Հայաստանի պետական բուհերում կան ֆակուլտետներ, որտեղ ոչ մի անվճար տեղ չկա. արդյո՞ք դա Սահմանադրության խախտում չէ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածում սահմանված է. «Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք՝ օրենքով սահմանված կարգով»։ Հայաստանի պետական բուհերում, սակայն, քաղաքացու սահմանադրական այս իրավունքը խախտված է: Մի շարք պետական բուհերում կան բաժիններ, որոնցում պետպատվեր չկա:

Համաձայն կառավարության սահմանած ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների առկա ուսուցմամբ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2017/2018 ուսումնական տարվա ընդունելության տեղերի և ուսման վարձաչափերի՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի «Տնտեսագիտություն» ֆակուլտետում 110 վճարովի տեղ կա, բայց՝ ոչ մի անվճար տեղ, այդ թվում՝ բանակից զորացրվածների համար: Վարձն էլ 504 հազար դրամ է:

«Հաշվապահական հաշվառում և հարկում» բաժնում թեև 50 վճարովի տեղ կա, բայց՝ ոչ մի անվճար տեղ: Ուսման վարձը 522 հազար դրամ է: Նույնքան է վարձը նաև «Բնապահպանություն և բնօգտագործում» բաժնում, որտեղ 40 վճարովի տեղի դիմաց ոչ մի անվճար տեղ չկա:

Պետպատվերով տեղեր չկան Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Բնագիտություն», «Թարգմանչական գործ՝ իտալերեն և հայերեն լեզուներ» բաժիններում, Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարանի «Լրագրություն», «Հոգեբանություն», «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա», «Երաժշտական կրթություն» բաժիններում, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի «Իրավագիտություն», ֆակուլտետում, Գավառի պետական համալսարանի «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Իրավագիտություն», «Քարտեզագրություն և կադաստրային գործ» բաժիններում, Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի «Լրագրություն», «Ադապտիվ ֆիզիկական կուլտուրա», «Առողջարարական ֆիզիկական կուլտուրա» բաժիններում, Գորիսի պետական համալսարանի «Իրավագիտություն» բաժնում:

Նշենք, որ ԵՊՀ-ում թեև այժմ չկա պետպատվեր չունեցող բաժին, սակայն նախորդ ուստարում իրավագիտություն առարկան, որն ուներ 130 անվճար տեղ, չուներ պետպատվեր, նույնն էր նաև 140 վճարովի տեղ ունեցող «Միջազգային հարաբերություններ» ֆակուլտետում: Բոլոր բուհերում, սկսած ԵՊՀ-ից, կան բաժիններ, որոնք ունեն ընդամենը մեկ անվճար տեղ, որը կարելի է համարել ձևական՝ գուցե հենց Սահմանադրությունը չխախտելու համար:

Սևակ Հակոբյան