ԵՄ-ից Հայաստանը կրկնակի պակաս գումար կստանա, քան՝ Վրաստանը․ որտե՞ղ է թաղված շան գլուխը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Հայաստանը ֆինանսական մեծ աջակցություն կստանա Եվրոպական միությունից՝ 92 միլիոն եվրոյի չափով։ Կրկնակի ավելի է Եվրամիությունից Վրաստանի և Ուկրաինայի ստանալիք գումարի չափաբաժինը, Թբիլիսիին՝ 183 միլիոն եվրո, Կիևին՝ 190 միլիոն։ Ակնհայտ հետնապահ է բռնապետության վերածված Ադրբեջանը, որ կստանա 14 միլիոն եվրո։ Եվրամիությունը Արևելյան գործընկերության 6 երկրներին՝ Ադրբեջանին, Վրաստանին, Հայաստանին, Բելառուսին, Մոլդովային, Ուկրաինային կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով ընդհանուր կդրամադրի 963 միլիոն եվրո։ Եվրամիությունն իր անդամ երկրների միջև կբաշխի 15.6 միլիարդ եվրոյանոց աջակցության փաթեթը։

Հայաստանը Եվրամիությունից ստացած 92 միլիոն եվրոն կծախսի բժշկական սարքավորումների մատակարարման, բիզնեսին աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկումից տուժած անձանց սոցիալական և հումանիտար օգնության տրամադրման նպատակով: 2017 – 2020 թվականների համար Եվրամիությունը 160  միլիոն եվրոյի աջակցություն է հատկացրել Հայաստանին, 2019-ին՝ հավելյալ 25 միլիոն եվրո։ Համեմատության համար նշենք, որ այս տարի Վրաստանին տրվող օգնության ընդհանուր չափը գերազանցում է 250 միլիոն եվրոն, ավելի շատ, քան՝ Հայաստանին։

Հայաստանի իշխանության քաղաքականության հետևա՞նքն է, որ Եվրամիությունը Վրաստանին հատկացնում է ավելի մեծ գումար, թե՞ որոշիչ են այլ գործոններ։ Եվրոպացիներն աջակցում են Հայաստանի ռեֆորմներին ու միանշանակ է, որ իշխանության քաղաքականության շնորհիվ է նախորդ տարվա համեմատ ավելացել Հայաստանին աջակցության չափը, ասում է «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը․ «Դրա մասին բացահայտ հայտարարում են, ամենավերջինը եղել է Մերկելի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, երբ ՍԴ-ի շուրջ լարված վիճակ էր, ինքը դրան չանդրադարձավ, այլ ասաց՝ Հայաստանի իրավական բարեփոխումներին Եվրոպան աջակցում է։ Այս տարվա համար եվրոպական աջակցությունը Հայաստանին կրկնապատկվել է դեռ մինչև կորոնավիրուսը, իսկ կորոնավիրուսի դեմ պայքարի համար մեծ աջակցություն է առաջարկվում»։

Հովսեփ Խուրշուդյանը պարզաբանում է՝ այն բանից հետո, երբ Հայաստանը 2013-ին հրաժարվեց Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, իսկ Վրաստանը ստորագրեց, Եվրամիությունից ֆինանսական աջակցության չափը պիտի չհամեմատենք վրացիներին տրվողի հետ․ «Քանի որ մենք Ասոցացման համաձայնագիր չենք ստորագրել ԵՄ-ի հետ, մեր ծրագրերը Եվրոպայի հետ շատ ավելի քիչ են,  մի կարգ ավելի քիչ են։ Բնականաբար, չէր կարող Հայաստանի ֆինանսավորումը համեմատելի լիներ Վրաստանի հետ, չնայած Ուկրաինայի հետ համեմատելի է՝ մեկ մարդու չափով»։

Վրաստանին տրվող եվրոպական աջակցությունը նախորդ տարիներին է՛լ ավելի շատ է եղել, քան՝ Հայաստանին, նշում է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Նրա տվյալներով՝ Հայաստանին հաջողվել է կրճատել անհավասարությունը հյուսիսային հարևանի հետ համեմատ.
«Վերջին 5 տարին վերցրեք՝ ինչքան է ստացել Հայաստանը և Վրաստանը, 5 կամ 6 անգամ տարբերություն է, հիմա երկու անգամ մեզանից շատ ստացավ, դա նշանակում է, որ այս կառավարությունը Եվրոպայի հետ աշխատում է։ Էստեղ ինչ մեղք ունեն էս իշխանությունները, նոր-նոր սկսեցին հարցերը բարձրացնել, բանակցություններ վարել։ Մենք պետք է ավելի քիչ ստանայինք, բայց կառավարությունն աշխատեց, որ ավելի շատ ստանանք»։

Եվրամիության հետ Հայաստանը 2017 թվականին է կնքել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ 4 տարի անց վրաց – եվրոպական Ասոցացման համաձայնագրի կնքումից։ Ոչ միայն զուտ ֆինանսական, այլ՝ ռազմավարական զարգացման կորուստ է ունեցել Հայաստանը՝ Սերժ Սարգսյանի որոշմամբ մեկ գիշերում մտափոխվելով ու չստորագրելով Ասոցացման համաձայնագիրը, կարծում է քաղաքագետը։ Հետևանքն այն է, որ զրկվել ենք նաև էներգետիկ այլընտրանքներից․ «Մենք չստորագրելով՝ մենաշնորհը Ռուսաստանի, Գազպրոմի, ՌԱՕ ԵԷՍ-ի՝ թողեցինք Հայաստանում, դա է պատճառը, որ ամբողջ աշխարհում գազի գինը իջավ ու հիմա Ռուսաստանը ուզում է թիվը բարձրացնի։ Փոխանակ 165-ը սահմանում իջեցնեն 100 դարձնեն, «Գազպրոմը» մեզ հետ քննարկում է այդ թիվը բարձրացնելու շուրջ։ Ա՛յ, եթե մենք Եվրոպայի հետ Ասոցացման համաձայնագիրը ստորագրեինք, մենք կստեղծեինք այլընտրանքներ ու «Գազպրոմը» ձեռք չէր առնի Հայաստանին»։

Հայաստանն այսօր փորձում է Եվրամիության աջակցությամբ ճեղքել Ռուսաստանի էներգետիկ գերիշխանությունը։ Այս տարի կառավարությունը հավանություն է տվել Եվրամիության հետ 3 համաձայնագրերի կնքմանը, որով 65 միլիոն եվրո կհատկացվի Հայաստանին էներգախնայողության ու մի շարք այլ ծրագրերի համար։ Հովսեփ Խուրշուդյանը նկատում է՝ եվրոպական այս աջակցությունը տրվում է Հայաստանին՝ ռուսական գազի հնարավոր թանկացմանն ընդառաջ․ «Իրենք տեսնում են՝ Ռուսաստանից մեծ ճնշում կա Հայաստանի վրա և եվրոպացիների առաջնահերթություններից մեկը Հայաստանի ֆինանսավորման մեջ՝  էներգետիկան դարձնելն է անկախ՝ արտաքին ազդեցություններից, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի ազդեցությունից։ Եվ դրա համար մեծ թափով ֆինանսավորում են արևային էներգետիկան, էներգախնայողությունը»։

Հայաստանի էներգետիկ անկախության մեծացմամբ շահագրգիռ է նաև ԵՄ-ի առանցքային պետություն Գերմանիան, որի հետ օրերս կնքված համաձայնագրով Հայաստանը  91 միլիոն եվրոյի դրամաշնորհներ, տեխնիկական աջակցություն և արտոնյալ տոկոսադրույքով վարկ կստանա՝ խթանելու համար վերականգնվող էներգետիկայի, կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված ծրագրերը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան