինք մանկապարտեզը ծնողների հորդորով։ Քանի որ դեպքերը շատացել էին, մանավանդ, այդ օրը 697 դեպք էր, ծնողները մեծ մտավախություն ունեին, իհարկե՝ ես էլ։ Ծնողները դիմում գրեցին, որ կսպասեն պարետի նոր որոշմանը, հետո արդեն կտեսնենք, թե ոնց կլինի»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Կարմիր գլխարկ» մանկապարտեզի տնօրեն Շուշանիկ Ստեփանյանը՝ հավելելով, որ բոլոր նախակրթարանները փակվել են նույն մտավախությամբ։

Նա նաև նշեց, որ մանկապարտեզում պահպանվել են անվտանգության բոլոր կանոնները, շենքն ու տարածքն ամեն օր ախտահանվել են։ Նախակրթարան էլ հաճախել են աշխատող ծնողների երեխաները։ Տնօրենի խոսքով՝ այժմ շատերը երեխաներին թողնում են ծանոթի կամ բարեկամի մոտ, դայակ են վարձում, մեկ-երկու ծնողներ էլ արձակուրդում են, որպեսզի կարողանան երեխաներին խնամել։

Այնուամենայնիվ, Շուշանիկ Ստեփանյանի կարծիքով, մանկապարտեզների աշխատանքի դադարեցումը ճիշտ որոշում է, քանի որ կորոնավիրուսը հիմա մեծ տարածում ունի։

«Մենք յուրաքանչյուր երեխայի մի մազի համար գլխով պատասխանատու։ Մինչև ժամը 5-ը մեզ մոտ էին, ամեն ինչ անում էինք, որ սոցիալական հեռավորությունը պահպանեն։ Բայց հետո նայում ես, ինքս եմ տեսել, որ նույն երեխաները բակում 10-15 հոգով միասին խաղում են»,- մտահոգություն հայտնեց Շուշանիկ Ստեփանյանը։

Իսկ ահա «Երազանք» մանկապարտեզն այդպես էլ չի հասցրել ընդունել իր սաներին։ Ծնողները սկզբում համաձայնել են, ապա հրաժարվել երեխաներին նախակրթարան տանել։

«Ծնողները դիմեցին, մենք նախապես զանգահարեցինք, խոսեցինք, որ հնարավորություն են տվել բացելու։ Մաքրեցինք, պատրաստեցինք մանկապարտեզը, դիմողներ կային, ասում էին՝ աշխատող ենք, կբերենք երեխաներին։ Բայց հետո պայմանները չհամապատասխանեցին, առաջինը՝ ծնողների համար, հետո էլ՝ մի փոքր վախեցան»,- մեզ հետ զրույցում ասաց «Երազանք» մանկապարտեզի մանկավարժ Ժենյա Վարդանյանը։

Նրա խոսքով՝ հաճախելու համար նախապես 15-ն են դիմել՝ պայմանով, որ սնունդը տրվելու է մանկապարտեզի կողմից։ Բայց սա բացառվել է, մնացել է 5-6 երեխա։ Նրանց մայրերն էլ տարբեր պատճառաբանություններով հետագայում հրաժարվել են երեխաներին ուղարկել մանկապարտեզ։

Այժմ Գյումրիի մանկապարտեզները սպասում են հունիսի 13-ի պարետի նոր որոշմանը, որից հետո պարզ կլինի՝ Հայաստանում արտակարգ դրությունը կերկարացվի՞, թե՞ ոչ։

Էմմա Չոբանյան