Գերմանիան Չինաստանին կոչ է արել պարզաբանել կորոնավիրուսի բռնկման հանգամանքները

Լուրեր

18.10.2026 | 16:45
Սպիտակ տունն առաջարկել է ԵՄ-ին ավելացնել ռուսական գազի գնումները, իսկ Ուկրաինային՝ վերսկսել դրա տարանցումը․ NYT
18.10.2026 | 16:10
Որակյալ կերերից մինչև մաքրացեղ խոզեր․ «Օջախ Ագրո»-ի առաջարկները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
18.10.2026 | 15:52
Ծանրորդ Էմմա Պողոսյանը` Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր
18.10.2026 | 15:28
Հայաստանում ձմեռային զորակոչը կմեկնարկի նոյեմբերի 16-ին․ հայտնի են զորակոչի և զորացրման ժամկետները
18.10.2026 | 15:12
Ֆրանսիայում ցուցարարները հրկիզել են Լիմոժի քաղաքապետարանի պատմական շենքը
18.10.2026 | 14:53
Կալանավորված անձանց պատժի ժամկետը հաշվարկելու կարգը կարող է փոխվել․ առաջարկվում է մեկ օրը հաշվել երկուսի փոխարեն
18.10.2026 | 14:00
Ֆրանսիայում բողոքի ցույցեր են․ կես միլիոնից ավելի մասնակից, ավելի քան 1200 ձերբակալված
18.10.2026 | 13:43
Օդի ջերմաստիճանը կնվազի
18.10.2026 | 13:09
Վստահ եմ, որ պետություն-գյուղատնտես համագործակցության շնորհիվ կարող ենք ունենալ ավելի զարգացած, արդյունավետ և մրցունակ գյուղատնտեսություն. Պապոյան
18.10.2026 | 12:08
Լիտվայում և Լատվիայում երկնքում անհայտ օբյեկտի պատճառով օդային տագնապ է հայտարարվել
18.10.2026 | 11:20
Կոտայքի մարզի Առինջ բնակավայրում գործարկվելու են էլեկտրաշչակներ
18.10.2026 | 10:51
ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
18.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
17.10.2026 | 19:25
Հռոմի պապ Լևոն XIV-ը լքել է հիվանդանոցը՝ թոքի ուռուցքի հեռացման վիրահատությունից հետո
17.10.2026 | 18:59
ԵՊՀ-ում մեկնարկել է Կենսաբազմազանության գլոբալ երիտասարդական գագաթնաժողովը
Բոլորը

Գերմանիան միացել է այն երկրներին, որոնք Չինաստանի ղեկավարությանը կոչ ենե անում պարզաբանել երկրում SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման հանգամանքները: Այս մասին գրում է DW-ի ռուսական ծառայությունը:

«Համաշխարհային ճգնաժամի իրավիճակում չինական կողմը պետք է լիարժեք թափանցիկություն դրսևորի, հատկապես՝ վիրուսի ի հայտ գալու հարցում»,- Funke մեդիագրուպի պարբերականներին ասել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերի նախարար Գերդ Մյուլլերը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարզաբանել COVID-19-ի հարուցիչի՝ հնարավոր լաբորատոր ծագման տեսությունը:

Չինական Ուհան քաղաքի վարակաբանության ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Յուան Չժիմինը, սակայն, հերքել է վիրուսի՝ նման ծագման հավանականությունը:

«Գիտնականների թիմը հստակ գիտի՝ ինչ հետազոտություններ են անցկացվում ինստիտուտում և ինչպես վարվել վիրուսների ու նմուշների հետ: Լաբորատորիայի ոչ մի աշխատակից չի վարակվել»,- ընդգծել է նա:

Ամերիկյան Fox News-ը, հիշեցնենք, ավելի վաղ հաղորդել էր, որ նոր վիրուսով առաջին վարակվածն այդ լաբորատորիայի աշխատակից է:

Մինչ այդ, Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնը կոչ է արել վիրուսի տարածման հետ կապված իրավիճակի անկախ հետաքննություն անցկացնել: Այդ երկրի առողջապահության նախարարն էլ կոչ է արել ուսումնասիրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գործունեությունը: Գրեգ Հանթի հավաստմամբ՝ Ավստրալիային հաջողվեց կանխել վիրուսի տարածումը, քանի որ երկիրն ԱՀԿ-ի ոչ բոլոր խորհուրդներին հետևեց:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հիշեցնենք, ավելի վաղ հայտարարել էր, թե Չինաստանի համար հետևանքներ կլինեն, եթե պարզվի, որ Պեկինը «գիտակցաբար» է թաքցրել SARS-CoV-2-ի մասին տվյալները: Նա, սակայն, չի մանրամասնել, թե ինչ հետևանքների մասին է խոսքը: Սպիտակ տան ղեկավարը նաև կարծում է, որ նոր վտանգավոր վիրուսը հնարավոր էր կանգնեցնել հենց Չինաստանում՝ մինչ համաճարակ դառնալը:

2019 թվականի վերջին Չինաստանում բռնկումից հետո նոր կորոնավիրուսը թափանցել է արդեն 210 երկիր: COVID-19-ի հարուցիչ է բացահայտվել երկրագնդի ավելի քան 2.3 մլն բնակչության մոտ, իսկ հիվանդության հետևանքով շուրջ 160 հազար մարդ է մահացել: