6 տրիլիոն դոլարի հարված՝ համաշխարհային տնտեսությանը․ Հայաստանը կորոնավիրուսից որքա՞ն վնաս կկրի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 14:41
Նոր Հաճնի կամուրջը բացվել է
11.12.2024 | 14:30
Google-ի նոր չիպը 5 րոպեում լուծել է մի խնդիր, որի լուծման համար ամենահզոր գերհամակարգիչներից մեկը պետք է աշխատեր Տիեզերքի տարիքից ավելի երկար
11.12.2024 | 14:19
Նոյեմբերին Հայաստան այցելել է 152,976 զբոսաշրջիկ
11.12.2024 | 14:09
Սահմանազատման հաջորդ փուլը ո՞ր հատվածից է սկսվելու․ ԱԳՆ-ի արձագանքը
11.12.2024 | 14:00
Ինչ իրավիճակ է Գյումրիի շուկայում․ դժգոհ են, թե՛ առևտրականները, թե՛ գնորդները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 13:56
Բաքուն հայտնում է զինծառայողի մահվան մասին
11.12.2024 | 13:45
Շանթ Սարգսյանը «Qatar Masters Open»-ի առաջատարների շարքում է
11.12.2024 | 13:33
Մոսկվան անվտանգ ապաստան է ապահովել Ասադի համար․ ՌԴ ԱԳ փոխնախարարը՝ Սիրիայի նախկին նախագահին Հաագայի դատարանին հանձնելու մասին
11.12.2024 | 13:22
Երիտասարդական մայրաքաղաքի խորհրդանշական բանալին Գավառից փոխանցվել է Ապարանին
11.12.2024 | 13:10
Սիրիայի անցումային կառավարության վարչապետը կայունության և հանգստության կոչ է անում
11.12.2024 | 12:59
2024թ․ ԱՄՆ զբոսաշրջային վիզայի մերժումների թիվն ավելացել է ՀՀ քաղաքացիների համար
11.12.2024 | 12:48
Բայդենի վարչակազմը նախատեսում է խստացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները` նախքան Թրամփի պաշտոնավարումը․ Bloomberg
11.12.2024 | 12:38
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
11.12.2024 | 12:36
Մենք բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված ամերիկահայ համայնքի բոլոր ջանքերը․ Քրիստինա Քվին
11.12.2024 | 12:24
Բլինքենը կայցելի Թուրքիա՝ Սիրիայի հարցով բանակցությունների
Բոլորը

Աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թիվն արդեն հատել է 3 միլիոնի սահմանը։ Այն շարունակում է վնաս հասցնել գրեթե բոլոր երկրներին՝ բոլոր առումներով։ Ամերիկյան Wall Street—ի գնահատմամբ՝ կորոնավիրուսի պատճառած տնտեսական հետընթացը 1930-ականներից ի վեր ամենածանրն է լինելու։

Բլումբերգի տվյալներով՝ կորոնավիրուսի տնտեսական վնասի չափը, լավագույն դեպքում, 6 տրիլիոն կկազմի, մինչդեռ մարտի սկզբին կանխատեսվում էր 2․7 տրիլիոնի կորուստ։

Այսպիսով, ինչպե՞ս է կորոնավիրուսային պանդեմիան ազդել տարբեր երկրների տնտեսության վրա։

Կորոնավիրուսի 1808 վարակակիր և 29 մահ ունեցող Հայաստանում, որտեղ շուրջ 1200 կազմակերպություն սահմանափակել է գործունեության ծավալները, թեև շարունակ խոսվում է հակաճգնաժամային միջոցառումների մասին, տնտեսական կորուստների մասով հստակ տվյալներ հայտնի չեն։ Օրինակ՝ Արժույթի միջազգային հիմնադրամն այս տարի Հայաստանի ՀՆԱ-ի 1․5% նվազում է կանխատեսում։ Էկոնոմիկայի նախարարութունում ոչ միայն թվեր չեն նշում, այլ նաև թեմայի վերաբերյալ հարցին չափազանց հպանցիկ են պատասխանում։

«Տարբեր միջազգային ֆինանսական կառույցներ և ազգային փորձագետներ ունեն տարբեր գնահատականներ այս հարցի շուրջ։ Այս պահին մեր նախարարության մասնագետները պնդում են, որ քիչ թե շատ, վնասի կառուցվածքային բացվածքը մեզ հայտնի է և կառավարության միջոցառումներն ուղղվում են այդ ուղղությունների չեզոքացմանը»,- Factor.am—ի հարցին ի պատասխան այսօր նշեց Էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Աննա Օհանյանը։

Հարևան Թուրքիայում, որտեղ 110 հազարից ավելի վարակակիր կա, տեղական արտարժույթը՝ լիրան, 2018-ի օգոստոսից ի վեր ամենացածր փոխարժեքն է գրանցել՝ օրական նվազելով մինչև 0․25%-ով։ Թուրքիայում տնտեսական աջակցության փաթեթի արժեքը 28․7 միլիարդ դոլարի կամ 200 միլիարդ լիրայի է հասել։ Ի սկզբանե՝ այն շուրջ 14 միլիարդ դոլարի չափով էր նախատեսված։

Ադրբեջանի տնտեսությունը, ըստ տեղի Էկոնոմիկայի նախարարի, կորոնավիրուսի հետևանքով օրական 70-90 միլիոն դոլարի կորուստ է կրում։ Նախարարը նշել է, որ կառավարությունը, հնարավոր է, ստիպված լինի խիստ միջոցների դիմել, հակառակ դեպքում՝ գործարարները կարող են սնանկանալ։

Ռուսաստանը, ըստ որոշ կանխատեսումների, կորոնավիրոսի հետևանքով մի քանի տասնյակ տրիլիոն ռուբլի կկորցնի։ Ակնկալվում է, որ երկրում կորոնավիրուսից ամենաշատը կտուժեն մշակույթը, սպորտը, հյուրանոցային ու հանրային սննդի, ինչպես նաև տրանսպորտի բնագավառները։ Արտահանումը Ռուսաստանում 3․7%-ի կորուստ կունենա, իսկ արդյունաբերությունը կնվազի՝ 2․1%-ով։ Եթե ձմռանը երկրի Կենտրոնական բանկը 2020 թվականին ռուսական տնտեսության համար 1.5-2% աճ էր կանխատեսում, ապա այժմ ակնկալում է 4-6% անկում։ Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ազգային տնտեսության և պետական կառավարման ակադեմիայի փորձագետները տնտեսական վիճակի նման վատթարացումը 3 գործոնով են պայմանավորում․ նավթի գների անկումը, ինքնամեկուսացման ռեժիմը և արտահանման պահանջարկի նվազումը։

Կորոնավիրուսի բռնկման խոշոր օջախներից Իտալիայում պանդեմիայի պատճառած տնտեսական վնասը միայն արդյունաբերական դադարի հետևանքով կարող է կազմել մոտ 100 միլիարդ եվրո՝ ամեն ամսվա համար։ Նման դիրքորոշում է հայտնել երկրի արդյունաբերության գլխավոր կոնֆեդերացիայի նախագահը։

Իտալական պարբերականներից մեկն էլ հաշվարկել է, թե որքան կորուստ կունենա Իսպանիան սպորտի բնագավառում։ Ըստ այդմ՝ վնասի չափը կարող է հասնել 60 միլիարդ եվրոյի։ Կանխատեսվում է, որ երկրում տնտեսական ակտիվությունը կնվազի 15%-ով։ Իսպանիայում, որտեղ կորոնավիրուսի 229․422 հաստատված դեպք և 23․521 մահ կա, մարտի կեսերից ի վեր՝ 900․000 մարդ գործազուրկ է դարձել։  Ինչպես Իտալիայում, այստեղ նույնպես՝ տնտեսական ակտիվության 15% նվազում է ակնկալվում։

Ամերիկյան Բլումբերգի ուսումնասիրության համաձայն՝ Արևելյան Եվրոպայում կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկիրը Ռումինիան է։ Երկրում այս տարի տնտեսական ակտիվության ցուցանիշի 2% նվազում են ակնկալում։

Միաժամանակ Գերմանիայում՝ Եվրոպայի ամենազարգացած տնտեսությունն ունեցող երկրներից մեկում, կորոնավիրուսից հետո տնտեսության 4․2% կրճատում է ակնկալվում։ 162 հազարից ավեկի վարակակիր ունեցող Ֆրանսիայում կենտրոնական բանկի կանխատեսումներով կարանտինի ամեն 2 շաբաթը տնտեսական ակտիվության տարեկան ցուցանիշը կրճատում է 1․5 տոկոսով։

ԱՄՆ-ում, որտեղ կորոնավիրուսի վարակակիրների թիվն արդեն 1 միլիոնին է մոտենում, գործազրկության մակարդակը շուտով կարող է աննախադեպ՝ 32%—ի հասնել, ինչի արդյունքում շուրջ 47 միլիոն ամերիկացի առանց աշխատանք կմնա։ ԱՄՆ Կոնգրեսը մինչ օրս 3 տրիլիոն դոլարի տնտեսական աջակցության փասթեթ է կազմել։ Երեկ Նյու Յորքի քաղաքապետը հայտարարել է, որ միայն իրենց քաղաքը վերականգնելու համար 7․4 միլիարդ դոլար անհրաժեշտ կլինի։

Ճապոնիայում, ըստ տեղի Առևտրի նախարարության տվյալների, մինչև 2025 թվականը կանխատեսվում է ՀՆԱ-ի 22 տրիլիոն իենի կամ 205 միլիարդ դոլարի չափով կորուստ։ Սրան զուգահեռ՝ երկրում ակնկալում են 6․5 միլիոն աշխատատեղի կրճատում, քանի որ, ըստ կանխատեսումների, փոքր և միջին ձեռներեցներն ավելի շատ կլքեն բիզնեսը։ Երկրում, որտեղ կորոնավիրուսի 13․441 և 372 մահ կա, հայտարարվել է տնտեսության վերականգնման 117․1 տրիլիոն իենի կամ շուրջ 1 տրիլիոն դոլարի փաթեթի մասին։ Այս գումարն ընդգրկում է նաև օգնություն՝ յուրաքանչյուր քաղաքացուն 100 հազար իենի կամ 933 դոլարի չափով։

Կորոնավիրուսի տնտեսական վնասները մեղմելու համար օրեր առաջ Եվրահանձնաժողովն ընդունել է 3 միլիարդ դոլար արժողությամբ օգնության փաթեթ։ Տարածաշրջանի երկրներից օգնություն տրամադրվելու է միայն Վրաստանին՝ 150 միլիոն եվրոյի չափով։ Հայաստանի անունը, սակայն, ծրագրի շահառուների ցանկից բացակայում է։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն օրերս այս հարցին էր անդրադարձել՝ երևույթը որակելով որպես արտաքին ճակատում Հայաստանի իշխանությունների հերթական ձախողում ու անգործություն։ Աշոտյանին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդականն էր արձագանքել՝ նշելով, որ Եվրամիության մակրոֆինանսական աջակցության գործիքը վարկային մեխանիզմ է, որը առաջարկվել է նաև Հայաստանին ու կդիտարկվի՝ ըստ անհրաժեշտության։

ԵՄ աջակցությունից ամենաշատ գումարը՝ 1․2 միլիարդ, հատկացվելու է Ուկրաինային։ Ու թեև ի տարբերություն եվրոպական այլ երկրների, Ուկրաինայում կորոնավիրուսի վարակակիրներն ավելի քիչ են, մարտի վերջին այն նաև դարձել էր եվրոպական միակ երկիրը, որը կորոնավիրուսի դեմ պայքարի համար ՄԱԿ-ից ֆինանսական աջակցություն էր ստացել՝ 33 միլիոն դոլարի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան