Գագիկ Ծառուկյանն արդեն իսկ բազմաթիվ հանդիպումներ է ունեցել քաղաքական ուժերի ու ՀԿ սեկտորի հետ. Իվետա Տոնոյան

Լուրեր

19.09.2026 | 13:33
ԱԺ պատվիրակությունը սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 2-ը կմեկնի Ստրասբուրգ
19.09.2026 | 13:16
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
19.09.2026 | 12:59
ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների մասնակիցների անվտանգության ապահովման նպատակով Երևանում երթևեկությունը կսահմանափակվի
19.09.2026 | 12:34
Պետր Յան. «Արման Ծառուկյանը կհաղթի Մաուրիսիո Ռուֆիին»
19.09.2026 | 12:12
ԱՄՆ-ը Դանիայի և Գրենլանդիայի հետ համաձայնագիր է կնքել՝ կղզու անվտանգության նկատմամբ «մշտական վերահսկողության» մասին․ Թրամփ
19.09.2026 | 11:55
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 19-ի դրությամբ
19.09.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
19.09.2026 | 11:16
Սան Պաուլո. Ալինա Չարաևան չի կարողացել դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 10:56
Հզոր պտտահողմ է դիտվել Սևանա լճում
19.09.2026 | 10:41
Եվս չորս հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
19.09.2026 | 10:30
Սեպտեմբերի 19. Արցախի հայաթափումից երեք տարի անց
19.09.2026 | 10:22
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների մրցակիցները 4-րդ տուրում
19.09.2026 | 10:10
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
19.09.2026 | 09:52
UFC. Արման Ծառուկյանը և Մաուրիսիո Ռուֆին կշռվել են, հայացքների մենամարտը լարված է անցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.09.2026 | 09:41
Արսեն Հարությունյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ԲՀԿ գրասենյակում շտապ նիստ է անցկացրել։ Նիստը գլխավորել է ԲՀԿ նախագահ և խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։

Factor.am-ը խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանից նիստին վերաբերող որոշ մանրամասներ պարզեց։

«Աշխատանքային քննարկում էր։ Որևէ էքստրաօրդինար կամ հրատապ բան չկա։ Քննարկվել են քաղխորհրդի հրատապ նիստին հաջորդած իրադարձություններն, առաջիկա անելիքները»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ քաղաքական քննարկումների փուլն ընթացքի մեջ է։ «Դրանց բովանդակային մասին ես կոմպետենտ չեմ այս պահին անդրադառնալու։ Պարոն Ծառուկյանն արդեն իսկ բազմաթիվ քաղաքական հանդիպումներ է ունեցել թե՛ կուսակցությունների, թե՛ հասարակական սեկտորի ներկայացուցիչների հետ։ Հանդիպումներն ընթացքի մեջ են»,- ասաց Տոնոյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին ԲՀԿ քաղխորհրդի նիստ էր կայացել, որի ժամանակ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ կառավարության 100 տոկոսը պետք է փոխվի՝ գաղափարակից ուժերին ու անհատներին կոնսոլիդացիայի կոչ անելով։ Դրան հաջորդեց իշխող ուժի բուռն քննադատությունն՝ ուղղված Ծառուկյանին և նրա ուժի մյուս ներկայացուցիչներին։

Մերի Մարտիրոսյան