Բյուջե 2018-ում հունվարից կանխատեսվող գնաճը մեղմելու մեխանիզմներ չկան.Գագիկ Մակարյան

Լուրեր

13.11.2026 | 00:20
Եղիշե Մելիքյան. «Ցուցադրեցինք սուր և կարգապահ ֆուտբոլ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 23:30
Սպիտակում ՔՊ-ի թեկնածու Քաջայր Նիկողոսյանի կողմից մրցակից կուսակցության 4 թեկնածուների ազատման գործով վարույթ է սկսվել
12.11.2026 | 23:16
«Խոսրովի անտառի» պահպանության հարցերն են քննարկել Արարատի մարզպետն ու Էկոպարեկային ծառայության պետը
12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Factor.am-ի հետ զրույցում ասում է, որ չնայած Բյուջե 2018-ը բավական հիմնավորված է ծախսերի տեսանկյունից, սակայն ՓՄՁ-ների վիճակը Հայաստանում չի լավանում։

«Ծախսերի հիմնավորվածության տեսանկյունից բյուջեն բավական հիմնավոր է հնչում, այլ խնդիր է, որ ՓՄՁ-ների վիճակը Հայաստանում էականորեն չի լավանում։ ՓՄՁ-ների թիվը տարիների ընթացքում էականորեն նվազել է»,- նշեց Մակարյանը։

Նրան խոսքով՝ այսօր ունենք ակտիվ գործող 67 հազարի հասնող ձեռնարկություններ, որոնցից մոտ 54-55 հազարը միկրո ձեռնարկություններ են, իսկ դրանց աշխատողների թվաքանակը նվազել է։ «Սոցիալական խնդիրը, որը պետք է լուծեին այդ ՓՄՁ-ները, չի լուծվում»,- ասաց նա։

Գագիկ Մակարյանը նաև նկատեց, որ բյուջե 2018-ում հունվարից կանխատեսվող գնաճը մեղմելու մեխանիզմներ չկան, և դա սոցիալական հետևանքներ է ունենալու։ «Ռիսկ կա, որ ներմուծումների մասով էլ կարող են գները թանկանալ»,- նշեց փորձագետը։

«Եկող տարվա բյուջեի դիֆիցիտը այս տարվա դեֆիցիտից ավելի է։ Դեֆիցիտը 156 մլրդ է, այս տարվա 150 մլրդ-ի փոխարեն»,- ասաց նա։ Անդրադառնալով Համաշխարհային բանկի Doing business զեկույցին, որով Հայաստանը 9 կետով նահանջ է արձանագրել, Մակարյանը շեշտեց, որ «կառավարության ջանքերն այդքան էլ արդյունավետ չեն», սակայն պատճառներից է նաև այն, որ մյուս երկրները ավելի արագ են ընթանում բարեփոխումների ճանապարհով։

Գագիկ Մակարյանի խոսքերով, այն, որ այս տարվա 8 ամիսների ցուցանիշով Հայաստանից 600 մլն դոլարի արտահոսք է տեղի ունեցել, ցույց է տալիս, որ դեռ շատ անելիք կա Հայաստանի բիզնես միջավայրը բարելավելու ուղղությամբ։ «Կարծում եմ, այս տարի մի 600 միլիոն դոլարի չափով ներդրում կլինի, սակայն վարչապետի խոստացած 850 մլն-ին չենք հասնի»,- կանխատեսեց փորձագետը։

Մանրամասները դիտեք Գագիկ Մակարյանի հետ Factor.am-ի հարցազրույցում։

Մարինե Խառատյան