«Ռեմդեսիվիր» դեղը ստացավ կորոնավիրուսով հիվանդ անձանց բուժելու արտոնություն

Լուրեր

17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
17.10.2026 | 18:21
Սևանի և Իսիկ Կուլի պահպանության նպատակով Հայաստանը և Ղրղզստանը գիտական տվյալներ կփոխանակեն
17.10.2026 | 17:46
Ընդերքը ժողովրդի և պետության սեփականությունն է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:23
ՀՀ-ն սկսել է տեսանելի դիրքավորում ունենալ ընդերքօգտագործման միջազգային քարտեզում. Խուդաթյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 17:11
Հանքարդյունաբերության ոլորտում վերլուծական կենտրոն կստեղծվի. Խուդաթյանն ու Ջհանյանը հուշագիր ստորագրեցին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
17.10.2026 | 16:56
Ռուբինյանը Հռոմում մասնակցել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
17.10.2026 | 16:38
Ուկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ին
17.10.2026 | 16:02
Պետությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները
17.10.2026 | 15:18
COP17-ը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական, տնտեսական և անվտանգության տեսանկյունից. Ալեն Սիմոնյան
17.10.2026 | 14:45
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենն այցելել է Զվարթնոց տաճար
17.10.2026 | 14:04
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները
17.10.2026 | 13:50
Մոսկվայի և Ռուսաստանի ևս 8 քաղաքի օդանավակայանները կրկին փակվել են ԱԹՍ-ների հարձակումների պատճառով
17.10.2026 | 13:33
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև և ամպրոպ է սպասվում
17.10.2026 | 13:17
Արթուր Ալեքսանյանը ողնաշարի վիրահատության է ենթարկվել
Բոլորը

ԱՄՆ-ի սննդի ու դեղորայքի վարչությունը տվել է էբոլա հիվանդության դեմ կիրառվող «Ռեմդեսիվիր» դեղամիջոցը կորոնավիրուսի դեմ օգտագործելու իրավունք: Սա նշանակում է, որ հակավիրուսային այս դեղամիջոցը կարելի է տալ «Կովիդ-19» սուր հիվանդությամբ տառապող հիվանդներին: Վերջին փորձերը ցույց էին տվել, որ այն կրճատում է ծանր հիվանդների ապաքինման ժամանակահատվածը. հաղորդում է VOA-ն:

Փորձագետներն ասում են, թե էբոլայի դեմ կիրառված «Ռեմդեսիվիրը» չի կարելի համարել «կախարդական փայտիկ» ընդդեմ կորոնավիրուսի: Սակայն ինչպես Սպիտակ տան Օվալաձև սրահում ԱՄՆ-ի նախագահի հետ հանդիպման ժամանակ այս դեղամիջոցն արտադրող «Գիլիդ» ընկերության գոծադիր տնօրեն Դանիել Օդեյն է ասել, դեղամիջոցը կիրառության մեջ դնելու որոշումն առաջին կարևոր քայլն է: Նրա խոսքերով, ընկերությունն իր կողմից մեկուկես միլիոն սրվակ կնվիրաբերի հիվանդանոցներին:

«Ռեմդեսիվիրն» օգտագործվել է էբոլա հիվանդության դեմ, սակայն չի դարձել այն լիովին բուժող միջոց: Ինչպես այն արտադրող ընկերության կայքէջում է գրված. ««Ռեմդեսիվիրը» փորձարարական դեղամիջոց է, որը դեռևս չունի անվտանգության ու արդյունավետության հստակ երաշխիքներ»: Ընկերությունը նաև նախազգուշացնում է, որ դեղամիջոցը կարող է ունենալ կողմնային լուրջ ազդեցություններ:

1063 անձանց վրա իրականացված փորձի արդյուքների համաձայն, այն կարող է արագացնել բուժման ընթացքը ու նույնիսկ օգնել վերակենդանացման բաժանմունքների հիվանդներին, սակայն չկա ապացույց, որ այն կարող է կանխել կորոնավիրուսից մահացությունները:

«Գիլիդ» ընկերությունն առաջարկում է «Ռեմդեսիվիրով» 10 օրվա բուժումներ նշանակել շնչառական սարքերի օգնության կարիք ունեցող անձանց և հնգօրյա բուժում`կորոնավիրուսով ավելի թույլ տեսակները բուժելու դեպքում: