Ամբողջ աշխարհում շնչառական սարքերի ու դրանց օգտագործումն իմացողների պակաս կա․ Լորդ Արա Դարզի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
15.11.2026 | 14:52
Նոյեմբերի 16-ին կցրտի մինչև 6 աստիճանով․ եղանակի կանխատեսումը
15.11.2026 | 14:07
Վթարային ջրանջատում Աշտարակում
15.11.2026 | 12:51
Իսրայելի հետախուզությունը ԿՀՎ-ին զգուշացրել է, որ Իրանը պատրաստվում էր անօդաչու թռչող սարքերով մահափորձ իրականացնել Թրամփի դեմ
15.11.2026 | 12:32
Փաշինյանը Կամբոջայում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի 20-րդ գագաթնաժողովին
15.11.2026 | 11:36
Հայաստանում կենսաչափական անձնագիրը 24 ժամում ստանալը կարժենա 88,650 դրամ
15.11.2026 | 11:08
Երևանում, Մեղրիում և Ամասիայում ջրանջատումներ են․ հասցեներ և ժամեր
15.11.2026 | 10:55
Գործնական հմտությունների կատարելագործում․ Մալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն
15.11.2026 | 10:11
Քարի լիճ տանող ճանապարհը փակ է, Լարսը՝ բաց
15.11.2026 | 09:38
Հայտնի է Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում
14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վախը կառավարելը հեշտ բան չէ։ Վիրուսը դեռ զարգացման, աճման փուլում է։ Աշխարհում չկա մի առողջապահական համակարգ, որը հնարավորություն ունի պայքարել այն դեպքում, երբ բնակչության 15-20%-ը վարակակիր կլինի։ Այս մասին այսօր «COVID-19. առերեսվելով համաշխարհային վախին» թեմայով վեբինարի ընթացքում նշեց Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի նախագահ, Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կառավարման խորհրդի անդամ Լորդ Արա Դարզին:

«Միակ բանը, որ կարող ենք անել՝ մահացության այս ծանր թիվը նվազեցնելու համար, առողջապահության ոլորտում ունեցած պաշարների և դրանց պահանջարկի միջև ճիշտ հավասարակշռություն սահմանելն է։ Իսկ այդ պաշարը սահմանափակ է»,- ասաց նա։

Արա Դարզին բերեց Իսպանիայի ու Իտալիայի օրինակը, որոնց դեպքում կորոնավիրուսով վարակվածների համար բավականաչափ քանակով մահճակալներ չկան։ «Շուտով ԱՄՆ-ն էլ այդ վիճակին կհասնի»,- ընդգծեց Արա Դարզին։

Նրա խոսքով՝ կարևոր է նաև շնչառական սարքերի թվի ընդլայնումը։ «Մենք կանխատեսում ենք, որ 15-20% վարակակիրների 10-15%—ը շնչառական սարքի կարիք կունենա։ Այսօր աշխարհում նաև շնչառական սարքերի և դրանց օգտագործումն իմացողների զգալի պակաս կա»,- ասաց Արա Դարզին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան